Jump to content

Մասնակից:Արմինե 77/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերածնունդը XII դարում, հսկայական փոփոխությունների ժամանակաշրջան, որ հանդիսացավ հիմքը բարձր միջնադարի: Ներառում էր սոցիալական, քաղաքական և տնտեսական փոփոխություններ, ինչպես նաև Արևմտյան ԵՎրոպայի ինտելեկտուալ կենսամակարդակի բարձրացում՝ հիմք ունենալով փիլիսոփայությունն ու գիտությունը: Այս փոփոխությունները ճանապարհ հարթեցին XV դարում՝ Իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, գրականության և արվեստի, ինչպես նաև XVII դարում՝ գիտության զարգացման համար[1]:

Միջնադարյան վերածնունդներ

տաճար

Վերստին սովորելու համար հիմք հանդիսացան միապետական Եվրոպայի քաղաքական հաստատակամությունն ու կենտրոնացումը[2]: Կենտրոնացման այս պրոցեսը սկսել էր իրականանալ Ֆրանկների արքա Չարլմագնի միջոցով (768-814), իսկ ավելի ուշ՝ Սուրբ Հռոմեական Կայսրության կողմից: ՈՒսման նկատմամբ Չարլմանգի ունեցած հակումները, որ հանգեցրին նոր եկեղեցիների ու դպրոցների կառուցման, որտեղ ուսանողները սովորում էին լատիներեն ու հունարեն, կոչվեց «Քարոլինյան Վերածնունդ»: Երկրորդ « վերածնունդը » սկսվեց Սաքսոնիայի թագավոր Օթթո I-ի (Մեծ) գահակալմամբ (936-973), ով 962 թվականից դարձավ Սուրբ Հռոմեական Կայսրության առաջադեմ կայսրը[3]: Օթթոյին հաջողվեց միավորել իր թագավորությունը և ամրապնդելով իր իրավունքները նշանակել եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ ողջ թագավորության տարածքում: Եկեղեցական ուժի հովանավորյալ այս դիրքը հնարավորություն տվեց Օթթոյին մտերիմ կապեր հաստատել թագավորության լավ կրթված և ամենակարող խավի հետ[4]: Այս կապերի շնորհիվ, Սաքսոնիայի Թագավորությունում և Սուրբ Հռոմեական Կայսրությունում իրագործվեցին մի շարք բարեփոխումներ: Արդյունքում՝ Օթթոյի կառավարման տարիները նույնպես կոչվեցին «վերածնունդ» : Ուստի, XII դարի Վերածնունդը բնորոշվեց որպես միջնադարյան վերածննդի երրորդն ու վերջինը: Մինչև օրս էլ, XII դարի վերածնունդը համարվում է շատ ավելի կատարյալ, քան Քարոլինյան կամ Օթթոնյան շրջանների վերածնունդները[5]: Անշուշտ, Չարլմանգի «Քարոլինյան Վերածնունդը» ավելի առանձնահատուկ էր հենց Չարլմանգի համար, և իրականում ավելի շատ միտված էր հասարակությունը փոխելու[6], քան այն իրական վերածնունդը, որ բարձր էր հասարակությունից, և նույնը կարելի է ասել նաև Օթթոնյան Վերածննդի մասին:

Պատմագրություն

Չարլզ Հասկինսը եղել է առաջին պատմաբանը, ով լայնորեն գրել է Վաղ Միջնադարում՝ 1070 թվականին, սկիզբ առած վերածննդի մասին: 1927 թվականին նա գրել է, որ

XII դարը Եվրոպայի համար ,բոլոր տեսանկյուններից, համարվում է նոր ու հզոր կյանքի շրջան: Խաչակրաց, քաղաքաշինության, Արևմուտքի վաղ բյուրոկրատական մարզերի դարաշրջանը տեսավ Հռոմեական արվեստի կուլմինացիան և Գոթականի սկիզբը, մայրենի գրականության զարգացումը, լատինական պոեզիայի և հռոմեական օրենքների զարթոնքը, հունական գիտության վերածնունդն՝ իր արաբական հավելումներով ու հունական փիլիսոփայությամբ , առաջին եվրոպական համալսարանների կազմավորումը: XII դարը թողել է իր հետքը բարձրագույն կրթության, ակադեմիական փիլիսոփայության, Եվրոպական օրենսդրության, ճարտարագիտության ու [[քանդակագործության]], ծիսական դրամաների, լատիներեն և մայրենի լեզվով ստեղծագործությունների վրա...[7]

Բրիտանացի արվեստագետ պատմաբան Քեննեթ Քլարքը գրել է, որ արևմտաեվրոպական առաջին «քաղաքակրթության մեծ շրջանը » պատրաստ է եղել սկզբնավորվելու մոտավորապես 1000 թվականին: 1100 թվականից, գրում է, կառուցվել են եկեղեցական ու վանական կոթողներ՝ զարդարված քանդակներով, կախազարդերով, մանրանկարներով ու աշխատանքներով, որ պատկանել են արվեստի ամենամեծ ժամանակաշրջաններից մեկին և պատրաստ էին հակադրվել տվյալ ժամանակի միապաղաղության ու սահմանափակումների հետ: Սուրբ Դենիս Աբբայությունից Էբբոթ Շուգրը համարվում է Գոթական ճարտարապետության վաղ շրջանի ազդեցիկ ջադագովներից մեկը և հավատում էր, որ գեղեցիկի նկատմամբ սերը մարդկանց կմոտեցնի Աստծուն. «Նյութականի պատճառով հիմարությունը դարձել է ճշմարտություն»: Քլարքը սա անվանել է «Հաջորդ դարաշրջանի արվեստի լավագույն աշխատանքների ինտելեկտուալ հիմնաքարը և մինչև օրս էլ համարվում է արվեստի նկատմամբ ունեցած մեր հավատի հիմքը »[8]:

Պատմաբան Վանյա Հեմզիցը նշում է.

Դիպվածալից տասներկուերորդ դարը բոլոր առումներով եղել է իսկական պարադոքս: Մի կողմից՝ այն տեսել է արևմտյան և հարավային Եվրոպայում ակադեմիական աշխատանքների ու համալսարանների անմիջական աճը, որն էլ հանդիսացել է նախնական կամուրջ -կապը դպրության անսահման մեծարման դարաշրջանի ու աշխարհի միջև, և, որը, պատահաբար , պետք է հասներ մինչև Վերածննդի XIV-XVII դարերը: Այդ իսկ պատճառով, այն հանդիսացել է միջնադարյան ուսումնառության հիմքը՝ նկարագրելու «XII դարի վերածննդի » փոփոխությունները: Մյուս կողմից՝ այդ նույն դարաշրջանը համարվում է դաժան գործողությունների ու աղետների շրջան՝ ինկվիզիցիայի վերելքն ու անգութ քրիստոնյաների պատերազմները, հրեաների առաջին արտաքսումը և Րեքոնքուիսթայի հզորացումը Մուսուլմանական Իսպանիայի նկատմամբ, Երկրորդ, Երրորդ և Գերմանական Խաչակրաց արշավանքները , որոնք ուղեկցվում էին արյունահեղություններով, կատարվել են հենց այս ժամանակաշրջանում: Ավելի ճիշտ կլինի այս ժամանակաշրջանը կոչել խոր կրիզիսի շրջան, որի մեջ հստակ ուրվագծվել է «հալածված հասարակությունը»[9]:

Հետաքրքրված լինելով այս ժամանակաշրջանի ազգային և սեռական բազմազանությամբ, Հեմզիցը ենթադրում է « Հռոմեական Եվրոպայի և Սելջուկների ահռելի բացասական ազդեցությունը XII դարի ինտելեկտուալ հասարակության վրա և «սոդոմի» օրինական ու աստվածաբանական հաստատումը... մեկը՝ երևելի Օրհնյալների մեջ, մյուսը՝ Հանաֆի ղեկավար ուսուցիչների մեջ »: Նա պնդում էր, որ այս դեբատները, որ «հստակ ուղղորդում են դեպի աններդաշնակության ու անխուսափելի անհամաձայնության , անհրաժեշտ են մեզ՝ XII դարի ազգային և սեռական բազմազանության օրինական և սոցիալական կերպարները հասկանալու համար, և ի վերջո հասկանալու համար, թե ինչպես են միաժամանակ շարունակել գոյատևել ու կործանվել սքանչելի մեծամասնությունը »: Սա ամբողջացնում է XII դարի Վերածննդի պատմությունը՝ լեցուն օրինական, կրոնական ու քաղաքական առաջընթացով ու խոր անհանգստություններով:

Թարգմանչական շարժում

Տարբեր մշակույթներից, հատկապես անտիկ Հունական աշխատություններից, տեքստերի թարգմանությունը կարևոր էր համարվում

The translation of texts from other cultures, especially ancient Greek works, was an important aspect of both this Twelfth-Century Renaissance and the latter Renaissance (of the 15th century), the relevant difference being that Latin scholars of this earlier period focused almost entirely on translating and studying Greek and Arabic works of natural science, philosophy and mathematics, while the later Renaissance focus was on literary and historical texts.

  1. (Bauer 2013, p. 1 - preface)
  2. (Hoyt 1976, p. 329)
  3. (Hoyt 1976, p. 197)
  4. (Hoyt 1976, p. 198)
  5. (Hoyt 1976, p. 366)
  6. (Hoyt 1976, p. 164)
  7. (Haskins 1927, p. viii - introduction)
  8. https://en.wikipedia.org/wiki/Civilisation_(TV_series)
  9. Hamzić, Vanja (2018) 'A Renaissance Interrupted? Debating Personhood through a Sexual Act in the Twelfth-Century Christianate and Islamicate Worlds.' In: Schmidtke, Sabine, (ed.), Studying the Near and Middle East at the Institute for Advanced Study, Princeton, 1935-2018. Princeton: Gorgias Press, pp. 308-321.