Մանցուե ամրոց
Մանցուե ամրոց | |
---|---|
![]() | |
Երկիր` | ![]() |
Հիմնող` | Horio Tadauji? |
Ճարտարապետ` | Oze Hoan? |
![]() | |
![]() |
Մանցուե ամրոց, ամրոց Ճապոնիայի Սիմանե պրեֆեկտուրայի Նիձիկո քաղաքում։ Հայտնի է որպես Սև և Զույկա ամրոց անվանումներով։ Հենց Մանցուե անվանումը նշանակում է սոճիների ծովախորշ։
Այս ամրոցը համարվում է Ճապոնիայի երկրորդ ամենամեծ, երրորդ ամենաբարձր և վեցերորդը ամենահին ամրոցներից։
Ճապոնական ամրոցների մեծ մասը վնասվել կամ ավերվել է պատերազմների, երկրաշարժերի կամ այլ պատճառներով։ Ամրոցների համար մեծ վտանգ էր հանդիսանում ծառերը, որոնք կարող էին հրդեհի պատճառ դառնալ։ Մացուե ամրոցը կառուցվել է Ճապոնական ֆեոդալական պատերազմների ավարտից հետո, ուստի այն երբեք չի օգտագործվել մարտերի ժամանակ, թեև կառուցվել է բացառապես որպես ռազմական հենակետ[1]։
Գրող և արևելագետ Լաֆկադիո Հեռնի «Անծանոթ Ճապոնիայի շողերը» գրքում Մացուեի դղյակը նկարագրվել է որպես «հսկայական և չարագուշակ ուրվականներ ունեցող» [2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մացուե ամրոցի շինարարությունը սկսվել է 1607 թվականին և ավարտվել 1611 թվականին ՝ Իձումո - Յոսիհարու Խորիոյի նահանգի դայմեի ղեկավարությամբ[2]։ 1638 թվականին կալվածքն ու ամրոցը տիրացել են Մացուդայրի իշխանությունները։ Հաջորդ 234 տարիների ընթացքում (10 սերունդ) ամրոցը պատկանել է Մացուդայրի իշխանությանը։
Վերանորոգումից հետո Մեյձի ամրոցը բռնագրավվել է նախկին տերերից։1875 թվականին ամրոցի շրջակա միջակայքը քանդվել ու ապամոնտաժվել են, ամրոցի գլխավոր աշտարակը մնացել է անձեռնամխելի։ 1950-1955 թվականներին տեղի է ունեցել ամրոցի ամբողջական վերանորոգում։
Ներկայումս ամրոցի ներսում գտնվում է սամուրայների զենքի և զրահի թանգարանը։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի կառուցվածքը բավականին բարդ է։ Արտաքնապես ունի հինգ հարկ, բայց ներսից ունի վեց հարկ։ Ամրոցի պատերը ներկված են սև գույնով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճապոնիայի ամրոցների ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Путеводитель по Тюгоку Archived 2005-02-25 at the Wayback Machine. на сайте Япония сегодня
- ↑ 2,0 2,1 Stephen Turnbull Японские замки. 1540-1640 = Japanese Castles 1540-1640. — Osprey Publishing, 2003. — С. 60. — 64 с. — ISBN 1-84176-429-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Matsue Castle Վիքիպահեստում |
---|
- Описание замка(անգլ.) на сайте Guide to Japanese Castles
- Фотографии замка(ճապոներեն)
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |