Jump to content

Քեյթ Բոսուորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Բոսուորթ
Ծնվել էհունվարի 2, 1983(1983-01-02)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունCohasset High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբուդդայականություն
Այլ անուն(ներ)Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ
Catherine Ann "Kate" Bosworth
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1997 - այժմ
Ընտրանի«Սեքսի կանոններ», «Ռազմիկի ուղին»
Ամուսին(ներ)Մայքլ Փոլիշ
Համատեղ ապրող(ներ)Օրլանդո Բլում, Ալեքսանդր Սկարսգորդ, Matt Czuchry? և Ջասթին Լոնգ

Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ (անգլ.՝ Catherine Ann "Kate" Bosworth, հունվարի 2, 1983(1983-01-02)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Բոսուորթը ծնվել է 1983 թվականի հունվարի 2-ին Լոս Անջելեսում։ Քեյթը միակ երեխան է տնային տնտեսուհի Պատրիսիա Պոտերի և «Talbots» խանութների ցանցի ղեկավարներից մեկի՝ Հել Բոսուորթի ընտանիքում։ Քեյթն ունի բնածին սեկտորային հետերոքրոմիա՝ ձախ աչքը երկնագույն է. իսկ աջը՝ կիսով չափ շագանակագույն։

Մանկության տարիներին Քեյթը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ձիավարուհի։ 14 տարեկան հասակում նա արժանանում է ձիավարության չեմպիոնական տիտղոսի։ Բոսուորթը ուսումնասիրել է ֆրանսերեն լեզու «Cohasset High School» դպրոցում, որտեղ նաև մասնակցել է դպրոցի ֆուտբոլային թիմում և լաքրոսի թիմում։

Բոսուորթի դերասանական կարիերան սկսվել է 1998 թվականին, Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիեր հմայողը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսերները փնտրում էին դերասանուհի, ով կարողանում էր ձիավարել և նա ստանում է այդ դերը։

2008 թվականի հունվարին Քեյթ Բոսուորթը դառնում է «Calvin Klein Inc»-ի նոր դեմքը։

2010 թվականին Բոսուորթը, ոճաբանուհի Շեր Քոուլթերի հետ համագործակցությամբ, թողարկում է «JewelMint» ոսկերչական զարդերի նոր գիծ, հանդես գալով որպես նրա դիզայներ[3]։

Անձնականի կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի վերջին Սոսուորթը ընդունվում է Պրիստոնի համալսարան, սակայն հետագայում, ուսուցման մեջ զգալի ընդմիջումների պատճառով, հեռացվում է համալսարանից[4]։ Նա հանդիսանում է «Appalachia Service Project» կամավորական կազմակերպության անդամ[5]։

2002 թվականի վերջից Բոսուորթը հանդիպում էր դերասան Օռլանդո Բլումի հետ։ 2006 թվականին նրանք բաժանվում են[6][7]։ Այնուհետև, սկսած 2006 թվականի սեպտեմբերից, դերասանուհին հանդիպում էր բրիտանացի մոդել և երաժիշտ Ջեյմս Ռուսսոյի հետ, նրանից հետո, երբ նրանք հանդիպում են Մարկ Ջեյկոբսի մոտ երեկույթից հետո[8]։ Նրա համար Ռուսսոն գրում է «To Make You Mine» երգը[9]։

Նաև Բոսուորթը հանդիպել է դերասան Ալեքսանդր Սկարսգորդի հետ (2009-2011 թվականներ)[10]։

2011 թվականի հուլիսից հանդիպում է ռեժիսոր Մայքլ Պոլիշի հետ[11]։ 2012 թվականի օգոստոսին զույգը հայտարարում է իրենց նշանադրության մասին[12]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին զույգը ամուսնանում է Ռոկ Կրիկ ռանչոյում, Ֆիլիպսբուրգ, Մոնտանա նահանգ[13]։

Քեյթն ասում է, որ չնայած ձիասպորտը իր հոբբին է, սակայն նա չի կարող նրանով զբաղվել, քանի որ գոյություն ունի վնասվածք ստանալու ռիսկ, որը կխանգարի նրա դերասանական կարիերային։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1998Ձիեր հմայողըThe Horse WhispererՋուդիթ
2000Երիտասարդ ամերիկացիներYoung AmericansԲելա Բենքս
2000Տիտանների հիշողություններըRemember the TitansԷմմա Հոյտ
2000Նոր ժամանածներըThe NewcomersՔորթնի Դոչերտի
2002Երկնագույն ալիքBlue CrushԷմմ Մարի Չեդվիկ
2002Սեքսի կանոններըThe Rules of AttractionԿելլի
2003ՎոնդերլենդWonderlandԴաուն Շիլլեր
2003Առավելագույն սիրտAdvantage HartՏրինիթի Մոնտաժ
2004Ժամադրություն աստղի հետWin a Date with Tad Hamilton!Ռոզալի Ֆաթչ
2004Ծովի մոտBeyond the SeaՍանդրա Դի
2005ԲառախաղBee SeasonՉալի
2006Սուպերմենի վերադարձըSuperman ReturnsԼոիս Լեյն
2006Սուպերմենի վերադարձը (համակարգչային խաղ)Superman ReturnsԼոիս Լեյն
2007Աղջիկն այգումThe Girl In The ParkԼուիզա
2008Քսանմեկ21Ջիլ
2010Մահացու անկողինDeath Bed Subtextդուստր
2010CR: Superman Returns (համակարգչային խաղ)CR: Superman ReturnsԼոիս Լեյն
2010ՀիմարներըIdiotsՄեգի
2010Ռազմիկի ուղինThe Warrior's WayԼինն
2011Բարի գիշեր, ԼունաLittle BirdsԲոնի Միլլեր
2011ԱզգականներAnother Happy DayԷլիս
2011Լավագույն ընկերներ և երեխաL!fe HappensԴինա
2011Ծղոտե շներStraw DogsԷմի Սամներ
2012Մահվան կղզիBlack RockՍառա
2012Երբ մենք այստեղ էինքAnd While We Were HereՋեյն
2013Բիգ ՍյուրBig SurԲիլլի
2013Վերջին արգելքHomefrontԿեսի Բոդին Կլում
2013Ֆիլմ 43Movie 43Առլին
2014Դեռևս ԷլիսStill AliceԱննա Հաուլենդ Ջոնս
2014Ամնեզիայով տառապողըAmnesiacկին
2015-2016Առավել քան արվեստThe Art of MoreՌոքսանա Ուիթմեն
2015Մինչ արթնանալըBefore I WakeՋեսսի
201590 րոպե երկնքում90 Minutes in HeavenԵվա պայպեր
2015Կյանքի շեմինLife on the LineԲեյլի
2015Արագություն։ Ավտոբուս 657HeistՍիդնի

Ճանաչում և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվականին 38-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2005 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2005») ցուցակում և 60-րդ տեղը «FHM» ամսագրի «2005 թվականի Աշխարհի 100 սեքսույալ կանայք» («100 Sexiest Women in the World 2005») ցուցակում։
  • 2006 թվականին 8-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2006 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2006») ցուցակում և 69-րդ տեղը «FHM» ամսագրի «2006 թվականի Աշխարհի 100 սեքսուալ կանայք» («100 Sexiest Women in the World 2006») ցուցակում։
  • 2008 թվականին 76-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2008 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2008») ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #137014007 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Линия украшений Кейт Босуорт(չաշխատող հղում)
  4. Coogan, Anna (2008 թ․ հուլիսի 24). «On the cover: Kate Bosworth». Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Kate Bosworth Biography». Celebrity Elle. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Love At First Sight For Bloom». ContactMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Orlando Bloom, Kate Bosworth Split Up». People. 2005 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Kate Bosworh Profile». E! Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Musicians: James Rousseau». BBC. 2008 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Alexander Skarsgard and Kate Bosworth Split : People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «Кейт Босуорт и Майкл Полиш: простые семейные радости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  12. «Kate Bosworth, Michael Polish Engaged!» (անգլերեն). UsWeekly Online. 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  13. «Kate Bosworth: Married to Michael Polish!».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Բոսուորթ» հոդվածին։