Մասնակից:Անահիտ Ա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք արջի հեքիաթը (Հովհաննես Թումանյան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք արջի հեքիաթը
Ժանրբանահյուսական
Ձևհեքիաթ
ԵրկիրՀայաստան
Գրվել է1920
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանԱնահիտ Ա/Ավազարկղ

«Երեք արջի հեքիաթը» անգլերեն հեքիաթ է, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Ամենից շատ ճանաչում է ստացել Լև Տոլստոյի թարգմանությունը, որից էլ հայերեն է թարգմանել հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը 1920 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր մի փոքրիկ աղջիկ անտառում զբոսնելիս մոլորվում է։ Երկար թափառելուց հետո հասնում է մի տնակի և անմիջապես ներս է մտնում։ Տնակը պատկանում էր արջերի ընտանիքին։ Երբ աղջիկը ներս է մտնում սեղանին տեսնում է երեք ափսե ապուր և այնքան քաղցած է լինում, որ համտեսում է ամենամեծ ափսեից, բայց այն համեղ չի լինում։ Երկրորդ ափսեի ապուրը նույնպես անհամ էր։ Աղջիկը փորձում է փոքրիկ ափսեից, տեսնում է համեղ է և ամբողջը ուտում է։ Հետո տեսնելով երեք աթոռ՝ հերթով նստում է դրանց վրա։ Նստելուն պես իսկույն կոտրվում են թե՛ մեծ, թե՛ միջնեկ աթոռները, բայց փոքր աթոռը այնքան հարմարավետ է լինում, որ աղջիկը նստում է և շարունակում ուտել։ Ուտելուց հետո անցնում է մյուս սենյակ։ Այնտեղ դրված էին երեք մահճակալներ՝ մեծ, միջնեկ, փոքր։ Հերթով պառկելով մահճակալների վրա՝ հասկանում է, որ փոքրն ամենահարմարն է և քնում է։ Երեկոյան արջերը վերադառնում են տուն։ Մտնելուն պես զայրանում են, քանի որ տեսնում են ամբողջ տունը տակն ու վրա արված՝ աթոռները կոտրած, ափսեները դատարկ, անկողինները տակն ու վրա արված, իսկ փոքրիկ մահճակալին քնած մի աղջիկ։ Փոքրիկ արջը տեսնելով աղջկան միանգամից ուզում է կծել։ Այդ պահին աղջիկը վախեցած վեր է թռչում և տեսնում է, որ այդ ամենը երազ է և ինքը գտնվում է իրենց տանը[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք արջերը՝ հայրը, մայրը, քոթոթը
  • Աղջիկը

Հեքիաթների թումանյանական թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյան

Լև Տոլստոյի «Երեք արջի հեքիաթում» օգտագործվել է զուգահեռականությունը (պարալելիզմ): Այն խոսքի աստիճանային կառուցման ձև է: Վիկտոր Շկլովսկու տեսակետի համաձայն՝ «Եզակի միավորը տրոհվում է երկու կամ երեք մասերի իր իսկ արտապատկերումների կամ հակադրությունների միջոցով»: Նման մասնատում հնարավոր է ամենատարբեր մակարդակներում՝ խոսքի, հերոսի և այլն: Այս դեպքում մասնատումը հերոսի մակարդակում է կատարվել: Խոսքը արջերի եռապատկման մասին է: Լև Տոլստոյի «Երեք արջի հեքիաթի» բնագրում նկարագրված է հայրը՝ Միխայլո Իվանովիչը՝ մեծ չափերով, մայրը՝ Նաստյա Պետրովնան, մի քիչ ավելի փոքր չափերով, և ամենափոքր արջուկը, որին կոչում էին Միշուտկա։ Թումանյանը բաց է թողել անունները և արջերի չափերի նկարագրությունը, նա ուղղակի գրել է. «Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը»։ «Քոթոթ» բառի գործածումն արդեն հուշում է, որ նա չափերով ամենափոքրն է: Այս հեքիաթը անգլիական հեքիաթի մշակումն է, և Լև Տոլստոյը ռուսական անուններ տալով՝ ինչ-որ չափով ազգայնացրել է այն: Թումայմանը, բաց թողնելով անունները, հեքիաթը դուրս է բերել ազգայինի շրջանակներից և հաղորդել համընդհանուր և համամարդկային երանգներ։

Թումանյանը ռուսական այս հեքիաթների հայերեն կատարած իր թարգմանություններում ներմուծել է հայ ժողովրդական մտածողություն և լեզվական պատկերներ, չի կտրել դրանք հայ ազգային հողից, միևնույն ժամանակ դուրս է բերել նեղ ազգային շրջանակներից, քանի որ հեքիաթը չունի ժամանակ, չունի տարածություն: Եվս մեկ անգամ հիշենք[2].

Հեքիաթները հավերժական սիմվոլներ են
- Հովհաննես Թումանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1956). Երկեր, հատոր երկրորդ [501]. Երևան: Հայպետհրատ.
  2. Դադյան, Քրիստինե. «Ակունք գիտական հոդվածների ժողովածու» (PDF).