Jump to content

Մանվել Բաբլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Բաբլոյան
Ծնվել է1910
Փայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
Մահացել է1990
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմատենագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1937)

Մանվել Ավետիքի Բաբլոյան (1910, Փայաջուկ, Zulachay Rural District, Central District, Սալմաստի գավառ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մատենագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ծնողների հետ հաստատվել է Թիֆլիսում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1937 թվական)։ Դասավանդել է Հայաստանի գյուղերում, ապա՝ Թբիլիսիի հայկական դպրոցներում։

Լույս են տեսել Բաբլոյանի «Սփյուռքահայ մամուլի պատմությունից. ««Անի. 1946–1955 թվականների» ամսագիրը» (1965 թվական), «Հայ լրագրության առաջին պատմաբանները» (1981 թվական) աշխատությունները։ Կազմել է «Հայ պարբերական մամուլը։ Մատենագիտական համահավաք ցուցակային 1794–1980» (1986 թվական) մատենագիտությունը։

2008 թվականին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում բացվել է «Մանվել Բաբլոյան» ֆոնդը, որտեղ պահվում են Բաբլոյանի անձնական գրադարանի հայագիտական գրքերն ու ամսագրերը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շևչենկո Տարաս։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Սովետական գրող, 1989.- 175 էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։