Jump to content

Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ավետիսյան/Ավազարկղ7

«Վինի Թուխը և հոգսերի օրը » (ռուս.՝ Винни-Пух и день забот), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր մոխրագույն ավանակ՝ Իան կանգնել է լճի ափին և տխրում է: Նրան է մոտենում Վինի Թուխը, որին Իան խոստովանում է, որ նրա ծննդյան օրն է, բայց այդ մասին ոչ ոք չի հիշել, բացի այդ նա կորցրել է իր պոչը: Ավելի ուշ Վինի Թուխը հանդիպում է Պյատաչոկին և նրանք որոշում են շնորհավորել ավանակին: Վինի Թուխը որոշում է ավանակին նվիրել մեղրով կճուճ, իսկ Պյատաչոկը՝ օդապարիկ: Սակայն ճանապարհին Թուխը ուտում է մեղրը, և Իայի մոտ է գալիս դատարկ կճուճով, իսկ Պյատաչոկը ցանկանալով Իային առաջինը մատուցել նվերը շտապում է և ընկնում, արդյունքում ավանակին պայթած փուչիկ է տալիս: Բայց ավանակը այսպիսի նվերից էլ է գոհ, բացի այդ գալիս է Բուն, թևերի մեջ բռնած բերելով ավանակի կորցրած պոչը: Պարզվում է ճանապարհին Վինի Թուխը այցելել էր Բուին, նրա տան զանգին տեսնելով տարօրինակ իր, ճանաչելով Իայի պոչը համոզել էր Բուին նվիրել այն ավանակին: Ի զարմանս Բուի պոչը ամրացնում են Իայի վրա և միասին նշում նրա ծննդյան օրը:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - ԽՍՀՄ-ի պետական մրցանակ ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]