Մասնակից:Արևիկ2000/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսեն
Կիսեն
Թրերով պար կատարող Կիսեն
Կիսենը հայելու դիմաց

Կիսեն (կոր.՝ 기생, 妓生), կամ Կինյո (կոր.՝ 기녀, 妓女), ստրուկների կանայք, որոնք երգում են, պարում, նվագում և ժամանակ են անցկացնում բարձր պաշտոնյաների հետ։ Կիսենները անբարոյական կանայք են, սակայն շատ լավ տիրապետում են պարին, երգին և պոեզիային։ 16-րդ դարում դրա վառ ներկայացուցիչն էր Հվան Ջին-ին։

Կիսենները ձևավորվել և հաստատվել են Չոսոն դինաստիայի ժամանակ, և կիսեն բառը հիմնականում վերաբերում է Չոսոն դինաստիայի կիսեններին: Ճապոնական օկուպացիայի ժամանակ ապրած աղջիկների մեջ կային Կիմ Հյունհվանի նման կանայք, ովքեր արհմիություն էին ստեղծել և պայքարում էին ճապոնական իմպերիալիզմի դեմ[1][2][3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոսոնում ամենացածր խավը համարվում էին կիսենները։ Կիսենները այն կանայք էին, որոնք երգում էին, պարում, և խնջույքի ժամանակ սնունդ ու խմիչք էին մատուցում։ Առաջին կարգի կիսենները հազվադեպ էին զբաղվում մարմնավաճառությամբ, կամ անում էին գաղտնի։ Իսկ ցածր աստիճանի կիսենը մարմնավաճառությամբ զբաղվում էր բավականին հաճախ: Կային նաև այնպիսի դեպքեր, որ կիսենը ամուսնանում էր, սակայն դա վերաբերում է միայն շատ փոքր թվին։ Կիսենը կարող էր ամուսյանալ այն դեպքում, երբ բարձրաստիճան ինչ-որ մեկը կվճարեր մեծ գումար և կգներ կիսենին։ Կիսենների հիմնական գործառույթը ժամանցն ու հյուրասիրությունն էր[4] ։

Կիսեններն ուղղակիորեն ղեկավարվում էին երկրի կողմից, և նրանց անխոհեմ կերպով դիպչելը հեշտ չէր, քանի որ նրանք ժամանակի ամենահայտնի դեմքերն էին։ Կիսենները, ովքեր հիմնականում զբաղվում էին թագավորական ընտանիքի, յանբանների և հարուստների հետ, չէին վաճառում իրենց: Նրանք երբեմն իրենց վրա էին վերցնում օտարերկրյա դիվանագետներին հյուրընկալելու գործը, իսկ թոշակի անցնելուց հետո դառնում էին Կիբանգի ղեկավար կամ ամուսնանում էին սովորական մարդկանց հետ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլփեկիսենը երգում և պարում է միայն թագավորի ներկայությամբ: Նրանց մեջ կային նաև ամուսնացած կանայք։ Այս տեսակի կիսենը սովորաբար չի զբաղվում անբարոյականությամբ։

Իփեկիսեն ունի երկու տեսակ՝ Գվանգի և Մինգի: Գվանգին երգում և պարում է պետական ծառայողի դեմ, իսկ Մինգին սովորական ազնվականների դեմ: Այս տիպի կիսենը նույնպես չի զբաղվոըմ անբարոյականությամբ։

Բացի այդ, տարբերվում էր նաև արվեստի վրա կենտրոնացած կիսեն։ Նույնիկս Սյոնջոնգ թագավորի տարեգրությունում կա գրառում, որն արգելում է երիտասարդ կանանց անառակությունը: Բարձր կարգի կիսեններից յուրաքանչյուրն իր տունն ու զգալի հարստությունն ուներ, և նրանք նույնիսկ կարող էին ամուսնացած լինել։

Ասում են, որ յանբանները դուրս էին գալիս արվարձաններ պար ու երաժշտություն վայելելու, սովորելու կամ պոեզիայի, գրելու և նկարելու մասին խոսելու։

Ավանդական արվեստների մեծ մասը (օրինակ՝ պարը և երաժշտությունը), որոնք փոխանցվել են մինչ այժմ, փոխանցվել են կիսենների կողմից: Այսինքն՝ նրանք նաև ավանդական արվեստներ փոխանցելու և սովորեցնելու դեր են կատարել։ Նաև նրանք մեծ դեր են խաղացել Կորյոի երգերի փոխանցման գործում։ Հայտնի գիսաենգներից են եղել Հվանգ Ջին-ին, Նոն-գաեն, Ունսիմը, Հոնգ Նանգը և Լի Մաե Չանգը[5]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Seth, Michael J. (2010). A History of Korea: From Antiquity to the Present (անգլերեն). Rowman & Littlefield Publishers. էջ 164. ISBN 978-0-7425-6717-7. Վերցված է 8 February 2019-ին.
  2. «Life and role of gisaeng courtesans». The Korea Times. 2016-02-04. Վերցված է 2016-10-27-ին.
  3. Lee Insuk. «Convention and Innovation: The Lives and Cultural Legacy of the Kisaeng in Colonial Korea (1910–1945)» (pdf). Seoul Journal of Korean Studies. Kyujanggak Institute for Korean Studies. 23 (1): 71–93. Վերցված է 2016-10-27-ին.
  4. Songs of the Kisaeng : courtesan poetry of the last Korean dynasty. BOA Editions. 1997. ISBN 978-1-880238-53-0. OCLC 1158687750. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Horlyck, Charlotte (2017-01-01). 7 Questioning Women's Place in the Canon of Korean Art History (անգլերեն). Brill. էջեր 224–250. doi:10.1163/9789004348950_009. ISBN 978-90-04-34895-0.