Մասնակից:Անգելինա Արճիս/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մահացածների քաղաք» (երբեմն թարգմանվում է նաև «Սարսափների հյուրանոց» անվանմամբ) (անգլ.՝ The City of the Dead или Horror Hotel), 1960 թվականին ցուցադրված անգլիական սարսափ ֆիլմ, որը նկարահանվել է ԱՄՆ–ում։ Ֆիլմը գտնվում է ԱՄՆ-ի հանրային տիրույթում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1692 թվականին Նոր Անգլիայի Ուայտվուդ քաղաքում մի կախարդ է այրվել։ Սակայն մահից առաջ նա հասցրել է գործարք կնքել սատանայի հետ, սատանան նրան նվիրել է հավերժ կյանք՝ միշտ չարիք գործելու պայմանով։

Մեր օրեր՝ 20–րդ դարի կեսեր։ Պրոֆեսոր Ալան Դրիսկոլլը ԱՄՆ–ի համալսարաններից մեկում դասախոսություն է կարդում միջնադարյան կախարդների մասին։ Նրա ուսանողուհիներից մեկը՝ Նեն Բարլոուն, առանձնակի կերպով հետաքրքրվում է այս հարցերով և պրոֆեսորը խորհուրդ է տալիս նրան այցելել Ուայտվուդ, որտեղ կարող էր այդ թեմային համապատասխան հետաքրքիր նյութեր գտնել։ Նենը արձակուրդներին տեղափոխվում է այնտեղ։ Հյուրանոցում բնակություն հաստատելով բավականին տարօրինակ կնոջ՝ տիկին Նյուլեսի հետ, Նենը սկսում է ուսումնասիրել քաղաքի պատմությունը։ Նա ծանոթանում է տեղի բնակչուհու՝ Պատրիսիայի հետ, և շուտով իմանում, որ օրերս կայանալու է ավանդույթ դարձած զոհաբերության ծեսը։ Զոհը լինելու է ինչ–որ աղջիկ։ Իջնելով հյուրանոցի նկուղ՝ աղջիկը մահանում է։

Երկու շաբաթ անց, Նենի բացակայությունից անհանգստացած, եղբորը՝ Ռիչարդին, և ընկերոջը՝ Թոմին, ուղարկում են Նենին փնտրելու։ Հաղթահարելով վհուկների խարդավանքը (ավտովթար), ընկերները ժամանում են Ուայտվուդ։ Այստեղ նրանք գտնում են Պատրիսիային և ծանոթանում նրա հոր հետ։ Շուտով Պատրիսիային առևանգում են և Ռիչարդը նրան գտնում է այն նույն նկուղում, որտեղ մահացել էր Նենը։ Ի զարմանս իրեն, նա իմանում է, որ աղանդի առաջնորդն ինքը՝ պրոֆեսոր Դրիսկոլն է, ով այստեղ էր ուղարկել Նենին: Ռիչարդը գերեվարվում է և նա նույնպես պետք է սպանվեր։ Վերջին պահին Թոմը ներխուժում է նկուղ և խաչի օգնությամբ ոչնչացնում կախարդներին, չնայած որ ինքը դանակի հարված էր ստացել մեջքից: Գլխավոր վհուկին հաջողվում է փախչել, բայց նա այլևս չէր կարող երկար ապրել, քանի որ զոհաբերության ժամանակը անցել էր; Պարզվում է, որ նա հյուրանոցի տերն էր՝ տիկին Նյուլեսը, որի իսկական անունը Էլիզաբեթ Սելվին էր, ում Ռիչարդն ու Պատրիսիան նկուղից դուրս գալուց հետո մահացած են գտնում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենեսիա Սթիվենսոն՝ ուսանողուհի Նեն Բարլոու
  • Քրիստոֆեր Լի՝ պրոֆեսոր Ալան Դրիսկոլլ, աղանդների առաջնորդ
  • Բետա Սենտ Ջոն՝ Պատրիսիա Ռասսելլ, Ուայտվուդի բնակիչ
  • Վալենտին Դիալ՝ Ջետրոու Կին
  • Դենիս Լոտիս՝ Ռիչարդ Լոտիս՝ Նենի եղբայրը
  • Պատրիշա Ջեսսել՝ վհուկ Էլիզաբեթ Սելուին, հյուրանոցի տնօրեն տիկին Նյուլես
  • Թոմ Նեյլոր՝ Բիլլ Մայտլանդ
  • Էննի Բիչ՝ Լոտի
  • Նորման Մակոուեն՝ Պատրիսիայի հայրը
  • Մաքսին Հոկդեն՝ Սյու
  • Վիլյամ Էբնի՝ ոստիկան

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիացի դերասաններից պահանջվում էր, որ նրանք խոսեին ամերիկյան առոգանությամբ։
  • Ֆիլմը հիշեցնում է նույն տարում թողարկված «Պսիխո»-ն, երկուսում էլ հեռուստադիտողին ներկայացվում է գրավիչ շիկահեր, ով, ինչպես և սպասվում էր, դառնում է գլխավոր հերոսուհին, երկուսում էլ նա մեկնում է մի հեռավոր վայր, որտեղ բնակություն է հաստատում շատ տարօրինակ սեփականատեր ունեցող հյուրանոցում, երկու ֆիլմերում էլ այս շիկահերը մահանում է պատմվածքի մեջտեղում[1]։
  • Ամերիկյան վարձույթում ֆիլմի տեւողությունը կրճատվել է մոտավորապես երկու րոպեով՝ Լյուցիֆերի կանչին վերաբերող մի քանի արտահայտություններ ջնջելու հետ կապված:
  • Ֆիլմից որոշ հատվածներ հետագայում օգտագործվել են երաժշտական ​​տեսահոլովակներում. Bring Your Daughter... to the Slaughter (1990) Iron Maiden –ի խումբ, «Sleepless Nights» King Diamond'а, «Dragula» (1998) Роба Зомби, «Horror Hotel» The Misfits–ի խումբ։
  • Նոր Անգլիայում կախարդներին երբեք չէին այրում, նրանց կախաղան էին հանում կամ չարչարում հսկայական քարերով: Վհուկների այրումը բնորոշ է Հին աշխարհին:

Պրեմիերայի ցուցադրումը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Обзор фильма Город Мертвых / The City of the Dead (1960) | B-Movies». b-movies.ru. Վերցված է 2021-01-12-ին.
  2. IMDB — releaseinfo

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джонатан Ригби (Rigby, Jonathan) «Английская готика: Век кинематографа ужасов» (English Gothic: A Century of Horror Cinema). Изд-во Reynolds & Hearn Ltd, 2000. ISBN 1-903111-01-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]