Մանուկ Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Հախվերդյան
Ծնվել էհուլիսի 1, 1963(1963-07-01) (60 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունդերասան

Մանուկ Հախվերդյան (հուլիսի 1, 1963(1963-07-01), Թեհրան, Իրան), իրանահայ դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ Հախվերդյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 1-ին, Թեհրան քաղաքում[2]։ Դերասանական իր կարիերան սկսել է Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Հանդիսանում է հումորային ժանրի դերասան։ 2002 թվականից որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի պետական Կամերային թատրոնում[3]։

Մանուկ Հախվերդյանը եղել է Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդման գլխավոր գործող անձերից մեկը։ Արժանացել է 2-րդ մրցանակի՝ «Հումոր և սատիրա» հանրապետական փառատոնի ժամանակ։ 2011 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կաբառե»
  • «Սասունցի Դավիդ Կոպերֆիլդ»
  • «Լինսի շոու-ծրագիր»
  • «Միսս Հայաստան, դժոխքային կոմեդիա»
  • «Ի զեն»
  • «Արմմագեդոն»
  • «Նախարարական համերգ»։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր բակը»
  • «Ընտրություն»
  • «Լռության սիմֆոնիա»
  • «Պարոն Մարտիրոս»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Ես գիտեմ այստեղ հարգված ու ճանաչված շատ դերասանների, ովքեր դրսում ինքաստորացմամբ են զբաղվել. Մանուկ Հախվերդյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  2. «AV Production - Մանուկ Հախվերդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  3. «Ինչպիսին են այսօր «Պահմտոցի» հաղորդման դերասաններ Վահագն Սիմոնյանը և Մանուկ Հախվերդյանը. ՖՈՏՈ - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]