Մասնակից:Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ10
Ստյուարդ, ստյուարդեսսա (անգլ.՝ steward(ess)) կամ բորտուղեկցորդ, ջրային նավերի և օդանավերի գծով աշխատանքների մասնագետ, ովքեր իրականացնում են ուղևորների սպասարկումը, և նրանց գլխավոր աշխատանքն է համարվում պատասխանատու լինել ուղևորների անվտանգության համար (վթարների ժամանակ ուղևորներին օգնություն տրամադրելը և այլն)[1]։
Ծովային զբոսաշրջային նավերում բորտուղեկցորդի (բորտուղեկցորդուհու) պարտականությունները ներառում են՝
- ուղևորների սպասարկում,
- ծովագնացության ժամանակ գործելակերպի և անվտանգության ապահովման կանոնների պարզաբանում,
- ուղևորների ծանոթացումը նավի կարգապահական տարրերին,
- նավի մեխանիզմի պարզաբանումը՝ ինչը որտեղ է գտնվում, եթե անհրաժեշտություն լինի ցույց տալու ուղևորներին, թե որտեղ են տեղակայված բարը, ռեստորանները, խանութները, ակտիվ հանգստի՝ թենիսահարթակների, լողավազանների և այլնի տեղերը,
- նավի տախտակամածի վրա հրդեհի կամ դրա խորտակման դեպքում ուղևորների տեղաշարժի իրականցումը,
- մաքրութհան պահպանումը ուղևորների նավախցիկներում,
- նավի վրա ուղևորների ժամանցի համար պարբերաբար անցկացվող կազմակերպական և ժամանցային միջոցառումների մասնակցություն:
Քաղաքացիական ավիացիայում բորտուղեկցորդները համարվում են առանձնասենյակի անձնակազմի անդամ։
Բորտուղեկցորդները օդային տրանսպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականից Գերմանիայում բորտուղեկցորդները սկսել են ընդգրկել ուղևորատար անձնակազմում։
ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն փաստին, որ առաջին բորտուղեկցորդները տղամարդիկ էին, և հնում ավիաընկերություններից շատերն արգելում էին կանանց աշխատանքի ընդունել, աշխատանքը շուտով դարձավ գրեթե բացառապես կանանց մասնագիտություն: Մարքեթոլոգները գովազդի համար ուրախությամբ էին օգատգործում կանանց ներկայությունը օդանավում:
1930 թվականին Միացյալ Նահանգներում մի միտք է ծագել՝ գրավիչ, երիտասարդ աղջիկներին հավաքագրել որպես բորտուղեկցորդուհիներ: Ենթադրվում էր, որ սա գովազդ էր ծառայելու ուղևորների օդային ճանապարհորդության համար, բացի այդ աղջիկներն ավելի քիչ էին կշռում, և այդ ժամանակ ցանկացած ավելորդ կիլոգրամ կարևոր էր օդանավի կայունությունը պահպանելու համար: Առաջին բորտուղեկցորդուհին, ով աշխատանքի է անցել 1930 թվականի մայիսի 15-ին համարվում է Սան Ֆրանցիսկոյից Էլեն Չըրչը։ Առաջաին անգամ աշխատանքի է անցել United Airlines-ում (մինչ այժմ գոյություն ունի)՝ առաջին թռիչքի ժամանակ սպասարկելով ավելի քան 11 ուղևորի։ Իսկ հետագայում՝ երկու ամիս անց, United Airlines-ը որոշել է, որ բորտուղեկցորդուհիները պետք է սպասարկեն իրենց բոլոր ինքնաթիռները:
Ժամանակի ընթացքում, երբ ավիափոխադրումներն ավելի հարմարավետ դարձան, ավիաընկերություններին անհրաժեշտ էր նոր հաճախորդներ ներգրավել: 1940-1950-ական թվականներին բորտուղեկցորդները ցույց տվեցին ավիաընկերություններին, որ ինքնաթիռը կարող է լինել նույնքան հարմարավետ, որքան հյուրասենյակը: Եվ նույնքան ապահով կանանց, երեխաների և տղամարդկանց համար: Այդ ժամանակ մարքեթոլոգները փորձում էին բորտուղեկցորդուհուն ներկայացնել որպես մայր կամ կին[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Владислав Морозов Принцессы пятого океана(ռուս.) // Авиация и космонавтика. —М., 2018. — № 3. — С. 10—19. — ISSN 1682-7759.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стюардесса, спасшая пассажиров А-310, стала лауреатом премии «Подвиг»
- День бортпроводника // Статья и репортаж.
- Видео
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Стюарды и стюардессы: история профессии и требования. Справка». РИА Новости. 2008-12-07. Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին. Վերցված է 2010-08-14-ին.
- ↑ История образа бортпроводника в США