Մանսուր Սուլթանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանսուր Իսլամովիչ Սուլթանով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՄանսուր Իսլամովիչ ուլի Սուլթանով
Ծնվել էապրիլի 25, 1875(1875-04-25)
Mäçti, Q42314016?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 19, 1919(1919-12-19) (44 տարեկան)
Սարատով, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ, ուսուցիչ
ԳործիքներՖլեյտա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Մանսուր Իսլամովիչ Սուլթանով (Մուհամեդմանսուր Շայխիլիսլամովիչ Սոլթանով, բաշկիրերեն՝ Мансур Ислам улы Солтанов, ապրիլի 25, 1875(1875-04-25), Mäçti, Q42314016?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1919(1919-12-19), Սարատով, Սարատովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), բաշկիր ֆլեյտահար, երաժիշտ, երաժշտական ուսուցիչ։

Առաջին բաշկիր պրոֆեսիոնալ երաժիշտն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսուր Իսլամովիչ Սուլթանովը ծնվել է 1875 թվականի ապրիլի 25-ին, Ռուսաստանում։ Ապրել է մի բաշկիրերեն ազնվական ընտանիքում՝ Սուլթանովներ։

1897 թվականին սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 1903 թվականին արծաթե մեդալով ավարտում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիաի Կրեչման Վիլգելմի դասարանը։ Այդ տարում ամուսնանում է Ֆ. Ա. Ֆուվակինոյի հետ և նրան միասին մեկնում են Ղրիմ։

1906 թվականին աշխատել է Մեծ թատրոն երաժշտական օրկեստրում, որպես օրկեստորի ֆլեյտաիստ։ Մասնակցել է նաև դիրիժոր Էյհենվալդ Ալեկսանդրովիչի կազմակերկապ օրկեստորային համերգին։

1912 թվականին դարձավ Սարատովյան կոնսերվատորիայի ֆլեյտայի, սոլֆեջիոյի և երաժշտության տեսության ուսուցիչ։ Մասնակցել է նաև դիրիժոր Ալեքսանդր Գլազունովի կազմակերպած սիմֆոնիկ համերգին։

1919 թվականի դեկտեմբերի 19-ին մահացել է տիֆ հիվանդության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юмагузин В. Мансур Солтанов — первый профессиональный музыкант из башкир. // Ватандаш. 1996, № 2. С.168—173.