Մասնակից:Արտյոմ Օհանյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամյանցի դղյակ

Արամյանցի դղյակ, դղյակ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք[1]։ Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում[2]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը[4]։

1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ կառուցում։

Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։

Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։

Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը:

19-րդ դարի հայտնի բարերար, մեծահարուստ նավթարդյունահանող Միքայել Արամյանցի դղյակը ընդամենը մոտ 4 հազար դոլարով վաճառվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, որը ներկայումս պատիժ է կրում մանկապղծության համար[5]։

Միքայել Արամյանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Արամյանց

Միքայել Արամյանց (1843 թ. մայիսի 4, Լեռնային Ղարաբաղ, գյուղ Քյաթուկ – 1924 թ., Թիֆլիս), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամյանցի մասին հոդված Անկախ շաբաթաթերթում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tours, Barev Armenia. «Արամյանցի դղյակը Ախթալայում | Բարև Արմենիա Տուր». barevarmenia.com (ամհարերեն). Վերցված է 2019-05-22-ին.
  2. «Միքայել Արամյանցի դղյակը փլուզման եզրին է. մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին». Armtimes.com. Վերցված է 2019-05-22-ին.
  3. «Միքայել Արամյանցի տունը՝ Ախթալայի այցեքարտ». A1Plus. Վերցված է 2019-05-22-ին.
  4. «Արամյանցի դղյակը` բարձիթողի». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2019-05-22-ին.
  5. Արամյանցի պատմական տունը. https://www.aravot.am/2012/07/10/301529/. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)