Մասնակից:Անժելա Ղալայան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Քսան տարի անց» (անգլ.՝ After Twenty Years), Օ. Հենրիի գրած կարճ պատմվածք, որն առաջին անգամ տպագրվել է 1906 թվականին նրա «Չորս միլիոն» անթոլոգիայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմի Ուելսը և Բոբը ծնվել են Նյու Յորքում և մեծացել են որպես շատ մտերիմ ընկերներ: Երբ դառնում են չափահաս, նրանց ճանապարհները տարբերվում են, Բոբը շարժվում է դեպի արևմուտք՝ կարողություն ձեռք բերելու համար, իսկ Ջիմին մնում է Նյու Յորքում։ Մինչ նրանց բաժանվելը Բոբն ու Ջիմին պայմանավորվում են հանդիպել քսան տարի անց այն ռեստորանում, որտեղ վերջին անգամ տեսել էին միմյանց:

Քսան տարի անց Բոբը նշանակված տեղում սպասում է Ջիմիին: Պարեկային ծառայության մեջ գտնվող ոստիկանը կանգ է առնում և հարցուփորձ անում սպասողին, իսկ Բոբը պարեկին պատմում է իր պատմությունը։ Բոբը պարծենում է, թե որքան լավ է ճանփորդել և ասում է ոստիկանին, որ կասկած չունի, որ Ջիմին կհայտնվի:

Ավելի ուշ գալիս է «Ջիմի Ուելսը», և երբ նրանք գնում են լուսավորված տարածք, Բոբը հայտնաբերում է, որ այդ մարդը այն Ջիմին չէ, քանի որ ինքը գիտեր, որ քսան տարին չի կարող փոխել տղամարդու քիթը: Տղամարդը հայտնում է, որ ինքը քաղաքացիական հագուստով ոստիկան է, և ձերբակալում է հետախուզման մեջ գտնվող հանցագործ Բոբին: Ոստիկանական բաժանմունք գնալուց առաջ նա Բոբին նամակ է տալիս Ջիմիից: Բոբը կարդում է այն և հասկանում, որ այն ոստիկանը, որին ավելի վաղ հանդիպել էր, իրականում Ջիմի Ուելսն էր: Նամակում Ջիմին բացատրում է, որ երբ ինքը ժամանել է նշանակված վայր և հասկացել, որ իր հին ընկերը՝ Բոբը, այն հանցագործն է, որին ոստիկանությունը փնտրում էր, սիրտ չի արել նրան ձերբակալել: Փոխարենը նա քաղաքացիական հագուստով սպա է ուղարկել դա անելու համար:

Մեդիա կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմությունն ընդգրկվել է 1987 թվականին Օ. Հենրիի նախընտրած ձայնային ժապավենի հավաքածուի մեջ, Քոնեքթիքութ նահանգի Գրինվիչի Լսելի գրադարանի կողմից[2]:
  • 2001 թվականին այն Օ. Հենրիի հինգ պատմություններից մեկն էր, որը ներառված էր «Դասական ամերիկյան պատմվածքներ» համառոտ սկավառակի հավաքածուում, որոնք կարդացել է Ուիլյամ Ռոբերթսը[1]։
  • Պատմությունը հարմարեցվել է 1989 թվականի կարճամետրաժ ֆիլմի համար, որը ևս վերնագրված էր «Քսան տարի անց»՝ արտադրված Coronet / MTI Film-ի կողմից: Ֆիլմում նկարահանվել են Ռիչարդ Քիթսը և Գլեն Թոմփսոնը[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gale, Cengage Learning. A Study Guide for O. Henry's "After Twenty Years". Gale, Cengage Learning. ISBN 978-1-4103-3939-3.
  2. https://www.audible.com.au/pd/After-Twenty-Years-Audiobook/B00GSRG7O2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1906 պատմվածքներ Կատեգորիա:Ամերիկյան կարճ պատմվածքներ Կատեգորիա:Օ. Հենրիի պատմվածքներ