Մաուրո Ալդրովանդինի
Մաուրո Ալդրովանդինի | |
---|---|
Ծնվել է | 1649[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | 1680 |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մաուրո Ալդրովանդինի (իտալ.՝ Mauro Aldrovandini, 1649[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1680), Բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Չնայած, որ նա շատ ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում և ոմանք պնդում են, որ նա հենց այդ քաղաքից է[2], ըստ այլ կարծիքների` նա ծնվել է Ռովիգոյում[3]։
Հիմնականում նկարել է պատկերային տեսարաններ և ճարտարապետական առարկաներ (կվադրատուրա)` մասնավոր տներում և թատրոնների համար։ Պատկերային նկարիչ Դոմերիկո Բարոննիի հետ նա կվադրատուրա է նկարել Սան Ջովանիի աղոթատեղիի որմնանկարներում։ Այս ոճով նա ուսուցանել է իր առավել հայտնի զարմիկին` Թոմմասո Ալդրովանդիին։ Նա նաև նկարազարդել է տասնհինգ եկեղեցիներից երկրորդը, որոնցից յուրանքանչյուրը նվիրված է եղել Վարդարանի տասնհինգ առեղծվածներից մեկին և շրջապատել են դեպի Բոլոնյայի Մադոննա դի Սան Լուկա եկեղեցի տանող սյունասրահը։
Մաուրոյի որդին` Պոմպեո Ագոստինոն (1677` Հռոմ-1735), նույնպես կվադրատուրայի և բնապատկերների նկարիչ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.degruyter.com/view/AKL/_10011533T3
- ↑ Օրինակ, Ֆ. Բոնին պնդում է, որ Մաուրոն բոլոնյացի է
- ↑ Bartoli, Francesco (1793). Le pitture, sculture ed architetture della città di Rovigo: con indici ed illustrazioni. Googlebooks. Pietro Savoni, Venice. էջ 318.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boni, Filippo de' (1852). Biografia degli artisti ovvero dizionario della vita e delle opere dei pittori, degli scultori, degli intagliatori, dei tipografi e dei musici di ogni nazione che fiorirono da'tempi più remoti sino á nostri giorni. Seconda Edizione.. Venice; Googlebooks: Presso Andrea Santini e Figlio. էջ 14.
|