Մանթաշաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանթաշաբերդ
Տեսակմշակութային արժեք և ամրոց
Վարչական միավորԻջևան[1]
Երկիր Հայաստան[1]

Մանթաշաբերդ (երբեմն՝ Մանթաշ ամրոց, Մանթաշ կալա, Կարա-Կալա), ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավարևմտյան անկյունից է, լեռնապարսպի արևելյան կողմից։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։

Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 40-41, էջեր 40-41 — 154 էջ։