Մասնակից:Իլոնա Գասպարյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղտնի շրջան
Изображение логотипа
ԺանրՊատանեկան դրամա,սարսափ ֆիլմ,ֆենտեզի
ՍտեղծողԷնդրյու Միլլեր
ԵրկիրԱՄՆ
ՀիմքԼիզա Ջեյն Սմիթի «Գաղտնի շրջան» գրքեր շարք
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Բրիտ Ռոբեորտսոն, Թոմաս Դեկկեր,Գեյլ Հարոլդ, Շեյլլի Հեննինգ, Ֆիբի Թոնքին,Ջեսսիկա Պարկկեր Քեննեդի,Քրիս Զիլկա,Լուիս Հանթեր
ՊրոդյուսերԼիզ Ֆրիդլենդեր,Դոն Ուայթհեդ,Հոլլի Հենդերսոն
Գործադիր պրոդյուսերՔևին Ուիլյամսոն,Լեսլի Մորգենշտերն,Էնդրյու Միլլեր, Ջինա Ջիրալամո
Նկարահանման վայրՎանկուվեր,Բրիտանական Կոլումբիա,Կանադա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ22
ՀեռուստաալիքThe CW
Պատկերի ձևաչափ1080i(HDTV)

Գաղտնի շրջան (անգլ.՝ The Secret Circle) (անգլ.՝ The Secret Circle), գրող Լիզա Ջեյն Սմիթի համանուն վեպերի շարքի մոտիվներով նկարահանված ամերիկյան հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Վամպիրի օրագրերը» սերիալի երրորդ եթերաշրջանի առաջին սերիայի հեռարձակումից անմիջապես հետո[1]։

2012 թվականի մայիսի 1-ին սերիալի նկարահանումները դադարեցրին ցածր վարկանիշների պատճառով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսսի Բլեյքի համար աշխարհը գլխիվայր է շրջվում այն բանից հետո, երբ նրա մայրը մահանում է խորհրդավոր հանգամանքներում: Սա ստիպում է Քեսսիին տեղափոխվել իր տատիկի Ջեյնի մոտ՝ Վաշինգտոնի Չենս Հարբոր քաղաք։ Փորձելով հաշտվել իր նոր կյանքի հետ, Քեսսին արագ լեզու է գտնում իր սիրելի համադասարանցու՝ Դիանա Միդի հետ, որն առաջարկում է Քեսսին համակերպվել իր նոր միջավայրին ու ծանոթացնում է նրան Ֆեյ անունով հայտնի մի «այլասերված աղջկա» հետ, ինչպես նաև նրա խորհրդավոր ընկերուհու՝ Մելիսայի և Նիկի հետ. վերջինս Քեսսիի հարևանն է: Ամեն ինչ բարդանում է, երբ Քեսսին հանդիպում է Ադամին՝ Դիանայի ընկերոջը, ում հետ նա անսպասելիորոն սերտ կապվածություն է զգում։

Երբ նա հանդիպում է իր մոր դպրոցական ընկերուհու՝ Դոն Չեմբերլենի հետ, ով դպրոցի տնօրենն է և Ֆեյի մայրը, Քեսսինն սկսում է հետաքրքրվել, թե ինչու նրա մայրը երբեք չի պատմել նրան այն քաղաքի մասին, որտեղ անցել է իր մանկությունը: Երբ սկսում են տեղի ունենալ տարօրինակ ու խորհրդավոր բաներ, Քեսսիի նոր ընկերները ստիպված են լինում նրան պատմել իրենց գաղտնիքը, որ նրանք բոլորը վհուկներ են, և Քեսսիի հայտնվելուց հետո Շրջանը ամբողջական կդառնա: Ամենևին էլ պատահականություն չէ որ, Շրջանը կրկին միավորվել է։ Նրանց ծնողները իրենց սեփական ծրագրերը ունեն Շրջանի հզորացման հետ կապված․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասանդրա «Քեսսի» Բլեյք (Բրիտ Ռոբերտսոն)՝ նորահայտ վհուկ, որը իր մոր՝ Ամելիայի մահից հետո տեղափոխվում է Վաշինգտոն նահանգի Չենս Հարբոր քաղաք։ Չնայած Քեսսին ի սկզբանե չի համակերպվում այն փաստի հետ, որ ինքը վհուկ է, հետագայում հասկանում է, որ այդ ճակատագրի կրողն է և նա նաև պարտավոր է ընդունել իր ընտանիքից (մորական կողմից) բաժին հասած առեղծվածային ժառանգությունը։ Նա իմանում է, որ իր հայրը՝ Ջոն Բլեքվելը, սերում է Բալկոյնյան մոգական տոհմից, ովքեր տիրապետում էին սև մոգության: Հանդիսանում է Դիանա Միդի քույրը ու Շրջանի տոհմական առաջնորդը[3]
  • Դիանա Միդ (Շելլի Հեննիգ)՝ պատասխանատու և խիստ վհուկ, ներկայիս շրջանի առաջնորդ: Քեսսիի հետ ծանոթանալուց հետո երկու աղջիկներն անմիջապես ընկերացան: Այնուամենայնիվ, նա նկատում է Քեսիի և Ադամի միջև համակրանքը: Ադամն իր նախկին ընկերն էր: Չնայած նա հերքում էր, որ իր ու Քեսսիի միջև ինչ-որ բան կա: Վերջում պարզվում է, որ նա Քեսսիի քույրն է՝ Ջոն Բլեքվելի երկրորդ երեխան, և նույնպես տիրապետում է սև մոգության, որից նա շատ վհատվում է[4]։ Եթերաշրջանի վերջում նա հեռանում է Հրանտի հետ։
  • Ադամ Կոնանտ (Թոմաս Դեկկեր) մոգ, Գաղտնի շրջանի անդամ: Քեսսիի հետ ծանոթանալուց հետո,երկուսն էլ համակրանք են տածում միմյանց հանդեպ՝ չնայած Դիանա Միդի հետ երկար տարիների հարաբերություններին: Ադամը ստիպում է Քեսիին միանալ Շրջանին ՝ օգնելով նրան բացահայտել իր թաքնված կախարդական ուժերը: Նա խոստովանում է իր զգացմունքները Քեսսիին և նրանք սկսում են հանդիպել: Ադամը լավ ու ընկերական հարաբերություններ ունի Դիանայի հետ[5]:
  • Ֆեյ Չեմբերլեն (Ֆիբի Թոնքին)՝ արտասավոր ու ազատատենչ վհուկ, ով սիրում է իր ուժը օգտագործել թեթևամտորեն: Ֆեյը հաճախ խնդիրներ է ունենում իր ուժի հետ: Նրանք լավագույն ընկերներ են Մելիսսայի հետ։ Ֆեյը չի հավատում Դիանային, ով Շրջանի առաջնորդն է, և ի սկզբանե չի ցանկանում կապել նրան, քանի դեռ նրա ուժերը քիչ էր մնում մարդ սպանեին։ Ամբողջ եթերաշրջանի ընթացքում Ֆեյը փորձում է վերադարձնել իր անհատական ուժը ցանկացած եղանակով, ինչպես նաև կրկին գայթակղել Ջեյքին, ով բաժանվել էր նրանից երկու տարի առաջ[6]:
  • Մելիսա Գլեյզեր (Ջեսիկա Պարկեր Քենեդի)՝ վհուկ, Շրջանի անդամ, Դիանա Միդի նախկին ընկերուհին։ Երկար ժամանակ գործել է Ֆեյ Չեմբերլենի ստվերում, բայց գիտակցում է, որ պետք է աստիճանաբար ինքնուրույնանա։ Սիրահարվում է Նիկ Արմսթրոնգին, ում հետ մինչ այդ միայն ժամանակ էր անցկացնում, և սկսում է հանդիպել նրա հետ[7]։
  • Նիկոլաս «Նիկ» Արմսթրոնգ (Լուիս Հանթեր)՝ Շրջանի անդամ, Ջեյք Արմսթրոնգի կրտսեր եղբայրը։ Մանուկ հասակում կորցրել է ծնողներին նավի վրա բռնկված հրդեհի պատճառով։ Քեսսի Բլեյքի հարևանն է։ Քեսիի ժամանելուց հետո նա Ադամի խնդրանքով "լրտեսել է" նրան։ Չնայած տղայի վատ վարքագծին, Նիկը զգացմունքներ էր տածում Մելիսա Գլեյզերի նկատմամբ: Նիկի ներսում դև հայտնվելուց հետո Ջոն Չեմբեռլենը և Չարլզ Միդը սպանում են նրան, քանի որ նրա մեջ գտնվող դևին ոչնչացնելու համար պետք էր կամ նրան այրել կամ խեղդել: Եթերաշրջանի վերջում պարզվում է, որ մագ-դավաճանը հենց Նիկն է, որի մարմնում այս ամբողջ ընթացքում դևն էր ապրում։ Առանց դևի Նիկը չի կարող ապրել, այդ պատճառով էլ համաձայնվել է Էբենի գործարքին և ցանկացել է նրան տալ բյուրեղներից մեկը։ Կրկին և վերջնականապես սպանվեց Մելիսայի կողմից իր եղբոր ՝ Ջեյքի վրա հարձակման ժամանակ[8]։
  • Ջեյքոբ Արմսթրոնգ (Քրիս Զիլկա) ՝ Մոգ: Նա ծնվել է 1992 թվականին երիտասարդ զույգի՝ Սառա և Ռիչարդ Արմսթրոնգների ընտանիքում։ Նիկ Արմսթրոնգի ավագ եղբայրն է, իսկ Նիկի մահից հետո վերադառնում է և դառնում Քեսսի Բլեյքի հարևանը։ Հմայիչ և շատ գրավիչ Ջեյքը միանում է որսորդների մի խմբի, որը հայտնի է որպես «Ճշմարտահավատ», քանի որ կարծում է, որ իր ծնողների մահվան և նախորդ Շրջանի քայքայման պատճառը եղել է մոգության հանդեպ անհագ ծարավը: Գալիս է Չենս Հարբոր, որպեսզի սպանի Շրջանի բոլոր անդամներին, բայց երբ իմանում է, որ Քեսսիի մեջ մութ մոգություն կա, փոխում է իր որոշումը: Ջեյքը ուժեղ կապվածություն է զգում Քեսսի հանդեպ, սկզբում, նույնիսկ այն փոխադարձ է թվում: Երբ որսորդները բռնում են Քեսսիին, Ջեյքոբը օգնում է Քեսսիին փախչել և հեռանում է որսորդների հետ: Ավելի ուշ վերադառնում է Չենս Հարբոր՝ հետևելու և պաշտպանելու Քեսսին և վերջապես դառնում է Շրջանի անդամը Նիկի փոխարեն: Դեռ երկար ժամանակ տառապում է Քեսսիի հանդեպ անպատասխան սիրուց, նույնիսկ միավորվում է նրա հոր հետ, սակայն եթերաշրջանի ավարտին Ջեյքը իր ուշադրությունը սևեռում է Ֆեյին, որի հետ նախկինում սիրային հարաբերություններ ուներ և ով մինչ օրս նրան սիրում է[9]։


Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարլզ Միդ (Գեյլ Հարոլդ)՝ Դիանա Միդի հայրն է։ Դոն Չեմբերլենի հետ միասին նպատակ է հետապնդում վերականգնել իրենց մոգական ուժը, որից զրկվել էին իրենց երեցների կողմից 16 տարի առաջ տեղի ունեցած հրդեհից հետո: Չարլզի կազմակերպած հրդեհի պատճառով զոհվել է Քեյսի մայրը՝ Ամելիա Բլեյքը: Այսկերպ Քեսին ստիպված կլիներ տեղափոխվել Չենս Հարբոր՝ իր տատիկի մոտ և նոր Շրջանը կփակվեր: Նաև պատահաբար սպանել է Քեսսիի տատիկին, չիմանալով, որ վերջինս Ջոն Բլեքվելի հետ փոխանակվել էին բաժակներով: Իմանալով, որ Դիանան Բլեքվելի դուստրն է, շատ է տառապել և իր սերը դստերը ապացուցելու և անցյալի սխալները ուղղելու համար ոչնչացրել է Էբենի մեջ գտնվող դևերին և խեղդվել, որպեսզի նրանց իր հետ ոչնչացնի: Սերիայի վերջում պարզվում է, որ նա չի խեղդվել, իսկ մայրը նրան կախարդում է, որի արդյունքում անշարժանում է և թույլ չի տալիս դևերին կառավարել իրեն[10][11]:
  • Դոն Չեմբերլեն (Նատաշա Հենստրիջ) ՝ Շրջանի նախկին անդամ, դպրոցի ներկայիս տնօրենը, ինչպես նաև Ֆեյի մայրը: Չարլզ Միդի հետ միասին փորձում է գտնել իր կախարդական ուժը վերադարձնելու միջոցը և ոչ մի բան չի կարող նրան կանգնեցնել, սպանությունների բոլոր գաղափարները հիմնականում պատկանում են Դոնին: Հարսի մոտ իր անսպասելի այցից հետո սկեսրայրը՝ Դոն Հենրի Չեմբերլենը, իմանում է, որ նա և Չարլզ Միդը արգելված բյուրեղներ են օգտագործում կախարդելու համար, և սպառնում է այդ մասին պատմել մեծերին, որից հետո Դոնը սառնասրտորեն սպանում է նրան։ Դոնը անորոշ զգացմունքներ է տածում Ջոն Բլեքվելի նկատմամբ դեռևս նախորդ Շրջանի ժամանակներից[12]։
  • Ջեյն Բլեյք (Էշլի Կրոու)՝ Քեսիի տատիկն ու Ամելիայի Բլեյքի մայրը, ավագ սերնդի կախարդ։ Օգնում է Քեսսին կախարդական գործերում, այն բանից հետո երբ աղջիկը սկսում է վստահել նրան: Զոհվում է Չարլզ Միդի մեղքով, քանի որ Ջոնն իր կախարդական բաժակը փոխարինել է Ջեյնի բաժակով[13]։
  • Իթան Կոնանտ (Ադամ Հարինգթոն)՝ Շրջանի նախկին անդամ, ինչպես նաև Ադամ Կոնանտի հայրը: Իթանը սիրում էր Ամելիային, բայց վերջինս ընտրեց Քեսիի հորը՝ Ջոն Բլեքվելին։ Իթանը ամուսնացել է Քեթրինի հետ, և նրանք որդի ունեցան, որին կնքեցին Ադամ անունով: Երբ կինը մահացավ, և Ամելիան լքեց Չենս Հարբորը, Իթանը դարձավ հարբեցող, միաժամանակ միայնակ մեծացրեց իր որդուն: Պարզվում է նաև, որ Իթանը նույնպես անուղղակիորեն մեղավոր է լաստանավում տեղի ունեցած միջադեպի համար, քանի որ հենց նա է «հանձնել» Բլեքվելին որսորդների ձեռքը և այդ պատճառով մյուսներին սպանել են[8]։
  • Լի Լաբեք (Գրեյ Դեյմոն)՝ զբաղվում է վուդու կախարդանքով։ Սկզբում օգնում է Ֆեյին վերադարձնել իր անհատական ուժը, նրա հանդեպ սիրային զգացմունքներ է տածում։ Սակայն, ինչպես պարզվում է ավելի ուշ, Լին իր անձնական շահն ունի այս գործում, այն է՝ Ֆեյի ուժերի օգնությամբ նա ցանկանում է կենդանացնել իր նախկին սիրելիին՝ Եվային, ով կոմայի մեջ է գտնվում «Սատանայի ոգին» թմրանյութի գերդոզավորումից։ Բայց երբ նրան հաջողվում է այդ ամենը անել, նա հասկանում է, որ նրան պետք է միայն Ֆեյան և թողնում է Եվային։ Կատաղած աղջիկը Ֆեյի ուժի օգնությամբ սպանում է Լիին։
  • Ջոն Բլեքվել (Ջո Լանդո)՝ Քեսիի և Դիանայի հայրը։ Երկար ժամանակ համարվում էր լաստանավում տեղի ունեցած հրդեհի զոհ, որը եղել է 16 տարի առաջ։ Տիրապետում է սև մոգության, քանի որ առաջին սև մոգեր Բալկոյների ժառանգն է: Հայտնվում է եթերաշրջանի կեսին՝ Քեսսիին որսորդներից պաշտպանելու նպատակով: Ջոնի մեղքով մահանում է Քեսսիի տատիկը՝ Ջեյնը, նա փոխել էր մահվան բաժակը, որը Ջեյնը պատրաստել էր Ջոնի համար: Երբ որսորդների կլանի ղեկավարը՝ Էբենը, ոչնչացնում է դևերին, Ջոնը ստիպում է Շրջանին պատերազմ սկսել որսորդների դեմ, ինչի համար նրանք պետք է գտնեն և հավաքեն «բյուրեղային գանգ» ուժի հնագույն հզոր արտեֆակտը։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Ջոն Բլեքվելի պլանները տարբերվում են Շրջանին ներկայացրած իր պլաններից։ Ջեյքի պապը ՝ Ռոյս Արմսթրոնգը, պատմում է, որ Բլեքվելին նախորդ Շրջանից միայն մեկ բան էր հարկավոր՝ երեխաներ, որոնց մեջ հոսում է նրա արյունը: Բլեքվելը ցանկանում է Բյուրեղապակյա գանգի օգնությամբ սպանել բոլոր վհուկներին, որոնցում Բալկոյնյան արյուն չկա և «մաքուր» Շրջան կազմել իր վեց երեխաներից, այդ թվում ՝ նրա մեջ պետք է մտնեն Դիանան և Քեսսին: Գրեթե իրականացրեց իր ծրագիրը, սակայն վերջին պահին սպանվեց Դիանայի և Քեսիի ուժով, որն ուղղված էր նրա դեմ ։
  • Ամելիա Բլեյք (Էմիլի Հոլմս)՝ Քեսսի Բլեյքի մայրը։ Նորածին Քեսսիի հետ հեռացել է Չենս Հարբորից տարիներ առաջ սարսափելի հրդեհից հետո, որում զոհվել էր նրա Շրջանի կեսը։ Սպանվել Է Չարլզ Միդի Կողմից[8]։
  • Քալլում (Մայքլ Գրացիադեյ)՝ ինչպես և Լին, նա ևս զբաղվել է վուդու կախարդանքով, «Սատանայի ոգին» թմրանյութերի մատակարարն է: Հետապնդում է Մելիսսային այն բանից հետո, երբ իմանում է, որ նա կախարդ է: Փորձել է գողանալ բյուրեղներից մեկը, սակայն Քեսիին կանգնեցրել է նրան, որից հետո Ջեյքը խայտառակել է նրան և արտաքսել Չենս Հարբորից ։
  • Իսահակ (Ջեյ Ար Բորն)՝ Վհուկների որսորդը, երկար ժամանակ խաղացել է Ջեյքի զգացմունքների հետ՝ խաբելով նրան ծնողների մահվան մասին։ Սպանվել է Էբենի կողմից, քանի որ չի ընդունել նրա մեթոդները և կողմ չի եղել մոգության օգտագործմանը:
  • Գրանտ (Թիմ Ֆիլիպս)՝ ավստրալացի է, ով ժամանել է Չենս Հարբոր, որտեղ և ծանոթացել է Դիանայի հետ ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Официальный сайт сериала». Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Ausiello, Michael (May 11, 2012). «The CW Cancels Ringer and Secret Circle, Renews Hart of Dixie For Season 2». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է May 11, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Hibberd, James (2011-02-17). «'Life Unexpected' star cast in CW's 'Secret Circle' - EXCLUSIVE | Inside TV | EW.com». Insidetv.ew.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Andreeva, Nellie. «Six More Actors Join Broadcast Pilots –». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Michael Ausiello (2011-03-10). «Pilot Scoop: Thomas Dekker Joins Kevin Williamson's Secret Circle». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Andreeva, Nellie. «Madeleine Stowe Among Latest Pilot Castings –». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «'Smallville' alum Jessica Parker Kennedy joins 'The Secret Circle' - From Inside the Box - Zap2it». Blog.zap2it.com. 2011-03-22. Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Adam Harrington And Emily Holmes To Guest Star In ‘Secret Circle’ Pilot
  9. Abrams, Natalie (2011-08-24). «Secret Circle Taps Chris Zylka As the Witchy New Bad Boy». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-08-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Who Will Gale Harold Portray on The Secret Circle?». TV Fanatic. 2011-03-26. Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Gale Harold Cast as Charles Meade». TheSecretCircle.Net. 2011-03-26. Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Natasha Henstridge joins The CW's 'Secret Circle' pilot - From Inside the Box - Zap2it». Blog.zap2it.com. 2011-03-21. Արխիվացված է օրիգինալից 2011-04-26-ին. Վերցված է 2011-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Bricker, Tierney (March 30, 2011). «'Heroes Ashley Crow cast in 'The Secret Circle'». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2011-09-09-ին. Վերցված է 2011-11-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)