Մասնակից:Բարս.Տաթևիկ/Ավազարկղ
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | գրադարանային հաստատություն |
Գործունեության ոլորտ | գրադարանային գործ |
Հիմնվել է | 2013 թվականի հունվարի 26 |
Տեղադրություն | Դիլիջան, Տավուշի մարզ |
Հասցե | Մյասնիկյան 63 |
ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան, երիտասարդների գիտելիքների և մշակութային կյանքի մակարդակի բարձրացմանը նպաստող, կրթական ծրագրեր իրականացնող գրադարան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Գրադարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 26-ին:
Շենքը, որտեղ նախկինում գործել է Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանը, 1988 թվականի երկրաշարժից հետո հայտնվել էր վթարային վիճակում: Տարիներ անց շինությունը վերանորոգվել է և այժմ գործում է որպես ՀՀ ԿԲ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի երկրորդ հարկում տեղակայված է գրադարանը: Վերջինս իր գործունեությունը ծավալել է կենտրոնի հիմնադրման օրից:
Գրադարանն ունի երեք սրահ, որոնցից մեկը ծառայում է որպես ընթերցասրահ, մյուսը՝ դիտման սրահ, երրորդն ապահովում է էլեկտրոնային տեղեկատվության հասանելիություն:
Այժմ գրանցված է 1872 ընթերցող: Մեկ տարվա ընթացքում գրադարան է այցելում միջինը 2500 այցելու:
Գրադարանը համագործակցում է մարզի դպրոցների, կրթամշակութային և համայնքային կենտրոնների հետ: Կազմակերպվում են միջոցառումներ, կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, հայկական տոներին նվիրված հանդիսություններ, անց են կացվում բաց դասեր դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ, ֆիլմերի դիտումներ, թեմատիկ սահիկահանդեսներ և քննարկումներ: Հրավիրվում են ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, հայտնի բանախոսներ, տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր դասընթացների, «կլոր սեղան» քննարկումների միջոցով մասնագիտական գիտելիքներ են փոխանցում մարզի բնակիչներին: Մարզի նախադպրոցական և կրտսեր դասարանների երեխաների համար մշակվել է եռալեզու ընթերցանության նախագիծ, որի նպատակն է ստեղծել սերտ կապ երեխաների և գրքի միջև, ինչպես նաև երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորել ընթերցանության մշակույթ:
Գրադարանում հյուրընկալվել են հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը, հոգեբան Հրաչյա Ամիրյանը, արդի հայ արձակագիր Գրիգոր Շաշիկյանը և այլոք:
Գրքերի ֆոնդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 10 000 գիրք, ամսագրեր, CD սկավառակներ:
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մյասնիկյան 63 հասցեում:
Շենքը քառահարկ է, որի մուտքի մոտ տեղակայված են Ղազարոս Աղայանի և Խաչատուր Աբովյանի արձանները:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գրադարանի հիմնական ընթերցասրահը
-
Ընթերցասրահ