Մասնակից:Արտյոմ Աբրահամյան/Թաիլանդի քարանձավում երեխաների փրկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաիլանդի քարանձավում երեխաների փրկումը՝ գործողություն է երեխաների փրկման Թաիլանդական քարանձավից, ոչ հեռու Չիանգրայ քաղաքից 2018 թվականի հուլիսին։

2018 թվականի հունիսի 23-ին, անհետացավ 12-16 տարեկան 12 երեխաներից կազմված ֆուտբոլային թիմը, մարզիչի՝ 25 տարեկան տղամարդի հետ։ Քարանձավի մուտքի մոտ թիմի անդամների իրերը գտնելը հաստատեց, որ խումբը, հավանաբար, գնում էր քարանձավ։ Քարանձավում թիմի փնտրելունն խանգարեց ջուրը, որը փակեր էլ քարանձավի սրահը, արգելափակելով մւոտքը դեպի ներքին սրահ սրահները: Երեխաներին փնտրելու գործողությունը աջակցվել է պետության կողմից՝ ԶԼՄ-ների կողմից լարվածաբար լուսավորելով իրադարձություները։

Նեղ միջանցքները եւ տղմուտ ջրերը հաղթահարելուց հետո, ջրասույզները, 2018 թվականի հուլիսի 2-ին գտնել 13 անհետացած մարդկանց բարձրադիր քարի վրա, մոտովորապես 4 կիլոմետր հեռու քարանձավի մուտքից՝ 9 օր թիմի անհայտ կորելուց հետո։ Հետագայում երեխաներին տրամադրվել են դեղորայք, սննդամթերք, լապտերներ եւ վերմակներ: Հաշվի առնելով այն, որ մոտենում է անձրևային շրջանը, տուժածները պետք է սովորեն սուզվել ակվալանգներով, կամ սպասեն մի քանի ամիս, մինչև ջուրը նահանջի մուսսոների շրջանի վերջում։

2018 թվականի հուլիսի 6-ին՝ քարանձավի ելքի մոտ օդի պակասից մահացավ Սաման Կուման անունով ջրասույզը, ով մասնակցում էր թթվածնային բալոնների առաքմանը քարանձավի հեռավոր մասերին[1]։

ՖԻՖԱ-ի տնօրեն Ջաննի Ինֆանտինոն հրավիրեց երեխաներին ու մարզիչին Մոսկվա՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղ, որը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 15-ին, եթե նրանց կարողանան փրկվել այդ ժամանակահատվածում, եւ նրանց առողջությունը բավարար լինի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Таиланде во время операции по спасению детей из пещеры погиб дайвер». РИА Новости. 06.07.2018. Վերցված է 2018-07-06-ին.
  2. «ФИФА пригласила детей, заблокированных в пещере в Таиланде, на финал ЧМ-2018». Championat.com. Վերցված է 2018-07-07-ին.