Մասնակից:Գոհար Ղուլյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհար Ղուլյան/Ավազարկղ3

Իրինա Նիկոլաևնա Օմելչենկո (), տեխնիկական և տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդյունաբերական տնտեսագիտության և արտադրության կազմակերպման ոլորտում ռուս հետազոտող: Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող (2015)[1]:

Ներկա կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Օմելչենկո Նիկոլաևնան «Ճարտարագիտական Բիզնես և կառավարում» գիտակրթական համալիրի ղեկավար է, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի «Ճարտարագիտական բիզնես և կառավարում» ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «Արդյունաբերական լոգիստիկա» ամբիոնի վարիչ:

Ն. Օմելչենկոն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության վաստակավոր աշխատող է, Գիտությունների միջազգային ակադեմիայի և Արտադրության կազմակերպման պրակտիկայի լիիրավ անդամ, «Բարձր տեխնոլոգիաների արտադրության կազմակերպում և կառավարում» որակավորված մասնագետների վերապատրաստման և «Մասնագիտության կառավարման ոլորտում» ուսումնական և մեթոդական հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի երկու դիսերտացիոն խորհուրդների նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում` 1958 թվականի հունվարի 8-ին: 1981 թվականին «Մեքենաների դինամիկա և ուժ» մասնագիտությամբ ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը: 1989 թվականին ընդունվել է նույն համալսարանի տնտեսագիտության և արտադրության կազմակերպման ամբիոնի ասպիրանտուրան: 1992 թվականին տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանի համար պաշտպանել է իր թեզը:

1997 թվականին պաշտպանել է «Լոգիստիկ համակարգ ստեղծելու և շուկայական միջավայրում տնտեսական կայունությունը կառավարելու մեթոդների ստեղծման հայեցակարգի մշակում» թեմայով դոկտորական ատենախոսությունը: 1999 թվականին նրան շնորհվել է արդյունաբերական լոգիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թվականին տնտեսագիտության ոլորտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:

Դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Նիկոլաևնա Օմելչենկոն դասավանդում է «Լոգիստիկա», «Արդյունաբերական լոգիստիկա», «Բիզնես պլանավորում» դասընթացները, ունի ավելի քան 60 գիտական աշխատանք, այդ թվում՝ 3 մենագրություն և 4 ուսումնական ձեռնարկ: 11 ասպիրանտի գիտական ղեկավար է: 2001-2004 թվականներին նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 6 թեկնածուական ատենախոսություն:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Նիկոլաևնա Օմելչենկո, Առևտրային միջավայրում ձեռնարկության կառավարման և տնտեսական կայունության լոգիստիկ համակարգ ստեղծելու և կառավարման մեթոդների հայեցակարգի մշակում, 1997 թվական,

Ընկերության կառուցվածքային և տնտեսական կայունության ռազմավարական կառավարում: Լոգիստիկ ուղվածությամբ բիզնեսի ձևավորում, 2001 թվական(համահեղինակ),

Ինտեգրված արտադրական և կորպորատիվ կառույցների նախագծում. Արդյունավետություն, կազմակերպում, կառավարում / Ս. Ն. Անիսիմով, Ա. Կոլոբով, Ի. Ն. Օմելչենկո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]