Մասնակից:Դավիթ Ղազարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմաթիվ գործոններ,որոնք փորձագետների ու տնտեսագետների կողմից տարբեր գնահատականներ են ստացել իրենց ազդեցության չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատճառ դարձան Մեծ Ճգնաժամի սկսվելու համար։

Սկզբնական նախահիմնական հիփոթեքային վարկերի ճգնաժամը և հետագա տնտեսական անկումը ներառում են միջազգային առևտուրը և վարկավորման թույլ ստանդարտները՝ նպաստելով զարգացող երկրների տնային տնտեսությունների պարտքի և անշարժ գույքի շուկայի փուչիկի(պղպջակներ) բարձր մակարդակներին, ԱՄՆ կառավարության բնակարանային քաղաքականությունը, և ոչ ավանդատու ֆինանսական ինստիտուտների սահմանափակ կարգավորումները։Տարբեր միջոցառումներ ձեռնարկվեցին հաղթահարելու ճգնաժամը։Դրանք ներառում էին կառավարությունների ֆինանսական քաղաքականությունը, կենտրոնական բանկերի դրամային քաղաքականությունը, միջոցներ էին ձեռնարկվում աջակցելու պարտավորություններ ունեցող հաճախորդներին՝ վերաֆինանսավորելով իրենց հիփոթեքների պարտքերը, տուժած բանկային ոլորտներին և մասնավոր պարտատոմսերի սեփականատերերին օժանդակելու անհետևողական մոտեցումները՝ հանձն առնելով մասնավոր պարտքերի բեռը կամ սոցիալականացնելով կորուստները։

Ճգնաժամը նկարագրող մի հոդված սկսվում է 2000-2007 թթ․ ընթացքում ներդրումների համար առկա խնայողությունների էական աճով, երբ ֆիքսված եկամուտով արժեթղթերի լողավազանը աճեց 36 տրիլիոն դոլարից (2000թ․) մինչև 80 տրիլիոն դոլար(2007թ․)․ Փողերի այս հսկա լողավազանը մեծացավ այն բանից հետո, երբ բարձր զարգացման աճ ունեցող երկրներում գոյացած խնայողությունները մուտք գործեցին միջազգային շուկա։ ԱՄՆ-ի Գանաձապետական պարտատոմսերի առաջարկած եկամուտներից ավելի բարձր եկամուտ ցանկացող ներդրողները փնտրում էին այլընտրանքներ աշխարհով մեկ[1]։

Նմանատիպ առկա խնայողական միջոցների հրապուրանքը ճնշում էր քաղաքականության և նորմատիվային վերահսկողական մեխանիզմները երկիր առ երկիր, որովհետև վարկատուները և վարկառուները օգտագործում էին այդ խնայողությունները՝ առաջացնելով ավելի ու ավելի մեծ պղպջակներ ամբողջ աշխարհում։

Երբ այդ պղպջակները պայթեցին՝ առաջացնելով ակտիվների գների նվազում, համաշխարհային ներդրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները մնում էին իրենց ողջ չափով՝ առաջացնելով հաճախորդների, կառավարությունների, բանկերի վճարունակության հարցը[2]։

2007 և 2008 թթ․ ընթացքում ակտիվների գների անկումը (ինչպես օրինակ հիփոթեքային վարկով ապահովագրված արժեթղթեր) ձևավորեցին բանկի անվստահության համարժեքը, որը ներառում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող ներդրումային բանկերը և ոչ ավանդատու ֆինանսական ընկերությունները։ Այս համակարգը զարգացավ՝ մրցակցելու ավանդային համակարգի հետ, միևնույն ժամանակ չենթարկվելով նույն նորմատիվային երաշխիքներին[3]։ ԱՄՆ-ի և Եվրոպայի տուժած բանկերը կրճատեցին աջակցության վարկավորումը՝ առաջացնելով վարկային ճգնաժամ։ Սպառողները և մի շարք կառավարություններ այլևս չէին կարող վարկ վերցնել և ծախսել մինչև ճգնաժամը եղած չափերով։ Բիզնեսները նույնպես կրճատեցին իրենց ներդրումները, քանի որ պահանջարկը նվազել էր և կրճատեցին աշխատուժը։ Ճգնաժամի պատճառով ստեղծված գործազրկության բարձր մակարդակը ավելի շատ դժվարություններ էր ստեղծում սպառողների և պետությունների համար՝ պատշաճ կատարելու իրենց պարտավորությունները։ Այս իրավիճակը պատճառ դարձավ ֆինանսական ինստիտուտների կորուստների ավելացմանը, ավելի խորացնելով վարկային ճգնաժամը, դրանով ստեղծելով անբարենպաստ հետադարձ կապի հանգույց[4]։

ԱՄՆ-ի Ֆինանսական Ճգնաժամերի Հետաքննության Հանձնաժողովը 2011 թ․ հունվարին հայտնաբերած թերությունների մասին ներկայացրեց հաշվետվություն։ Այն եզրակացնում էր, որ ճգնաժամը խուսափելի էր և տեղի ունեցավ հետևյալ պատճառների հետևանքով՝ ֆինանսական կարգավորումներում լայն տեղ գտած թերություններ՝ ներառյալ Դաշնային Պահուստային Բանկի անհուսալի հիփոթեքների տրամադրումից չխուսափելը, կորպորատիվ կառավարման լրջագույն խախտումները ներառյալ անխոհեմ պահվածք դրսևորող ֆինանսական ընկերություններին և վերջիների կողմից չափազանց մեծ ռիսկերի գնալը, տնտեսվարողների և ՈՒոլլ Ստրիթի կողմից չափազանց շատ վարկեր ու ռիսկեր վերցնելը, որը հանգեցրեց ֆինանսական համակարգի և ճգնաժամի միջև բախմանը, գլխավոր որոշումներ կայացնողների վատ պատրաստվածությունը ճգնաժամի համար, ֆինանսական համակարգի մասին իրենց գիտելիքի պակասը, և բոլոր մակարդակներում էթիկայի ու հաշվետվողականության համակարգային թերացումները[5]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տների արժեքների գնահատումը ընտրված երկրներում, 2002-2008
ԱՄՆ-ի տնային տնտեսությունները և ֆինանսական բիզնեսները էականորեն մեծացրել էին վարկեր վերցնելու չափերը ճգնաժամը նախորդող տարիներին

2008 թ․ ճգնաժամի անմիջական պատճառը ձախողումն էր կամ ձախողման ռիսկերն էին բոլոր առաջատար համաշխարհային ֆինանսական ինստիտուտներում, սկսած Bear Stearns ներդրումային բանկի ֆինանսական առողջացման (փրկության) ծրագրից և նույն տարվա սեպտեմբերին Lehman Brothers-ի ձախողումից։ Այս ինստիտուտներից շատերը ձեռք էին բերել բարձր ռիսկայնությամբ արժեթղթեր, որոնք կամ ամբողջովին արժեզրկվեցին կամ էլ կորցրեցին իրենց արժեքի մեծ մասը, երբ ամերիկյան և եվրոպական անշարժ գույքի փուչիկը/պղպջակները (գները) սկսեցին պայթել 2007-2009 թթ․ ընթացքում։ Այնուհետև շատ ինստիտուտներ կախվածության մեջ ընկան անկայունությամբ աչքի ընկնող կարճաժամկետ ֆինանսավորող շուկաներից[6][7]։

Նմանատիպ իրավիճակի վրա իրենց ազդեցությունը ունեն երկու հիմնական գործոն՝ դրանք են 1) ԱՄՆ-ում և Եվրոպայում ցածր տոկոսադրույքները ԱՄՆ-ի 2000-2001 ճգնաժամից հետո 2) շարունակվող առևտրային անհավասարակշռության շնորհիվ զարգացող երկրներում գոյացող խնայողությունների արագ ու նշանակալից աճը[8]։ Այդ գործոնները բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումները սկսեցին մեծ պահանջարկ ունենալ։

Բազմաթիվ ինստիտուտներ իրենց ռիսկով նվազեցրեցին վարկավորման ստանդարտները հիփոթեքային արժեթղթերի շարունակական պահանջարկը բավարարելու համար՝ իրենց ներդրողների համար մեծ եկամուտներ ապահովելով։ 2000 թ․-ից հետո ամբողջ աշխարհում տնային տնտեսությունների պարտքերը ավելացան, երբ փուչիկը մեծացավ։ Տնտեսվարողները արդեն կախվածություն ունեին իրենց հիփոթեքները վերաֆինանսավորելու պատճառով։ Հետագայում նրանք ունեին հիփոթեքային լողացող տոկոսադրույք, որը սկզբում ցածր էր, այնուհետև սկսեց բարձրանալ։ Երբ համաշխարհային շուկան էականորեն դադարեցրեց հիփոթեքային ներդրումներ կատարել 2007-2008 թթ․, ԱՄՆ-ում տների սեփականատերերը այլևս ի վիճակի չէին վերաֆինասավորելու և արձանագրվեցին ռեկորդային դեֆոլտներ՝ հանգեցնելով այդ հիփոթեքներով ապահովագրված արժեթղթերի կոլապսին, որը այդ ժամանակ ներառում էր ամբողջ համակարգը[9][10]։

Դաշնային Պահուստային Բանկի նախագահ Ben Bernankeցուցմունք տվեց 2010թ․ սեպտեմբերին ճգնաժամի պատճառների վերաբերյալ։ Նա գրում էր, որ կային ցնցումներ կամ ազդակներ (հատուկ միջոցառումներ, որ շոշափեցին ճգնաժամը) և խոցելիություն (կառուցվածքային թույլ կողմեր ֆինանսական համակարգում, նորմատիվներում և վերահսկողության մեջ), որոնք ուժեղացնում էին ցնցումները։ Որպես ազդակներ նա բերում է հետևյալ օրինակները՝ նախահիմնական հիփոթեքային արժեթղթերի կորուստները 2007 թ․ և 2007 թ․ կեսին ստվերային բանկային համակարգի նկատմամբ անվստահությունը, որը բացասաբար ազդեց դրամի շուկայի գործառույթների վրա։ Մասնավոր հատվածում խոցելիության օրինակները ներառում են՝ անկայուն կարճաժամկետ ֆինանսավորող աղբյուրներից ֆինանսական ինստիտուտների կախվածությունը, ինչպիսին են հետգնման համաձայնագրերը կամ Ռեպոները, կորպորատիվ ռիսկերի կառավարման թերությունները, լծակների ավելորդ օգտագործում (վարկ վերցնելը ներդրում անելու համար), և ածանցյալների անհամապատասխան օգտագործումը որպես չափազանց մեծ ռիսկերի գնալու գործիք։ Հանրային հատվածում խոցելիության օրինակ էին նշվում կանոնադրական բացերը և կարգավորողների միջև կոնֆլիկտները, կարգավորող մարմնի լիազորությունների ոչ էֆեկտիվ իրականացումը, ճգնաժամի կառավարման հմտությունների անարդյունավետությունը։ Բեռնանքը նաև խոսում էր «Չափազանց խոշոր է ձախողելու համար» ինստիտուտների մասին, դրամային քաղաքականության և առևտրային պակասորդի մասին[11]։

Չիկագոյի համալսարանից մի հարցման մասնակցած տնտեսագետները հետևյալ պատճառներն էին նշում որպես ճգնաժամի առաջացման հիմքեր՝ 1) ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության թերությունները, 2) ֆինանսական ճարտարագիտության ռիսկերի թերագնահատում (օր., գրավադրված պարտքի պարտավորություն CDOs), 3) Հիփոթեքային խարդախությունները և վատ խթանները, 4) Կարճաժամկետ ֆինանսավորման որոշումները և համապատասխան անվստահությունը այդ շուկաների նկատմամբ և 5) վարկավորման վարկանիշային գործակալությունների ձախողումներևը[12]։

Հիփոթեքային գրավագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն մեծ ռիսկերով վարկառուների վարկատուները առաջարկում էին ավելացող ռիսկերով վարկային տարբերակներ ու վարկի վերցնելու խթաններ։ Հիփոթեքային գրավագրի ստանդարտները աստիճանաբար նվազում էին 2004-2007 թթ․ ընթացքում։ Վարկերի հայտերի ընդունման ավտոմատացված համակարգը թույլ էր տալիս ձևակերպել վարկը առանց համապատասխան վերանայման և փաստաթղթավորման[13]:

Հիփոթեքային խարդախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզության Դաշնային Բյուրոն 2004 թ․ զգուշացրեց հիփոթեքային խարդախության «համաճարակի» մասին,որը ըստ նրանց կարող էր ստեղծել նույնքան բացասական ազդեցություն, որքան 1968-1995 թթ․ Խնայողությունների և Վարկերի Ճգնաժամը[14][15][16][17][18]։

Ռիսկային պահվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2009 թ․ հունիսին ելույթներից մեկում ասաց, որ ինքը վիճարկում է, որ «անպատասխանատվության մշակույթը» ճգնաժամի կարևոր պատճառ էր[19]։ Նա քննադատում էր փոխհատուցումը, որը աջակցում էր անխոհեմությանը ավելի շատ քան պատասխանատվությանը և ամերիկացիներին, որոնք ձեռք էին բերում տներ առանց պատասխանատվություն ստանձնելու։ Նա հավելեց նաև, որ այդ ժամանակ կար ավելի շատ պարտք և համակարգում համարյա ոչ բավականաչափ կապիտալ։ Աճող տնտեսությունը կարողանում էր ինքնաբավարարել[20]։ Հաճախորդների տների չափազանց մեծ պարտքը իր հերթին գոյացավ հիփոթեքային վարկերով ապահովագրված արժեթղթերի, վարկի դեֆոլտ փոխանակման և ապահովագրված (գրավադրված) պարտքային պարտավորության ֆինանսական արդյունաբերության ենթաոլորտների պատճառով, որոնք ոչ ռացիոնալ ցածր տոկոսադրույքներ էին առաջարկում և նախահիմնական հիփոթեքների հաճախորդներին հավանություն տալու բարձր մակարդակներ։ Միջին ռիսկի հաշվարկման բանաձևերը հիմնված էին gaussian copula[21]-ի վրա, որը սակայն սխալմամբ ենթադրում էր, որ հիփոթեքների առանձին բաղադրիչները անկախ էին։ Փաստացի գրեթե բոլոր նոր նախահիմնական հիփոթեքների վարկունակությունը մեծապես փոխկապակցված էր ցանկացած մեկ այլ հիփոթեքի հետ՝ շնորհիվ սպառողական ծախսերի մակարդակների միջև եղած կապի, որը անկում ապրեց, երբ անշարժ գույքի գները սկսեցին իջնել հիփոթեքային դեֆոլտի սկզբնական ալիքի ժամանակ։
Ֆինանսական շուկայի գործոնները

2008 թ․ նոյեմբերի 15-ին «Ֆինանսական շուկայի և Համաշխարհային Տնտեսության Գագաթնաժողովի Հռչակագրի» մեջ 20 մասնակիցներից կազմված խումբը մեջբերում էր ժամանակակից ֆինանսական շուկայի առանձնահատկություններին վերաբերող հետևյալ պատճառները․

Համաշխարհային մեծ առաջընթացի ժամանակ, աճող կապիտալ հոսքեր և երկարատև կայունություն ավելի վաղ այս տասնամյակում, շուկայի մասնակիցները ձգտում էին ավելի մեծ եկամտաբերության՝ առանց պատշաճ ջանքերի իրականացման և ռիսկերի ադեկվատ գնահատման. Միևնույն ժամանակ թույլ գրավագրի ստանդարտները, ռիսկերի կառավարման անհամապատասխան փորձը, աստիճանաբար ավելացող ֆինասնական բարդ ու անթափանց ապրանքները և հետևաբար համակարգի խոցելիությունը ստեղծող ավելորդ վարկային լծակները։ Որոշումներ կայացնողները, կարգավորողները և վերահսկողները որոշ զարգացած երկրներում պատշաճ կերպով չեն գնահատել և լուծումներ չեն առաջարկել ռիսկերի վերաբերյալ, համաչափ չէին քայլում նորարարությունների հետ կամ բավականին հաշվի չէին առնում տեղական կարգավորող գործողությունների համակարգային հետևանքները։


  1. «NPR-The Giant Pool of Money-May 2008». Thisamericanlife.org. 2008-05-09. Վերցված է 2012-05-14-ին.
  2. Lewis, Michael (2011). Boomerang: Travels in the New Third World. Norton. ISBN 978-0-393-08181-7.
  3. Krugman, Paul (10 July 2014). «Does He Pass the Test?». The New York Review of Books – via www.nybooks.com.
  4. «A Minsky Meltdown: Lessons for Central Bankers».
  5. «Get the Report: Conclusions : Financial Crisis Inquiry Commission». fcic.law.stanford.edu.
  6. «Get the Report: Conclusions : Financial Crisis Inquiry Commission». fcic.law.stanford.edu.
  7. «Robin Blackburn: The Subprime Crisis. New Left Review 50, March-April 2008». newleftreview.org.
  8. Krugman, Paul (March 2009). «Opinion - Revenge of the Glut». The New York Times.
  9. «NPR-The Giant Pool of Money-May 2008». Արխիվացված է օրիգինալից 2013-05-23-ին. Վերցված է 2013-04-22-ին.
  10. «First Public Hearing : Financial Crisis Inquiry Commission». fcic.law.stanford.edu.
  11. «Bernanke-Causes of the Recent Financial and Economic Crisis». Federalreserve.gov. 2010-09-02. Վերցված է 2013-05-31-ին.
  12. IGM Forum-Factors Contributing to 2008 Global Financial Crisis-October 17, 2017
  13. Michael Simkovic, Competition and Crisis in Mortgage Securitization
  14. Kenton, Will. «Savings and Loan Crisis – S&L Crisis Definition». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020-06-19-ին.
  15. Bureau, From Terry Frieden CNN Washington. «CNN.com - FBI warns of mortgage fraud 'epidemic' - Sep 17, 2004». www.cnn.com. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  16. FBI Press Release on "Operation Quickflip" Արխիվացված 2006-08-30 Wayback Machine
  17. Schmitt, Richard B. (25 August 2008). «FBI saw threat of loan crisis» – via LA Times.
  18. Black, William K. (28 March 2009). «The Two Documents Everyone Should Read to Better Understand the Crisis».
  19. «Obama On Fixing "Culture Of Irresponsibility"».
  20. http://www.whitehouse.gov/the_press_office/Remarks-of-the-President-on-Regulatory-Reform/
  21. «Gaussian copula mixture model» (անգլերեն). 2019-10-24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)