Մայք Հենրի
Մայք Հենրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1964 թվականի մարտի 25-ին |
Ծննդավայր | Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Collegiate School? և Վաշինգտոնի և Լիի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, երգիչ, սցենարիստ, դերասան |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ |
IMDb | ID ID 1396611 |
Մայք Հենրի (անգլ.՝ Mike Henry, նոյեմբերի 7, 1965, Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող դերասան։
Հենրին առավել հայտնի է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի ստեղծման վրա կատարած աշխատանքով, որտեղ եղել է սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ և հնչյունավորող դերասան։ Մուլտսերիալում նա հնչյունավորում էր շատ կերպարների՝ ներառյալ Կլիվլենդ Բրաունին և Հերբերտին։
Հիմա զբաղված է «Քլիվլենդի շոուն» սիթքոմի Քլիվլենդի դերի հնչունավորմամբ[1]։ Սիթքոմի առաջին սերիան լույս է տեսել 2009 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայք Հենրին ծնվել է դերասանների ընտանիքում: Նա ունի կրտսեր եղբյար՝ Պատրիկը: Հենրին մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում: Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ 8 տարեկան էր, այդ իսկ պատճառով նրան դաստիարակել է մայրը[3]:
Մայքը նկարահանվել է իր եղբոր կարճամետրաժ կինոնկարներում, ով այդ ժամանակ հաճախում էր «Ռոդ-Այլենդի դիզայներական դպրոցը» (Rhode Island School of Design): Հենց այդտեղ նա ծանոթացավ Սեթ Մաքֆարլեյնի հետ[3]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսութոյւն | ||
---|---|---|
Տարեթիվ | Անվանում | Դեր |
1999թ. - մինչ այժմ | Գրիֆինների ընտանիքը | Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ և այլ |
2003 | Գիլմորի աղջիկները | Էդ |
2005 | Ռոբոտե հավ | Տարբեր կերպարներ |
Stewie Griffin: The Untold Story | Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ | |
2005 թ. - մինչ այժմ | Ամերիկացի հայրիկը | Ջեկսոն, տարբեր ձայներ |
2006 | Family Guy Video Game! | Կլիվլենդ Բրաուն |
2007 | Կլինիկա | ուրոլոգ |
2009 | Սեթ Մաքֆարլեյնի մուլտիպլիկացիոն հեծելախմբի կատակերգրությունը | Տարբեր կերպարներ |
Քլիվլենդի շոուն | Քլիվլենդ Բրաուն, Ռելլոու Թաբս և տարբեր կերպարներ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 'Cleveland' spins off from 'Family Guy' Sunday — Kansas City Star(չաշխատող հղում)
- ↑ The Cleveland Show on FOX.com Archived 2008-12-05 at the Wayback Machine.
- ↑ 3,0 3,1 Spinning Off Into Uncharted Cartoon Territory — NYTimes.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայք Հենրի (անգլ.) Internet Movie Database կայքում