Մասնակից:Էլգա Բաղդասարյան/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարլզ Էլիս «Չակ» Շումեր (անգլ.՝ Charles Ellis «Chuck» Schumer, ) ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ավագ սենատոր Նյու Յորք նահանգից, Դեմոկրատական ​​կուսակցության անդամ։ 2017 թվականի հունվարի 3-ին դարձավ Սենատում փոքրամասնության առաջնորդը: 2021 թվականի հունվարի 20-ից համարվում է Սենատի մեծամասնության առաջնորդ։

Նախքան Սենատում ընտրվելը, Շումերը 1981-1999 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր Բրուքլինի և Քուինսի հատվածները: Ծնունդով Բրուքլինից Չարլզը Հարվարդի քոլեջի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է: Նա նաև 1975-1980 թվականներին ներկայացնում էր 45-րդ շրջանը Նյու Յորք նահանգի ժողովի ժամանակ:

Շումերը եղել է Սենատի Դեմոկրատական ղեկավարության առաջին ամենաազդեցիկ անդամը, այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարի 3-ին Հարրի Ռիդը անցավ թոշակի[1]:

2015 թվականին մեծամասնության պաշտոնաթող առաջնորդ Հարրի Ռիդը հավանություն տվեց Շումերի՝ մեծամասնության (կամ փոքրամասնության) առաջնորդի կոչմանն արժանանալուն[2]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերը ծնվել է Բրուքլինում՝ հրեա ծնողների՝ Սելմայի և Աբրահամ Շումերի ընտանիքում[3][4]։ Նա ազգակցական կապ ունի դերասանուհի և կատակերգու Էմի Շումերի հետ[5][6][7]։ Հաճախել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան ավագ դպրոցը, որտեղ նա հավաքել է անհավանական 1600 միավոր հանձնելով SAT թեստը[8]:

Սովորել է Հարվարդի քոլեջում, որտեղ հետաքրքրվել է քաղաքականությամբ և մասնակցել Յուջին Մաքքարթիի նախընտրական քարոզարշավին[9]։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Շումերը ընդունվել է Հարվարդի իրավաբանական դպրոց, որտեղ նա ստացել է իրավաբանական դոկտորի աստիճան: Նա հանձնել է Նյու Յորք նահանգի փաստաբանական ուսումնարանի քննությունը, բայց երբեք չի զբաղվել փաստաբանությամբ՝ սկսելով իր քաղաքական կարիերան:[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leadership & Officers, U.S Senate
  2. «Reid endorses Chuck Schumer for Democratic Leader». Vox.com.
  3. «schumer». Freepages.genealogy.rootsweb.com. Վերցված է 2010-03-18-ին.
  4. «Who is Chuck Schumer?». NJDC. Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին.
  5. Zinoman, Jason (2013-04-18). «Amy Schumer, Funny Girl». The New York Times. Վերցված է 2014-11-21-ին. «...Ms. Schumer, who said she is second cousin to Senator Charles E. Schumer of New York.»
  6. Molyneaux, Libby (2011-02-03). «MAKE US LAUGH, FUNNY GIRL! AMY SCHUMER». LA Weekly. Վերցված է 2012-09-13-ին. «He is not my uncle, he is my dad's cousin, I don't even think they are first cousins.»
  7. «Chuck and Amy Schumers on Gun Control». Politico.
  8. «Al D'Amato gets an opponent». Washington Post.
  9. «College and Law School (1968–1974)». United States Senate. Արխիվացված է օրիգինալից 2008-07-10-ին. Վերցված է 2008-07-18-ին.
  10. Bruni, Frank (1998-10-26). «For Schumer, a Decades-Long Drive Toward a Quest for the Senate». The New York Times. Վերցված է 2008-07-18-ին.