Մայքլ Բրեյք
Մայքլ Բրեյք | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Michael Brake |
Ազգություն՝ | Մաորիներ |
Մասնագիտացում՝ | rower |
Երկիր՝ | Նոր Զելանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 22, 1994[1][2] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հասակ՝ | 187 սանտիմետր[3] |
Քաշ՝ | 91 կիլոգրամ[3] |
Մայքլ Բրեյք (անգլ.՝ Michael Brake, հոկտեմբերի 22, 1994[1][2], Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի թիավարող[4], որը 2012 թվականին սկսել է հանդես գալ Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականում։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Աշխարհի գավաթի էտապների հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բրեյքը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 22-ին Օքլենդում (Նոր Զելանդիա)[5]։ Սովորել է Օքլենդի համալսարանում[6]։
Ակադեմիական թիավարությամբ սկսել է զբաղվել 2008 թվականին, վերապատրաստվել է Օքլենդի North Shore Rowing Club և Auckland Rowing Club ակումբներում։
Առաջին անգամ միջազգային ասպարեզում հանդես է եկել 2012 թվականի մրցաշրջանում՝ նվաճելով ոսկե մեդալ Պլովդիվում ընթացող աշխարհի առաջնությունում։
2014 թվականին Վարեզեում դարձել է արծաթե մեդալակիր աշխարհի երիտասարդական առաջնությունում[7]։
2015 թվականից սկսած մեծահասակների մակարդակում հանդես է եկել Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հիմնական կազմում, մասնավորապես այդ մրցաշրջանում նորամուտը նշել է աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Լյուցեռնի էտապում ստանալով բրոնզե մեդալ, մասնակցել է Էգբելետի աշխարհի առաջնությանը, որտեղ ութնյակը եզրագծին է հասել չորրորդը։
Հաջող ելույթների շարքի շնորհիվ իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[8][9]։ Ութնյակների ծրագրում կարողացել է դուրս գալ A գլխավոր եզրափակիչ և վճռորոշ մրցավազքում զբաղեցրել է վեցերորդ տեղը[10]։
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից հետո Բրեյքը Նոր Զելանդիայի թիավարության հավաքականի կազմում մնացել ևս մեկ օլիմպիական ցիկլի ընթացքում և շարունակել է մասնակցել խոշոր միջազգային ռեգատներին։ Այսպես, 2017 թվականին ութնյակի կազմում մասնակցել է Սարասոտայի աշխարհի առաջնությանը՝ ցույց տալով 6-րդ արդյունքը[7][11]։
2018 թվականին հաղթել է Լյուցեռնի աշխարհի գավաթի էտապում և զբաղեցրել 5-րդ տեղը Պլովդիվում անցկացվող աշխարհի առաջնությունում։
2019 թվականին Պոզնանում և Ռոտերդամում աշխարհի գավաթի էտապներում նվաճել է համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ, բացի այդ, Լինցում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով միայն Խորվաթիայից ժամանած թիմին[12]։
Մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին[7][13][14][15][16], որտեղ նվաճել է ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Michael Brake
- ↑ 2,0 2,1 Michael Brake
- ↑ 3,0 3,1 https://www.olympedia.org/athletes/135402
- ↑ «Michael Brake». International Rowing Federation. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Michael Brake». Olympedia. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Michael Brake». Rowing New Zealand. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Michael Brake». World Rowing Federation. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Tom Murray». Rowing New Zealand. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Anderson, Ian (2015 թ․ սեպտեմբերի 7). «New Zealand eights surge into Olympic medal contention at world champs». Stuff. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Alderson, Andrew (2016 թ․ օգոստոսի 14). «Rio Olympics 2016: Gold for Mahe Drysdale». The New Zealand Herald. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Anderson, Ian (2017 թ․ օգոստոսի 3). «Two fours crews added to Rowing New Zealand team for world championships in US». Stuff. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Մայքլ Բրեյքի էջը FISA կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Results: NZ Rowing Champs [2021]». Row IT. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «2021 Rowing NZ Elite Men's Team announcement». Rowing New Zealand. 2021 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «New Zealand rowers qualify men's eight for Tokyo Olympics». Radio New Zealand. 2021 թ․ մայիսի 17. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Anderson, Ian (2021 թ․ հունիսի 12). «Hannah Osborne nabs double sculls spot in NZ rowing team for Tokyo Olympics». Stuff. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բրեյք» հոդվածին։ |
|