Մասնակից:Զինա Ձավարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլբիա-Տեմպիո (գավառ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլբիա-Տեմպիո (գավառ) (իտալ.՝ provincia di Olbia-Tempio), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Ունի երկու գավառական մայրաքաղաքներ Օլբիան (58,723 բնակչությամբ) և Տեմպիո Պաուզանիան (14,342 բնակչությամբ) [1][2]։ Ըստ 2015 թվականի տվյալների գավառն ունի 3406.18 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչությունը կազմում է 159,950 մարդ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրում հասնում է 46.96-ի։ Օլբիա-Տեմպիո գավառի նախագահը Պիետրո Վիտտորե Կարցեդդան է։ Գավառում կա 26 կոմունա[2]։

Գավառում ամենամեծ կոմունաներն են Օլբիան (2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 45,366 մարդ), Տեմպիո Պաուզանիան (13,992 մարդ, 2001 թվական), Արցակենա (12,080 մարդ, 2001 թվական), Լա Մադալենան (11,369 մարդ, 2001 թվական)[2]։ Պրովինցիան ձևավորվել է 2001 թվականին տարածաշրջանային օրենքով, որն ուժի մեջ է մտել 2005-ին[3]։ Այստեղ է գտնվում Գալլուրա պատմական տարածքը, նրան սահմանակից են Նուորո և Սասսարի գավառները[3]։

2012 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեն որոշ մարզերի վերացման մի քանի խնդիրներ և մի շարք այլ հարցեր ընդունեց։ Որոշ մարզերի վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից[4]։ Դրա շնորհիվ Օլբիա-Տեմպիո պրովինցիային հանձնարարվել է ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը [5][6][7]։ Այն կլուծարվի, երբ ինքնավար մարզն ընդունի սարդինյան տեղական իշխանությունների մասին օրենքը[2]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլբիա-Տեմպիոյի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականին
Անուն Կուսակցություն Առաջին նախընտրական ձայներ %
Ֆեդելե Սանչիու Ազատություն 38,156 53․2
Գեզուինո Ջովանի Դեմոկրատական կուսակցություն 28,240 39․3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Provincia di Olbia-Tempio». Comuni-Italiani.it. Վերցված է 2018-06-27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Provincia di Olbia-Tempio (OT)». Tuttitalia.it (իտալերեն). Վերցված է 2018-06-27-ին.
  3. 3,0 3,1 «Olbia-Tempio». Italian Tourism Official Website (բրիտանական անգլերեն). 2010-02-24. Վերցված է 2018-06-27-ին.
  4. «Trasporti: Saremar avvia prenotazioni tratta Porto Torres - Vado Ligure. Cappellacci e Solinas "Prosegue la battaglia per garantire il diritto alla mobilità di imprese e cittadini sardi - Regione Autonoma della Sardegna». 2012-05-08. Վերցված է 2018-06-27-ին.
  5. «Province in vita per altri 9 mesi, il Consiglio approva la legge. In Aula rissa Maninchedda-Stochino». 2012-05-26. Վերցված է 2018-06-27-ին.
  6. «Province, inizia il conto alla rovescia Gli enti scompariranno a febbraio 2013 - Cronache dalla Sardegna - L'Unione Sarda.it». L'Unione Sarda.it (իտալերեն). 2012-05-26. Վերցված է 2018-06-27-ին.
  7. «Province, via tutte ma tra nove mesi-Regione Autonoma della Sardegna». www.regione.sardegna.it (իտալերեն). Վերցված է 2018-06-27-ին.