Մասնակից:ԳոհարԽաչԱր/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳոհարԽաչԱր/Ավազարկղ4

Թեսպիս Իկարիացի (հունարեն՝ Θέσπις, ինչպես նաև՝ Թեսպիդ, Ք․ա․6-րդ դար,), հին հույն բանաստեղծ և դրամատուրգ ՝ Էգեյան ծովի ատտիկական Իկարիա կղզու բնիկներից։ Թեսպիսին է վերագրվում է արխայիկ, նախաէսքիլոսյան հունական ողբերգությունը, որում գործում էին մեկ դերասան և երգչախումբը: Թեսպիսի երկերը չեն հասել մինչ մեր օրերը[1]։

Ներդրում ողբերգության զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսպիսի գլխավոր նորամուծությունը արվեստում դիֆիրամբներ կատարող երգչախմբի երգեցողությանը գլխավոր հերոս-դերակատար ավելացնելն էր (կամ, ինչպես կոչվում էր Թեսպիսի ժամանակ, «հիպոկրիտ» (հունարեն՝ υποκριτής), այսինքն՝ «պատասխանող» կամ «մեկնաբան» [2],ով առանձնանում էր երգչախմբից և իր խոսքերով պատասխանում երգչախմբային կատարումներին։ Նա նաև ցույց էր տալիս, որ ներկայացման մեջ գլխավոր, հիմնական դերը,այնուամենայնիվ, կատարում էր երգչախումբը)։ Թեսպիսի ողբերգությունների մեներգիչ-դերասանը, փոխելով դիմակները (որոնց գյուտը նույնպես վերագրվում է Թեսպիսին), հետևողականորեն ներկայանում էր տարբեր կերպարներով և շփվում երգչախմբի հետ, որը նրա հետ երկխոսություն էր վարում և լրացնում մենախոսությունների միջև եղած դադարները:Հնարավոր է, որ Թեսպիսն ինքն է դարձել այդպիսի առաջին գլխավոր հերոսը Ք․ա․ 560 թվականին։ Ավելի ուշ՝ Ք․ա․ 534 թվականին, նա նաև դարձավ դրամատուրգների մրցության առաջին հաղթողը:

Երկրորդ դերասանի ներմուծումը Էսքիլոսի, իսկ երրորդինը՝ Սոֆոկլեսի կողմից հնարավորություն տվեց կենդանացնելու գործողությունը՝ այն ավելի մոտեցնելով դրամատուրգիայի մասին ժամանակակից պատկերացումներին:

Հաստատապես Թեսպիսին պատկանող ոչ մի երկ չի հասել մինչ մեր ժամանակները:Հայտնի են նրան վերագրվող մի քանի ողբերգությունների և առանձին դրվագների վերնագրեր, բայց դրանց հեղինակի հարցը վիճելի է[2]։ Հորացիոսի «Պոետական արվեստի մասին» աշխատության մեջ հիշատակվում է, թե Թեսպիսը իր թատերախմբով տեղափոխվում էր մի տեղից մյուսը՝ ներկայացումներ տալով անմիջապես սայլից[3], բայց այս պնդումը նոր ժամանակներում ընկալվում է թերահավատությամբ [4][2]։

Թեսպիսի կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեսպիսը հանդիսանում է գլխավոր հերոսը Գիլբերտի և Սալլիվանի անգլիական համանուն օպերային ներկայացման, որում նա մյուս դերասանների հետ միասին ժամանակավորապես զբաղեցնում է օլիմպիական հին և մոռացված աստվածների տեղը [5]։ XIX դարում գրվել է նաև անգլիացի դրամատուրգ Արթերտոնի «Թեսպիս և Մելպոմենե» դրաման:

Բացի այդ, բանաստեղծը ներկայացված է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերայի նախաբանում, որտեղ նա ելույթ է ունենում որպես կատակերգության հայր:

Իտալիայում մեկի մասին, ով ընտրել է դերասանի ուղին, ասում են, որ նա «բարձրանում է Թեսպիսի կառքի վրա»:

Տեսեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Феспид // Энциклопедия Кольера. — Открытое общество, 1999.
  • И. А. Мусский. Феспид (ок. 580 до Р.Х. – ?) // 100 великих актёров. — М.: Вече, 2002. — С. 9—10. — 528 с. — (100 великих). — 20 000 экз. экз. — ISBN 5-7838-1125-4