Բրունոն խաղացել է երիտասարդական տարբեր ակումբներում, իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Շարլերուա» ֆուտբոլային ակադեմիա։ 2010 թվականին նա ընդգրկվել է թիմի հայտացուցակում մրցաշրջանի համար։ 2011 թվականի մարտի 23-ին «Սերկլ Բրուգեի» հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Նույն տարվա ամռանը Մասիմոն տեղափոխվել է «Անդերլեխտ» ֆուտբոլային ակումբ։ Օգոստոսի 12-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում՝ խաղի ավարտին փոխարինելով Դյոմերսի Մբոկանիին[5]։ Սեպտեմբերի 2-ին «Գենկ» ֆուտբոլային ակումբի հետ հանդիպման ժամանակ Բրունոն խփել է իր առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[6]։ Թիմի կազմում նա երկու անգամ հաղթել է Բելգիայի սուպերգավաթի խաղարկություններում։
2014 թվականի ամռանը Մասիմոն տեղափոխվել է «Ռեյ Լեյբին» և անմիջապես վարձավճարով ուղարկվել ավստրիական «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբ[7]։ Հուլիսի 26-ին «Վիներ-Նոյշտադտի» հետ խաղում նա կատարել է իր նորամուտն ավստրիական Բունդեսլիգայում[8]։ Օգոստոսի 2-ին «Ռիդ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Բրունոն իր առաջին գոլն է խփել «ցուլերի» օգտին[9]։
2015 թվականի ամռանը՝ վարձակալության պայմանագրի ավարտից հետո, Մասիմոն վերադարձել է «ՌԲ Լայպցիգ»։ Հուլիսի 25-ին «Ֆրանկֆուրտի» ակումբի դեմ խաղում կատարել է իր դեբյուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ 2016 թվականի ապրիլի 2-ին «Բոխում»-ի դեմ խաղում Բրունոն ձևակերպել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլերը «Լայպցիգում»[11]։ Սեզոնի վերջում նա օգնել է իր ակումբին անցնել բարձրագույն դիվիզիոն։ Օգոստոսի 28-ին «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ Մասիմոն կատարել է իր դեբյուտը Գերմանիայի Բունդեսլիգայում[12]։ Նույն տարվա ամռանը Բրունոն վարձավճարով վերադարձել է «Անդերլեխտ»։