Մաշկի վարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշկի վարակ
Տեսակառողջական խնդիր, հիվանդություն և վարակիչ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն

Մաշկի վարակ, մարդու և կենդանիների հիվանդություն, կարող է ազդել նաև հարակից փափուկ հյուսվածքների վրա, ինչպիսիք են փուխր շարակցական հյուսվածքը և լորձաթաղանթները։ Դրանց մեջ մտնում են մի քանի կատեգորիաներ, որոնցից են մաշկի և մաշկի կառույցների վարակները կամ մաշկի և փափուկ հյուսվածքների վարակները և սուր բակտերիալ վարակները[1]։ Նրանք տարբերվում են դերմատիտից (մաշկի բորբոքում)[2][3], թեև կարող են հանգեցնել մաշկի բորբոքման[4]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Example of cellulitis showing 3+ edema of left leg

Մաշկի բակտերիալ վարակը ախտահարել է մոտ 150 միլիոն մարդու, իսկ 2013 թվականին ցելյուլիտը՝ մոտ 600 միլիոն մարդու[5]։ Մաշկի բակտերիալ վարակները ներառում են՝

  • Ցելյուլիտը շարակցական հյուսվածքի դիֆուզ բորբոքումն է, որն ընդգրկում է մաշկը և ենթամաշկային ճարպային բջջանքը[6]։ Ցելյուլիտը դասակարգում են թարախային և ոչ թարախային տեսակների՝ հիմնվելով ամենահավանական պատճառագիտական գործոնի և կլինիկական ախտանիշների վրա[7]։ Թարախային ցելյուլիտը հաճախ հարուցվում է Staphylococcus aureus-ի կողմից, ներառյալ մեթիցիլին զգայուն (MSSA) և մեթիցիլին կայուն S. aureus (MRSA)[6][7]։ Ոչ թարախային ցելյուլիտն ավելի հաճախ հարուցվում է A բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկից, ինչպիսին է օրինակ՝ Streptococcus pyogenes-ը[6][7]։ Հազվադեպ վարակը կարող է վերածվել նեկրոտիկ ֆասցիտի, որը լուրջ և պոտենցիալ մահացու վարակ է[8]։
  • Էրիսիպելասը բակտերիալ վարակ է, որի դեպքում առաջին հերթին ախտահարում են մաշկի մակերեսային շերտերը, և հաճախ ընդգրկվում է նաև մակերեսային ավշային հանգույցները[9]։ Ի տարբերություն ցելյուլիտի այս դեպքում չեն ախտահարվում մաշկի խորանիստ շերտերը։ Հիմնական հարուցիչներն են A բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկերը, իսկ ամենից հաճախ Streptococcus pyogenes-ը[9]։
  • Ֆոլիկուլիտի դեպքում բուն մաշկում տեղակայված մազային ֆոլիկուլը վարակվում և բորբոքվում է։ Այն հիմնականում առաջանում է Staphylococcus aureus-ով վարակման հետևանքով, ինչը հանգեցնում է մակերեսային բակտերիալ ֆոլիկուլիտի[10]։ Ֆոլիկուլիտի այլ հարուցիչներ կարող են լինել սնկերը (հատկապես Malassezia տեսակները), վիրուսները (օրինակ՝ herpes simplex վիրուսը) և տզերը (Demodex տեսակի)[10][11]։
  • Իմպետիգոն մաշկի խիստ վարակիչ սուր բակտերիալ վարակ է, որը տարածված է նախադպրոցական երեխաների շրջանում և հիմնականում հարուցվում է S. aureus-ի և S. pyogenes-ի կողմից[12][13]։ Իմպետիգոն բնութագրվում է բնորոշ արտաքին տեսքով՝ բերանի, կզակի և քթի շուրջը դեղին (մեղրի գույնի), կեղևավորված վերքերով[14]։ Հաշվարկվել է, որ յուրաքանչյուր պահի աշխարհում վարակվում է մոտ 140 միլիոն մարդ[14][15]։ Ոչ բուլյոզ իմպետիգոն ամենատարածված ձևն է և ախտորոշվում է մոտ 70% դեպքերում[14]։ Մնացած 30% դեպքերում ախտորոշվում է բուլյոզ իմպետիգո, որի հարուցիչը առաջին հերթին S. aureus-ն է[14][16]։ Հազվագյուտ դեպքերում բուլյոզ իմպետիգոն կարող է տարածվել և հանգեցնել ստաֆիլոկոկային այրված մաշկի համախտանիշի զարգացմանը, որը կյանքին սպառնացող վարակ է[16]։

Սնկային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի սնկային վարակները կարող են դրսևորվել որպես մաշկի, մազերի և եղունգների մակերեսային կամ խորը վարակ։ Միցետոման սնկային վարակների լայն խումբ է, որին բնորոշ է ոտնաթաթի մաշկի և ենթամաշկային ճարպային հյուսվածքներում տեղակայումը[17]։ Ժամանակին և ճիշտ չբուժվելու դեպքում միցետոմայի վարակները կարող են տարածվել ավելի խորը հյուսվածքների վրա, ինչպիսիք են ոսկրերը և հոդերը, առաջացնելով օստեոմիելիտ[18]։ Ընդարձակ օստեոմիելիտը կարող է ոսկրերի վիրաբուժական հատումների և նույնիսկ ստորին վերջույթների ամպուտացիայի անհրաժեշտություն պատճառ դառնալ[18]։ 2010 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում դրանով տառապում էին մոտ մեկ միլիարդ մարդ[19]։ Մաշկի տարածված սնկային վարակների որոշ օրինակներ են՝

  • Դերմատոֆիտոզը, որը նաև հայտնի է որպես խուզող մկանատամ, մաշկի մակերեսային սնկային վարակ է, որը հարուցվում է սնկերի մի քանի տարբեր տեսակների կողմից։ Մարդկանց մաշկի վարակի պատճառ հանդիսացող սնկեր են Trichophyton-ը, Epidermophyton-ը և Microsporum-ը[20]։ Չնայած դերմատոֆիտոզը մաշկի բավականին տարածված սնկային վարակ է ամբողջ աշխարհում, բայց ավելի տարածված է այն տարածաշրջաններում, որտեղ առկա է բարձր ջերմաստիճան և խոնավություն[20]։ Ենթադրվում է, որ աշխարհի բնակչության մոտավորապես 20-25 %-ը տառապում է մակերեսային սնկային վարակներով, որտեղ գերակշռում է դերմատոֆիտոզը[21]։
  • Բերանի կանդիդոզը, սնկային վարակ է, հարուցվում է հիմնականում Candida albicans սնկի կողմից, որն ազդում է բերանի խոռոչի և լեզվի լորձաթաղանթների վրա[22]։ Սունկը բերանի նորմալ ֆլորայի մի մասն է և վարակ առաջացնում է միայն այն դեպքում, երբ տեր օրգանիզմի իմունային համակարգը խաթարված է, ինչը հնարավորություն է տալիս C. albicans-ին գերաճելու[23]։ Հետազոտությունները պարզել են, որ ամբողջ աշխարհում տարեկան մոտավորապես 2 միլիոն մարդ վարակվում է բերանի խոռոչի կանդիդոզով[24]։
  • Օնիխոմիկոզը սնկային վարակ է, որի դեպքում հիմնականում ախտահարվում են ոտքերի եղունգները[25]։ Օնիխոմիկոզի երկու ամենատարածված հարուցիչներն են Trichophyton mentagrophytes-ը և Trichophyton rubrum-ը[25]։ Հիմնական նշաններն ու ախտանիշներն են եղունգների գունաթափումը և հաստացումը, անջատումը եղնգափոսից և փխրունությունը[26]։

Մակաբուծային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի մակաբուծային վարակները պայմանավորված են օրգանիզմների մի քանի ներկայացուցիչներով, ինչպիսիք են Անելիդան, Արթրոպոդան, Էխինոդերմատան, Խորդատան և այլն[27]։

Վիրուսային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի վիրուսային ախտահարումները կարող են հարուցվել ինչպես ԴՆԹ, այնպես էլ ՌՆԹ պարունակող վիրուսներով[28]։ Վիրուսային ախտահարումների օրինակներ են՝

  • Գորտնուկը բարորակ հիվանդություն է, որը հարուցվում է մարդու պապիլոմավիրուսով (HPV)[29][30]։ Գորտուկները տարբերվում են իրենց ձևով, չափերով, արտաքին տեսքով և մարմնի վրա տեղակայմամբ։ Օրինակ՝ ոտնաթաթի գորտնուկները, առաջանում են ոտքերի ներբանների վրա և հայտնվում են հաստ կոշտուկների տեսքով[29][31]։ Գորտուկների այլ տեսակներ են սեռական օրգանների, հարթ, խճանկարային և կողային գորտուկները։ Բուժման համար կարող է կիրառվել սալիցիլաթթու և կրիոթերապիա հեղուկ ազոտով[29]։
  • Ջրծաղիկը խիստ վարակելի վիրուսային հիվանդություն է, որը հարուցվում է varicella-zoster վիրուսով (VZV)[32]։ Այն բնութագրվում է քոր առաջացնող բշտիկանման ցանով, որը պատում է ամբողջ մարմինը[32][33]։ Ջրծաղիկն ավելի տարածված է այն երկրներում, որտեղ չկան համապատասխան պատվաստման ծրագրեր[34]։
  • Ձեռքի, ոտքի և բերանի հիվանդությունը (HFMD) տարածված, հաճախ ինքնասահմանափակվող վիրուսային հիվանդություն է, որով սովորաբար վարակվում են նորածինները և երեխաները, սակայն այն կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ[35]։ Այն բնութագրվում է ցածր աստիճանի տենդով և մակուլոպապուլյար ցանով ձեռքերի ափերի, ոտքերի ներբանների և բերանի շուրջ[35][36]։ Այն հարուցվում է մարդու էնտերովիրուսով և կոկսակի վիրուսով, որոնք ունեն միաշղթա ՌՆԹ[35][36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Guidance Compliance Regulatory Information» (PDF). www.fda.gov. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «International Statistical Classification of Diseases and Related Health Problems 10th Revision». apps.who.int. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. In the WHO classification, it is noted that the infection classification "Excludes:... infective dermatitis...". See the WHO classification, op. cit.
  4. Skin inflammation due to skin infection is called "infective dermatitis". See the WHO classifications, op. cit.
  5. Vos, Theo; և այլք: (Global Burden of Disease Study 2013 Collaborators) (August 2015). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/s0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472.
  6. 6,0 6,1 6,2 Raff AB, Kroshinsky D (July 2016). «Cellulitis: A Review». JAMA. 316 (3): 325–337. doi:10.1001/jama.2016.8825. PMID 27434444. S2CID 241077983.
  7. 7,0 7,1 7,2 Breyre A, Frazee BW (November 2018). «Skin and Soft Tissue Infections in the Emergency Department». Emergency Medicine Clinics of North America. 36 (4): 723–750. doi:10.1016/j.emc.2018.06.005. PMID 30297001. S2CID 52942182.
  8. Chen LL, Fasolka B, Treacy C (September 2020). «Necrotizing fasciitis: A comprehensive review». Nursing. 50 (9): 34–40. doi:10.1097/01.NURSE.0000694752.85118.62. PMC 8828282. PMID 32826674.
  9. 9,0 9,1 Clebak KT, Malone MA (September 2018). «Skin Infections». Primary Care. Infectious Disease. 45 (3): 433–454. doi:10.1016/j.pop.2018.05.004. PMID 30115333. S2CID 52022225.
  10. 10,0 10,1 Winters R, Mitchell M (2021). «Folliculitis». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 31613534. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. Henning MA, Jemec GB, Saunte DM (November 2020). «[Malassezia folliculitis]». Ugeskrift for Laeger. 182 (47): V08200572. PMID 33215579.
  12. «Impetigo». nhs.uk. 2017 թ․ հոկտեմբերի 19.
  13. Kumar V, Abbas AK, Fausto N, Mitchell RN (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Saunders Elsevier. էջ 843. ISBN 978-1-4160-2973-1.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Johnson MK (2020). «Impetigo». Advanced Emergency Nursing Journal. 42 (4): 262–269. doi:10.1097/TME.0000000000000320. PMID 33105179. S2CID 225081229.
  15. Dollani LC, Marathe KS (April 2020). «Impetigo/Staphylococcal Scalded Skin Disease». Pediatrics in Review. 41 (4): 210–212. doi:10.1542/pir.2018-0206. PMID 32238552. S2CID 214768670.
  16. 16,0 16,1 Brazel M, Desai A, Are A, Motaparthi K (October 2021). «Staphylococcal Scalded Skin Syndrome and Bullous Impetigo». Medicina. 57 (11): 1157. doi:10.3390/medicina57111157. PMC 8623226. PMID 34833375.
  17. Verma P, Jha A (March 2019). «Mycetoma: reviewing a neglected disease». Clinical and Experimental Dermatology. 44 (2): 123–129. doi:10.1111/ced.13642. PMID 29808607. S2CID 44123860.
  18. 18,0 18,1 El-Sobky TA, Haleem JF, Samir S (2015 թ․ սեպտեմբերի 21). «Eumycetoma Osteomyelitis of the Calcaneus in a Child: A Radiologic-Pathologic Correlation following Total Calcanectomy». Case Reports in Pathology. 2015: 129020. doi:10.1155/2015/129020. PMC 4592886. PMID 26483983. S2CID 15644051.
  19. Vos T, Flaxman AD, Naghavi M, Lozano R, Michaud C, Ezzati M, և այլք: (December 2012). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–2196. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMC 6350784. PMID 23245607.
  20. 20,0 20,1 Jartarkar SR, Patil A, Goldust Y, Cockerell CJ, Schwartz RA, Grabbe S, Goldust M (December 2021). «Pathogenesis, Immunology and Management of Dermatophytosis». Journal of Fungi. 8 (1): 39. doi:10.3390/jof8010039. PMC 8781719. PMID 35049979.
  21. Begum J, Mir NA, Lingaraju MC, Buyamayum B, Dev K (April 2020). «Recent advances in the diagnosis of dermatophytosis». Journal of Basic Microbiology. 60 (4): 293–303. doi:10.1002/jobm.201900675. PMID 32003043. S2CID 210983216.
  22. Vila T, Sultan AS, Montelongo-Jauregui D, Jabra-Rizk MA (January 2020). «Oral Candidiasis: A Disease of Opportunity». Journal of Fungi. 6 (1): 15. doi:10.3390/jof6010015. PMC 7151112. PMID 31963180.
  23. Quindós G, Gil-Alonso S, Marcos-Arias C, Sevillano E, Mateo E, Jauregizar N, Eraso E (March 2019). «Therapeutic tools for oral candidiasis: Current and new antifungal drugs». Medicina Oral, Patologia Oral y Cirugia Bucal. 24 (2): e172–e180. doi:10.4317/medoral.22978. PMC 6441600. PMID 30818309.
  24. Bongomin F, Gago S, Oladele RO, Denning DW (October 2017). «Global and Multi-National Prevalence of Fungal Diseases-Estimate Precision». Journal of Fungi. 3 (4): 57. doi:10.3390/jof3040057. PMC 5753159. PMID 29371573.
  25. 25,0 25,1 Leung AK, Lam JM, Leong KF, Hon KL, Barankin B, Leung AA, Wong AH (2020). «Onychomycosis: An Updated Review». Recent Patents on Inflammation & Allergy Drug Discovery. 14 (1): 32–45. doi:10.2174/1872213X13666191026090713. PMC 7509699. PMID 31738146.
  26. Gupta AK, Stec N, Summerbell RC, Shear NH, Piguet V, Tosti A, Piraccini BM (September 2020). «Onychomycosis: a review». Journal of the European Academy of Dermatology and Venereology. 34 (9): 1972–1990. doi:10.1111/jdv.16394. hdl:11585/871129. PMID 32239567. S2CID 214768942.
  27. Diaz JH (January 2010). «Mite-transmitted dermatoses and infectious diseases in returning travelers». Journal of Travel Medicine. 17 (1): 21–31. doi:10.1111/j.1708-8305.2009.00352.x. PMID 20074098.
  28. Lebwohl MG, Rosen T, Stockfleth E (November 2010). «The role of human papillomavirus in common skin conditions: current viewpoints and therapeutic options». Cutis. 86 (5): suppl 1–11, quiz suppl 12. PMID 21214125.
  29. 29,0 29,1 29,2 Mulhem E, Pinelis S (August 2011). «Treatment of nongenital cutaneous warts». American Family Physician. 84 (3): 288–293. PMID 21842775.
  30. Soenjoyo KR, Chua BW, Wee LW, Koh MJ, Ang SB (November 2020). «Treatment of cutaneous viral warts in children: A review». Dermatologic Therapy. 33 (6): e14034. doi:10.1111/dth.14034. PMID 32683782. S2CID 220655257.
  31. Witchey DJ, Witchey NB, Roth-Kauffman MM, Kauffman MK (February 2018). «Plantar Warts: Epidemiology, Pathophysiology, and Clinical Management». The Journal of the American Osteopathic Association. 118 (2): 92–105. doi:10.7556/jaoa.2018.024. PMID 29379975. S2CID 25371618.
  32. 32,0 32,1 Freer G, Pistello M (April 2018). «Varicella-zoster virus infection: natural history, clinical manifestations, immunity and current and future vaccination strategies». The New Microbiologica. 41 (2): 95–105. PMID 29498740.
  33. «About Chickenpox | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 23. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  34. Wutzler P, Bonanni P, Burgess M, Gershon A, Sáfadi MA, Casabona G (August 2017). «Varicella vaccination - the global experience». Expert Review of Vaccines. 16 (8): 833–843. doi:10.1080/14760584.2017.1343669. PMC 5739310. PMID 28644696.
  35. 35,0 35,1 35,2 Esposito S, Principi N (March 2018). «Hand, foot and mouth disease: current knowledge on clinical manifestations, epidemiology, aetiology and prevention». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 37 (3): 391–398. doi:10.1007/s10096-018-3206-x. PMID 29411190. S2CID 3376169.
  36. 36,0 36,1 Saguil A, Kane SF, Lauters R, Mercado MG (October 2019). «Hand-Foot-and-Mouth Disease: Rapid Evidence Review». American Family Physician. 100 (7): 408–414. PMID 31573162.