Մասնակից:Աննա Ասլիկյան8/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լի Դուգլաս Բրեքեթ (անգլ.՝ Leigh Douglass Brackett ), ամերիկացի գրող և սցենարիստ, Էդմոնդ Համիլթոնի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հաշվապահ և սկսնակ գրող Ուիլյամ Ֆրանկլին Բրեքեթի ընտանիքում։ 1918 թվականին հայրը մահացել է իսպանական գրիպից, ինչից հետո Լին մոր՝ Մարգարետ Դուգլաս Բրեքեթի հետ, բնակություն է հաստատել Սանտա Մոնիկայում՝ մայրական կողմից պապիկի և տատիկի մոտ։

Որպես գրող իր առաջնելույթը կատարել է 1940 թվականին «Astounding Science Fiction» ամսագրում լույս տեսած «Մարսյան գլադիատոր» պատմվածքով։ Նրան առավելմեծ ճանաչում են բերել 1945 թվականին լույս տեսած պատմվածքները, որոնց գլխավոր հերոսը Էրիկ Ջոն Սթարքն էր։

Բրեքեթը նաև սցենարներ է գրել հետևյալ ֆիլմերի համար․ «Խորը երազ» (1946), (համահեղինակել է Ուիլյամ Ֆոլքների հետ)[1]), «Ռիո Բրավո» (1959), «Ռիո Լոբո» (1970), «Երկարատև հրաժեշտ» (1973), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված]]» և այլն։

Լի Բրեքեթը մահացել է 1978 թվականի մարտի 18-ին քաղցկեղից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Backstory 2». publishing.cdlib.org. Վերցված է 2019-06-09-ին.
  2. «Leigh Brackett» (անգլերեն). Literary Classics of the United States, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014-03-13-ին. Վերցված է 2014-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]