Մայ Հելեն Սորկմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայ Հելեն Սորկմո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 14, 1969(1969-08-14) (54 տարեկան)
Ծննդավայր՝Ուս, Հեդմարկ, Նորվեգիա
170 սանտիմետր
Քաշ՝60 կիլոգրամ

Մայ Հելեն Սորկմո (նորվ.՝ Maj Helen Sorkmo, օգոստոսի 14, 1969(1969-08-14), Ուս, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, մասնակցել է երկու Օլիմպիական խաղերի և երեք աշխարհի առաջնության։

Սորկմոն աշխարհի  գավաթում առաջին անգամ հանդես է եկել 1992 թվականի  մարտի 14-ին, 2002 թվականի նոյեմբերին տարել է իր առաջին հաղթանակը՝ աշխարհի գավաթում, էստեֆատ ոճում։ Աշխարհի առաջնություն ընդամենը ունի երկու հաղթանակ, երկուսն էլ էստեֆատ ոճում, դահուկավազքում հինգ անգամ հայտնվել է լավագույն եռյակում, ամեն անգամ սպրինտ ձևում։ Սորկմոի լավագույն ձեռքբերումները ընդհանուր առմամբ եղել են 1999 թվականից 2000 թվականների մրցաշրջանում, աշխարհի առաջնությունում։

1998 թվականին Նագանոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերում, 30 կմ ազատ ոճում զբաղեցրել է 19-րդ տեղը։

2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ տեղը, բացի այդ, նաև մեկնարկել է 15 կմ ազատ ոճով, բայց դուրս է եկել հեռավորության սահմանից[1]։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է երեք աշխարհի առաջնության, լավագույն արդյունքը եղել է 1999 թվականի աշխարհի առաջնությունում, 5 կմ դասական ոճում զբաղեցրել է 14-րդ տեղը և 2003 թվականի աշխարհի առաջնությունում, սպրինտ ոճում։

Մարզական կարիերան ավարտել է 2003 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]