Մասնակից:Techno-Freak/Ավազարկղ Գ
Աստրիալ մարմին (Աստղային մարմին), հասկացություն օկուլտականության, էզոթերիզմի և գիտակցված երազատեսության պրակտիկայի մեջ, որը երբեմն բնութագրվում է որպես նուրբ մարմին, որը աստրիալ ճանապարհորդության ժամանակ դառնում է միջանկյալ՝ հոգու և ֆիզիկական մարմնի միջև: Հասկացողությունը բխում է Պլատոնական փիլիսոփայությունից և մոլորակային ոլորտի աշխարհից (մոլորակ հասկացողությունը աստղագիտության և աստղագուշակության մեջ տարրբերվում է իր իմաստով): Տասնիններորդ դարում տերմինը սկսվել է օգտագոործվել թեոսոֆիստների և ռոզենքրեյզերների կողմից:
Համաձայն Մաքս Հենդելի և ռոզենքրեյզերների ուսմունքների, աստրիալ մարմինը բաղկացած է ցանկություններից, որից մարդիկ արդեն ձևավորում են զգացումներ և զգացմունքներ: Այն դիտվում է հոգևոր տեսողությամբ, ձևի նման ամպի տեսքով, որը 16-ից մինչ 20 դյույմ ձգվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս: Այն ունի պտտվող չակրաների մի շարք: Ցանկացողի մարմինը առաջացնում է գույներ, որոնք տարբերվում են յուրաքանչյուր մարդու մեջ, կախված նրա բնավորությունից և տրամադրությունից:
Աստրիալ մարմնի գգաղափարը աշխարհի կրոնական վարդապետությունների գաղափարներում հիշատակվում է հետագա կյանքի մասին տեղեկություններում, որում հոգու ճանապարհորդությունը կամ «համբարձումը» նկարագրվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են ՝ էքստատիկ, միստիկական կամ մարմնից դուրս փորձառություն, որով հոգևոր ճանապարհորդը թողնում է ֆիզիկական մարմինը և ճանապարհորդում նուրբ մարմնով (երազների մարմնով կամ աստղային մարմնով) դեպի «ավելի բարձր» ոլորտներ:
Երբեմն ասվում է, որ աստրիալ մարմինը տեսողական ընկալվում է որպես գույնզգույն աուրա: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է աստրալյան կամ մարմնից դուրս պրակտիկայի նկարագրման ժամանակ կամ օրինակ Հյուարդա Կարինգտոնի և Սիլվանա Մալդունաի «Աստրալյան մարմնի պրոեկցիա (նախաագծում)» գրքում: Ինչպես նաև այս տերմինը օգտագործվել է Ելենա Բլավատսկայի կողմից: Այլ հեղինակներ նման փորձերն անվանում են «եթերային», իսկ խորհրդանշական երազները, արխետիպերը, հիշողությունները, հոգևոր էությունը և տեսիլքները անվանում են «աստղային» փորձ: