Մասնակից:Ալինա Գրիգորյան/Ավազարկղ
Անբախտ Հռիփսիմե | |
---|---|
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Րաֆֆի |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | Հայերեն |
Գրվել է | 1872թ. |
Կերպարներ | Հռիփսիմե Մարթա(մայր) մահտեսի Հակո(հայր) Ստեփան Ջավահիր Ալեքսան Մելիք Մառտո(ծառա) Մարտիրոս |
Կազմի հեղինակ | Ստ.Թոփչյան., Ս.Ն. Խանզադյան., Պ. Հ. Հակոբյան., Վ.Հ. Պետրոսյան., Էդ. Մ. Ջրբաշյան., Խ. Ե. Սամվելյան., Ս. Ն. Սարինյան., Հ. Հ. Ֆելեքյան |
Հրատարակչություն | Սովետական գրող |
Հայերեն հրատ. | 1872թ. |
Անբախտ Հռիփսիմե, Րաֆֆու՝ պարսկահայության կյանքը ներկայացնող գրված 1872 թվականին գործերից: Հայ գրականության համար հայտնագործում է մի նոր աշխարհ՝ ազգային ճնշման, սոցիալական անարդարությունների, ֆեոդալական հետամնացության և մարդու կործանման ողբերգական սարսափներով[1]:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռնության ողբերգական հետևանքների մի բնորոշ պատկեր է Անբախտ Հռիփսիմեն: Հռիփսիմեի հայրը ցանկանում է իր աղջկան բռնի կերպով կնության տալ գյուղի մելիքին: Նրա ցանկությունը ունի որոշակի նյութական շահագրգռություն. մելիքը իրենց կպահպանի ամեն չարիքից: Կարելի է հասկանալ այս գյուղացու հանցանքը, տնտեսական քայքայման վտանգը ստիպում է քայլել աղջկա զգացմունքնորի վրայով: Ալեքսանը, այս գյուղացի տղան ուզում է պաշտպանել իր և Հռիփսիմեի թաքուն սերը և դուրս գալով տիրող բարքերի դեմ՝ ցանկանում էր պաշտպանել իր ազնիվ կամքը, բայց դա նման իրականության մեջ անհնար է: Մելիքը բանտարկել է տալիս նրան, իսկ հետո սպանում: Իսկ Հռիփսիմեն խելագառվում է: Ուրեմն այս իրականության մեջ պաշտպանել անհատի ազատության իրավունքը անհնար էր, ահա և ամբողջ ողբերգությունը:
Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անբախտ Հռիփսիմե» պատմվածքը տպագրվել է 1872 թվականին Թիֆլիսում: Առաջին անգամ հրապարակվել է նույն թվականի «Մշակի» նոյեմբերի 9-ի և 16-ի համարներում՝ Մելիքզադե ստորագրությամբ: Ըստ հեղինակի՝ «Անբախտ Հռիփսիմեն» պետք է ընդգրկվեր «Փունջի» իններորդ հատորում[1]: Ավելի ուշ այս պատմվածքը տեղ է գտել «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուի առաջին հատորում, 1913 թվականին՝ «Պարսկական պատկերներ» ժողովածուի մեջ: Մեր օրերում այն տպագրվել է Րաֆֆու «Չորս պատմվածք» վերնագրով գրքույկում[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անբախտ Հռիփսիմե» պատմվածքի հիմքում ընկած է բռնության ողբերգական հետևանքների մի բնորոշ պատկեր[2]: Հռիփսիմեի հայրը՝ Մահտեսի Հակոն, լսելով, որ մելիքը սիրահարվել է իր 17-ամյա աղջնակին՝ Հռիփսիմեին, աշխարհով մեկ է լինում և այդ լուրը հայտնում է իր կնոջը՝ Մարթային: Կին և ամուսին շատ են ուրախանում, սակայն նրանց մեջ հարց է առաջանում՝ արդյոք մելիքը աղքատ ընտանիքից աղջիկ կտանի և իրենց հանգստացնում են հետևյալ տողով. «Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք... և մենք էլ գուցե կհարստանանք...[1]» Խոսակցությունը լսելով՝ Հռիփսիմեն շատ է տանջվում, քանի որ իր սրտում մի ուրիշ ցավ կար: Ամուսնության լուրը հայտնում են նաև իրենց որդուն՝ Ստեփանին, իսկ որդին, ի հակադրություն ծնողների, չուրախացավ, այլ պատասխանեց, որ Հռիփսիմեն չի ամուսնա մելիքի հետ, քանի որ նա սիրում է Եղոյի տղային՝ Ալեքսանին: Ծնողներին դուր չեկավ Ստեփանի խոսքերը, և հայրը Ալեքսանի մասին անվայել խոսքեր ասաց, իսկ այդ ամենը բարկացրեց Ստեփանին, քանի որ Ալեքսանը իր ընկերն էր և փորձեց պաշտպանել ընկերոջը, ասելով՝ ժիր, ուրախ և աշխատասեր տղա է. մելիքի չափ գումար չունի, բայց կարող է աշխատել և ունենալ: Լուրը լսելով Հռիփսիմեն՝ շատ է տխրում և իր տեղը չի գտնում: Մայրը հարսին ուղարկում է աղջկա մոտ մի բան իմանալու համար, սակայն նա ոչինչ չի պատասխանում, միայն ասում է, որ մինչև քսան տարեկան դառնալը չի ցանկանում ամուսնանալ: Օրեր անց, երբ Ալեքսանը երգելով, շվշվացնելով, ուրախ գալիս է, որ հանդիպի սիրելի Հռիփսիմեին, լսում է երաժշտության ձայներ, նրան է մոտենում Ստեփանը, պատմում է եղելությունը և ասում, որ ոչինչ չձեռնարկի, քանի որ ինքը կարող է լուծել այդ հարցը: Չլսելով նրան՝ Ալեքսանը զայրանում է, վերցնում դանակը, որպեսզի խանգարի նշանդրեքը, սակայն մելիքի հրամանով րոպեններ անց ոստիկանները բռնում են նրան: Բանտում եղած ժամանակ Ալեքսանը շատ է տանջվում՝ հիշելով իր սիրելիին: Մի օր բանտում հայտնվում է Ստեփանը և ասում Ալեքսանին, որ կօգնի իրեն դուրս գալ այդտեղից և փախչի Հռիփսիմեի հետ, սակայն նրանց գաղտնալսում են և տեղեկացնում մելիքին: Մելիքը դահիճ է ուղարկում և այդ նույն օրը սպանում են Ալեքսանին:
Քանի օր հետո, պատռոտած շորերը հագին, կիսամերկ և խառնված մազերով մի աղջիկ վազ էր տալիս դաշտերում: Ստեփանը կամենում էր բռնել նորան և չէր կարողանում: Աղջիկը վազեց, վազեց և վերջապես ընկավ մի թարմ հողադամաբարանի վրա, ուր դրած էր անբախտ Ալեքսանի մարմինը:
Այդ աղջիկը դժբախտ Հռիփսիմեն էր: Խղճալին ցնորված էր արդեն...[3] |
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հռիփսիմե
- Մարթա(մայր)
- մահտեսի Հակո(հայր)
- Ստեփան
- Ջավահիր
- Ալեքսան
- Մելիք
- Մառտո(ծառա)
- Մարտիրոս
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անբախտ Հռիփսիմեն» թարգմանվել է վրացերեն և «Սով» և «Սպանդանոց» գործերի հետ լույս է տեսել Թիֆլիսում՝ 1981 թվականին Րաֆֆու «Մի քանի պատմվածք» խորագրով վրացերեն ժողովածուի մեջ: 1912 թվականին այս պատմվածքը լույս է տեսել Հ. Սարգսյանի թարգամնությամբ, իսկ 1953 թվականին Յա. Խաչատրյանի թարգմանությամբ: 1966 թվականին Ս. Խիտարովայի թարգմանությամբ պատմվածքը տպագրվում է նաև Րաֆֆու ռուսերեն ժողովածուի մեջ: Նույն թարգմանությունը մտել է նաև Րաֆֆու «Золотой питушок» խորագրով ռուսերեն ժողովածուի մեջ: Րաֆֆու կրտսեր որդին՝ Արշակ Րաֆֆին, «Անբախտ Հռիփսիմեն» թարգմանել է ռուսերեն, որի ձեռագիր տարբերակը պահպանվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Րաֆֆու արխիվում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 545:.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Րաֆֆու կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը» (PDF).
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Երկերի ժողովածու, հատոր առաջին. Երևան: Սովետական գրող. 1983. էջեր 345:.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)