Մասնակից:Ասյա Մարտիրոսյան1/Ավազարկղ~1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոմնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անքնություն» (անգլ․ «Before I Wake»; հայ․« Մինչ ես կարթնանամ») - ամերիկյան սարսափ ժանրի ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականի վերջում, սակայն ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել միայն 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՄՆ- ում։

Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի (Քեյթ Բոսուորթ) և Մարկ (Թոմաս Ջեյն) Հոբսոն ամուսիններն իրենց որդու՝ Շոնի մահվանից հետո որդեգրում են Կոդիին (Ջեյկոբ Թրամբլե), ում մայրը վաղուց մահացել էր, իրեն որդերած մի ընտանիքում ծնողներն անհետացել էին, իսկ վերջին իր ընտանիքում մայրն էր մահացել, իսկ հայրը խելագարվել էր։

Շուտով Ջեսսին և Մարկը հասկանում են, որ երբ Կոդին քնում է, նրա երազները դառնում են իրականություն․ Քոդին սիրում է ուսումնասիրել թիթեռներով ալբոմներ, և առաջին գիշերներից մեկում նրանք ննջարանում տեսնում են գույնզգույն թիթեռներ, որոնք անհետանում են, երբ Քոդին արթնանում է։ Կոդին նկարներից մեկում տեսնում է Շոնին և հարցնում, թե ով է նա։ Հաջորդ գիշեր Շոնը հայտնվում է, և Ջեսսին հասցնում է գրկել նրան մինչ այն, երբ կարթնանար Քոդին։ Ջեսսին նրան ցուցադրում է ընտանեկան հոլովակների արխիվը, որտեղ նկարահանված էր Շոնը, դրանով ոգեշնչված ՝ Քոդին հաջորդ գիշեր տեսնում է Շոնի մասին երազ։ Մարկը խնդրում է Ջեսսիին չօգտագործել Կոդիին այդ տարբերակով։ Սակայն Քոդին փորձում է չքնել գիշերը՝ ասելով Ջեսսիին, որ երբ ինքը քնում է, իր մոտ հաճախ հրեշ է գալիս ՝ Կրակմենը, ով մի ժամանակ կերել է իր մորը։

Դպրոցում մի տղա նեղացնում է Քոդիին՝ ջարդելով նրա թիթեռով ապակե տարան։ Քանի որ գիշերը չէր քնել, դասերից հետո քնում է դատարկ դասասենյակում, ուր գալիս է իրեն նեղացնող տղան։ Հայտնվում է Քոդիի երազների հրեշը և հարձակվում տղայի վրա՝ ուտելով նրան։ Ուսուցիչները որոշում են, որ նա փախել է դպրոցից։

Որպեսզի Քոդին նորից տեսնի Շոնի մասին երազ, Ջեսսին տալիս է նրան քնաբեր, չիմանաով, որ ցերեկը Քոդիին քնի մեջ հետապնդում էր մղձավանջը։ Գիշերը Ջեսսին պատրաստվում է տեսնել Շոնին, սակայն հայտնվում է կմախքանման Կրակմենը։ Մարկը փորձում է արթնացնել Քոդիին, սակայն Կրակմենը վրա է հասնում նրա վրա և կուլ տալիս։ Ջեսսին կորցնում է գիտակցությունը, իսկ առավոտյան ոստիկանությունը վերցնում է նրանից Քոդիին՝ անօրինականորեն քնաբեր տալու համար։ Նրան ժամանակավորապես տեղավորում են մանկատանը։ Մինչդեռ Ջեսսին խնամակալության ծառայությունում գաղտնալսում է Քոդիի անձնական գործը և իմանում նրա նախորդ խնամակալ ծնողների ճակատագրի մասին։ Նա խոսում է Ուիլանի հետ, որը գտնվում է հոգեբուժարանում, և նա պատմում է Ջեսսիին, որ երազների հրեշը հայտնվել է, երբ իր կինը հիվանդացել է։ Ջեսսին նաև հիվանդանոցի արխիվից գտնում է Քոդիի մահացած մոր՝ Անդրեայի իրերը։

Գիշերը Ջեսսին գալիս է մանկատուն, որտեղ պահվում էր Քոդին։ Տղային, ով երկու օր փորձել էր չքնել, ներարկել էին քնաբեր։ Ջեսսին տեսնում է, որ շինության պատերը խառնված են բույսերով, իսկ միջանցքներով թռչում են թիթեռներ։ Սենյակում նա տեսնում է ուրվականներ, այդ թվում ՝ ամուսնուն։ Երբ նա մոտենում է սենյակին, որտեղ քնած է Քոդին, դեպի նրան է վազում Կրակմենը։ Բայց Ջեսսին ցույց է տալիս նրան կապույտ կտորե թիթեռը՝ Քոդիի մանկության սիրելի խաղալիքը, որը գտել էր իր մոր իրերի միջից։ Հրեշը կանգ է առնում, և Ջեսսին գրկում է նրան։ Կրակմենը չափսերով փոքրանում է և ընդունում է Քոդիի կերպարանքը, ապա անհետանում։ Ջեսսին քնած Քոդիին տանում է տուն։

Վերջաբանում Ջեսսին Քոդիին պատմում է այն մասին, որ իր մայր Անդրեան սիրել է իրեն, սակայն հիվանդացել է քաղցկեղով և մահացել, երբ ընդամենը 3 տարեկան էր։ Հիվանդ մոր կերպարը և նրա հիվանդության անունը՝ քաղցկեղ, Քոդիի գիտակցության մեջ վերափոխվել էին հրեշի՝ Կրակմենի, որը գալիս էր, երբ իրեն վատ էր զգում։ Բայց Ջեսսին ասում է, որ Քոդին ինքը կարող է կառավարել իր պարգևները, և կարող է մի հրաշալի օր Ուլիանի կինը վերադառնա նրա մոտ, դպրոցի չարաճճի տղան արթնանա տանը իր անկողնու մեջ, իսկ Մարկը հանդիպի իր որդու՝ Շոնի հետ։

Ֆիլմի նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 13-ին՝ Ֆեյրհոփում, Ալաբամա նահանգում։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին խումբը նկարահանել է տեսարանը Բարտոնի Ակադեմիայում։ Նկարահանումներն ավարտվել են 2013 թվականի դեկտեմբերի 16-ի

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 4-ին Relativity Media-ն ստացել է ֆիլմի տարածման իրավունք։ Սկզբնականորեն ֆիլմը պլանավորված էր թողարկել 2015 թվականի մայիսի 8-ին, բայց տեղափոխվեց 2015 թվականի սեպտեմբերի 25-ին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի միջին վարկանիշ՝ 60%, ինչը հիմնված է քննադատների 30 գրախոսությունների վրա։ Միջին գնահատականը՝ 6,3 10-ից։

Metacritic կայքում ֆիլմն ունի 68 բալ՝ հիմնված քննադատների 5 գնահատականների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Primewire Movies Watch Before I Wake
  2. ↑ Фильм Сомния Премьеры
  3. ↑ Kate Bosworth muses on Fairhope life on Twitter while filming 'Somnia' in town
  4. ↑ «Somnia movie crew filming at historic Barton Academy»
  5. ↑ ON THE SET OF 'SOMNIA': Executive producer Scott Lumpkin brings movie film crew to his hometown Архивировано 6 апреля 2014 года.
  6. ↑ Toronto: ‘Oculus’ Director Mike Flanagan Tapped For ‘Somnia’
  7. ↑ AFM: Kate Bosworth, Thomas Jane Will Star in Horror Pic 'Somnia'
  8. ↑ http://deadline.com/2015/02/relativity-acquiring-u-s-distribution-rights-to-oculus-filmmaker-followup-somnia-709676/
  9. ↑ ‘Before I Wake’ Flutters Into September Release
  10. ↑ Relativity Dates Five Films For 2016 Including ‘Masterminds’ & ‘Kidnap’
  11. ↑ Before I Wake (2018) (англ.). Дата обращения: 25 февраля 2019.
  12. ↑ Before I Wake. Дата обращения: 25 февраля 2019.