Jump to content

Մասնակից:Արտուշ 2005/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուշ 2005/Ավազարկղ

Խուան Իգնասիո Դինեննո Դե Կարա (իսպ.՝ Juan Ignacio Dinenno De Cara ), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիննենոն «Ռասինգ» ակումբի սան է: 2013 թվականի հոկտեմբերի 13-ին «Էստուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունում[1]: Նոյեմբերի 16-ին «Կիլմես» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը իր առաջին գոլն է խփել «Ռասինգ» ակումբի կազմում[2]: 2014 թվականի ամռանը Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է «Տեմպերլեյ» ակումբ: Օգոստոսի 9-ին «Ուրական» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Արգենտինայի ֆուտբոլի երկրորդ կարգի առաջնությունում[3]: Օգոստոսի 24-ին «Պատրոնատո» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը իր առաջին գոլն է խփել «Տեմպերլեյ» ակումբի կազմում[4]: Այդ մրցաշրջանում Դինեննոն իր թիմին օգնել է դուրս գալ բարձրագույն լիգա:

2016 թվականի սկզբին Խուանը վարձավճարով տեղափոխվել է «Ալդոսիվի» ակումբ: Փետրվարի 6-ին «Օլիմպո» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[5]: Ապրիլի 23-ին «Օլիմպո» ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Ալդոսիվի» ակումբի կազմում[6]:

2017 թվականի սկզբին Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է էկվադորական «Դեպորտիվո Կուենկա» ակումբ: Հունվարի 29-ին խաղացել է գուայակիլյան «Բարսելոնա» ակումբի դեմ: Այդ խաղում Խուանը իր առաջին գոլն է խփել «Դեպորտվո Կուենկա» ակումբի կազմում: Հարավամերիկյան գավաթի ժամանակ բոլիվիական «Օրիենտե Պետրոլերո» ակումբի դեմ խաղի ժամանակ գոլ է խփել[7][8]: 2018 թվականի սկզբին Դինեննոն վարձավճարով տեղափոխվել է գուայակիլյան «Բարսելոնա»: Փետրվարի 17-ին «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել նոր թիմում[9]: Այդ խաղում նաև իր առաջին գոլն է խփել «Բարսելոնա» ակումբի կազմում: Մարտի 7-ին Հարավամերիկյան գավաթի ժամանակ պարագվայական «Խեներալ Դիաս» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել խփած գոլով[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эстудиантес VS. Расинг Авельянеда 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-10-13.
  2. «Кильмес VS. Расинг Авельянеда 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-11-16.
  3. «Уракан VS. Темперлей 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014-08-09.
  4. «Патронато VS. Темперлей 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-24.
  5. «Альдосиви VS. Олимпо 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016-02-06.
  6. «Олимпо VS. Альдосиви 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-04-23.
  7. «Ориенте Петролеро VS. Депортиво Куэнка 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-04-07.
  8. «Депортиво Куэнка VS. Барселона Гуаякиль 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-01-29.
  9. «Барселона Гуаякиль VS. Универсидад Католика Кито 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018-02-17.
  10. «Хенераль Диас VS. Барселона Гуаякиль 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-03-07.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]