Jump to content

Մանկական թանգարան (Հունաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական թանգարան
Տեսակմանկական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրԱթենքի կոնսերվատորիա
Հիմնադրվել է1987
Կայքhcm.gr
Քարտեզ
Քարտեզ

Հունական մանկական թանգարան (հունարեն՝ Ελληνικό Παιδικό Μουσείο), թանգարան Աթենքում, որը հիմնադրվել է 1987 թվականին և նվիրված է Հունաստանի տարբեր շրջաններից մինչև 14 տարեկան երեխաների աշխատանքներին։

Թանգարանի հիմնական գործունեության մեջ է մտնում դպրոցական և նախադպրոցկան մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար խմբերի վարում և միջոցառումների կազմկերպում։ Թանգարանում նաև ներկայացված են աֆրիկացի երեխաների խաղալիքների հավաքածու, որը նվիրել է «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը, ինչպես նաև Պակիստանի Կալաշ գյուղակի երեխաների նկարների հավաքածու։

Թանգարանը տեղավորված է մոտակայքում կառուցված երկու շենքերում, որոնց նախագիծը հատուկ մշակված է երեխաների համար[1]։ Թանգարանը հիշատակվում է The Athens Assignment գրքում[2]։

Աֆրիկական մետրոյի ամենամոտ կայարանը «Սինտագմա» կայարանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Glaser, Jane R.; Artemis A. Zenetou, Smithsonian Institution Museums: A Place to Work. — Routledge, 1996. — С. 219. — ISBN 9780415122566
  2. Hart, Craig The Athens Assignment. — iUniverse, 2003. — С. 59. — ISBN 9780595301065

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]