Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ39

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրահերների միություն
The Red-Headed League
ՀեղինակԱրտուր Կոնան Դոյլ
Ժանրդետեկտիվ
Լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1891

Կարմրահերների միություն (անգլ.՝ The Red-Headed LeagueԱրԹուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» ստեղծագործության առաջին սերիան: Առաջին անգամ հրապարակվել է ամենօրյա թերթ Strand Magazine-ում 1891 թվականի օգոստոսին: Շերլոկ Հոլմսի մասին 12 պատմություններից հեղինակն այս մեկը համարում իր ամենասիրելի երկրորդ պատմությունը:

Սյուժեի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն: 1890 թվական: Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի մոտ է գալիս մի տղամարդ՝ Ջաբեզ Ուիլսոն անունով: Նա պատմում է Հոլմսին մի տարօրինակ պատմություն, որը կատարվել է նրա հետ վերջերս: Ըստ նրա, նա ունի մի փոքրիկ վարկային գրասենյակ, որտեղ աշխատում է իր երիտասարդ օգնականի՝ Վինսենթ Սպոլդինգի հետ: Մի քանի շաբաթ առաջ Սպոլդինգ կարդում է թերթում մի հայտարարություն, որտեղ գրված էր, որ «Կարմրահերների միությունը» աշխատանքի է հրավիրում միայն կարմրահեր մարդկանց և շատ բարձր վարձատրում : Ուիլսոնը գալիս է հարցազրույցի և նրան ընդունում են աշխատանքի: Հաջորդ մի քանի շաբաթը Ուիլսոնը գալիս էր աշխատանքի: Իր սենյակում կար միայն մի սեղան և աթոռ, որտեղ նա արտագրում էր Բրիտանական հանրագիտարանը՝ ստանալով լավ աշխատավարձ: Մի օր գալով աշխատանքի նա տեսավ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ «Կարմրահերների միությունը» ցրվել է: Նա խնդրում է Հոլմսին օգնել իրեն այս տարօրինակ պատմությունը պարզելու համար: Հոլմսը խոստանում է օգնել Ուլիլսոնին: Հոլմսը և Վաթսոնը հանդիպում են Վինսենթ Սպոլդինգի հետ վարկային գրասենյակում, և կարճ զրույցի ընթացքում Հոլմսը նկատում է, որ Սպոլդինգի տաբատը մինչև ծնկներ ցեխոտված է: Հոլմսը իր ձեռնափայտով կկտացնում է այն ճանապարհը, որը ընկած է վարկային գրասենյակի և բանկի միջև: Այտեղից լսվում էին խուլ ձայներ, քանի որ դատարկ էր: Հոլմսը գալիս է այն եզրակացության, որ Սպոլդինգը պլանավորում էր թալանել բանկը՝ փորելով անցք, որը տանում էր դեպի բանկ: Նրանք մտածել էին «Կարմրահերների միության» մասին այդ պատմություն, որպեսզի Ուիլսոնը բացակայեր վարկային գրասենյակից և նրանք կարողանային անցք փորել դեպի բանկ: Հոլմսը կանչում է ոստիկանական աշխատող Ջոունսին և բանկի տնօրենին: Նրանք չորս հոգով դարան են կազմակերպում բանկում, որի մեջ են ընկնում Ջոն Քլեյը և Սպոլդինգը:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալ «Շերլոկ Հոլմսի արկածները»: Արտադրվել է Մեծ Բրիտանիայում 1984-1994 թվականներին, սեզոն 1 «Շերլոկ Հոլմսի արկածները», էպիզոդ 12 «Կարմրահերների միություն»:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Параллельный перевод книги «Союз рыжих» на русском и английском языках