Մասնակից:Անժելիկա Սարգսյան/Շակիր Ալի1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անժելիկա Սարգսյան/Շակիր Ալի1
Ի ծնեՇակիր Ալի
Ծնվել է1915(1915)
ԾննդավայրՊակիստան

Շակիր Ալի (ուրդու՝ شاکر علی, ), պակիստանցի հայտնի նկարիչ և նկարչական արվեստի ուսուցիչ։ Նա 1962 թվականից եղել է Լահորի ազգային արվեստի քոլեջի տնօրեն, զարգացրել ու արդիական է դարձրել կրթօջախը։ Նա ունեցել է իրեն հետևող ուսանողներ, որոնցից շատերը հետագայում դարձել են Պակիստանի հայտնի արվեստագետներ։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ընթացքում Ալին իր բազմաթիվ նկարներից ու նկարչական աշխատանքներից նվիրել է ստեղծվելիք թանգարանին՝ առանց անձնական շահույթ հետապնդելու։ Շակիր Ալիի թանգարանը հիմնադրվել է Պակիստանի արվեստի ազգային խորհրդի կողմից (PNCA), իսկ 1975 թվականին Շակիր Ալին մահացել է։ PNCA-ն նկարչի մահից հետո որոշել է գնել Շակիր Ալիի տունը և դարձնել թանգարան։

Թանգարանը Լահորում է։ Թանգարանն ունի նկարչական մեծ հավաքածու և ուսուցողական կայք արվեստի ուսանողների և ուսուցիչների համար։ PNCA-ն պատասխանատու է թանգարանների ցուցահանդեսների, ծրագրերի ամենօրյա կառավարման համար։

Նրա մյուս նկարներից մի քանիսը կարելի տեսնել նաև Լահորի թանգարանում։

Փոստային նամականիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 4-ին Պակիստանի փոստը նամականիշներ է թողարկել՝ նվիրված պակիստանցի 10 նկարիչների հիշատակին, որոնք են՝ Լայլա Շազադե, Ասկարի Մյան Իրանի, Սադեքուայն, Ալի Իմամ, Զահուր ուլ Ախլաք, Աննա Մոլկա Ահմեդ, Զուբեյդա Աղա, Ահմեդ Պերվեզ և Բաշիր Միրզա[1]։

Մրցանակներ, ճանաչում և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին ստացել է Պակիստանի նախագահի «Pride of Performance» մրցանակը։
  • 1975 թվականին «Pakistan National Council of the Arts» (PNCA)-ն, ի հիշատակ նրա մահվան, Լահորում բացել է Շակիր Ալիի թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Posthumous Tribute to Ten Great Painters of Pakistan by Pakistan Post Office, pakpost.gov.pk website (archived copy), Published 25 August 2006, Retrieved 12 September 2017