Jump to content

Մասնակից:Աննա Բեժանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոկտեմբերի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկական ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք, իսկ հակառակորդի՝ առանձին հատվածներում հայկական զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են[1]։ Ժամը 12:15-ին Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժի ևս մեկ ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ճակատի տարբեր ուղղություններում ընթացել են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր[2]։

Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 2-ի առավոտյան հայտնել է, որ ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերված իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով[3]։

Շարունակվել է հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Հադրութ քաղաքները, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում, Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, որի արդյունքում եղել են 7 վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր տներ, նաև դպրոցներ ու հիվանդանոցներ, արձանագրվել է նաև 1 մահվան դեպք։ Խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին ահազանգել է նաև Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը[4]: Հրետակոծության տակ է հայտնվել նաև Մարտակերտում ռուս և հայ լրագրողների տեղափոխող մի ավտոբուս։ Տեղեկությունը տարածել է ռուսական РИА Новости գործակալության թղթակիցը, ում խոսքով ավտոբուսում գտնվողները չեն տուժել[5]:

Ըստ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը հոկտեմբերի 2-ին ունեցել է 520 զոհ, ավելի քան 700 վիրավոր, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Նա նշել է նաև, որ Հադրութ և Ստեփանակերտ քաղաքներին հասցված հարվածներից տուժել են մեծ թվով բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ: Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով եղել է համեմատաբար հանգիստ իրավիճակ[6]:

  1. Anonymous (2020-08-26). «Վաղ առավոտյան խոցվել է հակառակորդի 1-ական ինքնաթիռ և անօդաչու. ՀՀ ՊՆ խոսնակ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-06-ին.
  2. «Խոցվել է հակառակորդի ևս 1 ինքնաթիռ, 2 անօդաչու. ՀՀ ՊՆ խոսնակ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-06-ին.
  3. «Ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական ռադիոկայան են գտել. Վերծանմամբ պարզվել է՝ ղեկավարվում են արաբերեն».
  4. «Nagorno-Karabakh conflict: Civilians bearing brunt of surge in violence». International Committee of the Red Cross (անգլերեն). 2020-10-02. Վերցված է 2020-10-06-ին.
  5. Staff, Reuters (2020-10-02). «Bus carrying Russia, Armenian journalists hit by artillery fire in Nagorno-Karabakh - RIA» (անգլերեն). Վերցված է 2020-10-06-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  6. «Մարտերն այս պահին շարունակվում են, հիմնական ուղղությունները հյուսիսը և հարավն են. Արծրուն Հովհաննիսյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020-10-06-ին.