Մայրերի ավտոբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրերի ավտոբուս
Արաբա-իսրայելական հակամարտության մի հատված
ՏեսակԶանգվածային սպանություն
ԵրկիրԻսրայել Իսրայել
Գրոհի վայրՆեգև
ՏեղադրանքAr'arat an-Naqab?
Տարեթիվմարտի 7, 1988
ԶենքԿալաշնիկովի ինքնաձիգ, Carl Gustaf M/45, նռնակ
Զոհվածներ3 պատանդ, 3 ահաբեկիչ
Վիրավորներ8
Ահաբեկիչների քանակ3
ԿազմակերպիչներՊաղեստինի ազատության կազմակերպություն
 Mothers' Bus attack Վիքիպահեստում

«Մայրերի ավտոբուս» (անգլ.՝ Mothers' Bus, եբրայերեն՝ אוטובוס האימהות‎), գրականության մեջ տարածված արաբա-իսրայելական հակամարտության դրվագի անվանում[1][2][3][4][5], որը տեղի է ունեցել 1988 թվականի մարտի 7-ին Նեգևում (ԻսրայելՊաղեստինի ազատության կազմակերպության (ՊԱԿ) կազմակերպության երեք զինյալներ, որոնք մարտի 6-ի լույս 7-ի գիշերը մուտք են գործել Իսրայելի տարածք, գրավել են Միջուկային հետազոտական կենտրոնի 11 ուղևորներով ավտոբուսը և պահանջել ազատ արձակել Իսրայելում բանտարկված բոլոր պաղեստինցիներին։ Այն բանից հետո, երբ զինյալներս սկսել են սպանել պատանդներին, YAMAM հատուկ ստորաբաժանման աշխատակիցները գրոհով վերցրել են ավտոբուսը, ինչի արդյունքում սպանվել են բոլոր երեք ահաբեկիչները։ Զոհվել է նաև ընդհանուր առմամբ երեք պատանդ՝ տղամարդ և երկու կին։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի մարտի 6-ի՝ լույս 7-ի գիշերը ՊԱԿ-ի երեք անդամ (ըստ որոշ աղբյուրների՝ «17-րդ ստորաբաժանումից»[2]) Եգիպտոսից թափանցել են Իսրայելի տարածք՝ անցնելով սահմանը Միցպե-Ռամոնից արևմուտք։ Ահաբեկիչները զինված են եղել Կալաշնիկովի ինքնաձիգներով, Carl Gustaf ատրճանակ-գնդացիրով և ձեռքի նռնակներով[4]։ Առավոտյան ժամը 6:45-ին «Նաֆհա» բանտից ոչ հեռու նրանք գրավել են բանակային «Ռենո» ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորները եղել են Իսրայելի պաշտպանության բանակի չորս անզեն սպաներ, որոնք դիմադրություն ցույց չեն տվել գրոհայիններին։ Գրավելով մեքենան՝ գրոհայինները դրանով շարժվել են դեպի Դիմոնա՝ ճանապարհին գնդակոծելով հանդիպակաց մեքենաները[5]։

Տեղի ունեցածի մասին հաղորդագրություններ ստանալուց հետո ռազմական և ոստիկանական ուժերը խոչընդոտներ են ստեղծել գրոհված ավտոմեքենայի երթևեկության ենթադրյալ ուղղություններով։ Ժամը 7:15-ի սահմաններում ահաբեկիչները Դիմոնա-Երուհամ խաչմերուկում բախվել են ոստիկանական բարիկադին և անկանոն կրակ վարել։ Նրանց հետապնդել է ոստիկանական մեքենան[4]։ Առավոտյան ժամը 7:40-ին խոցված անվադողի պատճառով զինյալները ստիպված են եղել կանգ առնել։ Դա տեղի է ունեցել Բեդվինյան Արարա-բա-Նեգև ավանից ոչ հեռու գտնվող խաչմերուկում։ Այնտեղ նրանք կանգնեցրել և գրավել են ավտոբուսը, որն աշխատանքի տանելիս է եղել Դիմոնայի միջուկային հետազոտական կենտրոնի աշխատակիցներին։

Ավտոբուսի վարորդը՝ Ցվի Հենդելը, կարողացել է ուղևորների մի մասին բաց թողնել հետևի դռնից և նույնպես լքել է ավտոբուսը։ Այնուամենայնիվ, ահաբեկիչներին հաջողվել է պատանդ վերցնել 11 ուղևորի՝ տասը կնոջ և մեկ տղամարդու։ Քանի որ պատանդների մեծ մասը եղել են միջին տարիքի կանայք և ընտանիքների մայրեր, հետագայում այս դրվագը ստացել է «Մայրերի ավտոբուս» անվանումը[5]։

Ազատագրման գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտեղ, որտեղ գտնվում էր գրավված ավտոբուսը, սկսել են հավաքվել զինված և ոստիկանական ուժերը։ Նեգևի ոստիկանական շրջանի հրամանատար Հայիմ Բենայունը զինյալների հետ բանակցությունների մեջ է մտել։ Մինչդեռ Իսրայելի պաշտպանության նախարար Իցհակ Ռաբինի, գլխավոր շտաբի պետ Աոի Շոմրոնի և Հարավային օկրուգի հրամանատար Աոի Մորդեխայի մասնակցությամբ տեղի է ունեցել շտապ հանդիպում։ Զավթիչները պահանջել են բանակցությունների վայր հասցնել միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, իսկ հետո պահանջել են ազատ արձակել իսրայելական բանտերում պահվող բոլոր պաղեստինցի բանտարկյալներին։ Կասկածելով, որ բանակցող իսրայելցիները գիտակցաբար ձգձգում են ժամանակը, նրանք սպառնացել են, որ կես ժամը մեկ մեկ պատանդ կսպանեն[4]։

Կանչվել են զինված ուժերի (Գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժեր) և ոստիկանության (YAMAM) հատուկ նշանակության ստորաբաժանումները, սակայն զինվախ ուժերին սխալմամբ այլ հասցե է հաղորդվել, ինչի հետևանքով նրանք գործողության վայր են ժամանել հիմնական իրադարձությունների սկիզբից հետո։ Ավտոբուսից դուրս եկած ուղևորների ցուցմունքներից YAMAM սպաներին հաջողվել է պարզել զավթիչների թիվը և նրանց տեղը ավտոբուսում[4]։ Ոստիկանական դիպուկահարները գրոհայիններին պահել են նշանառության տակ, սակայն կրակ բացելու հրաման չեն ստացել[6]։

Վերջապես, զինյալներն ի կատար են ածել իրենց սպառնալիքը և սպանել Վիկտոր Ռամին՝ միակ պատանդ տղամարդուն։ 2010 թվականի հետազոտության մեջ նշվում է, որ այդ ժամանակ սպանվել է նաև պատանդ Միրյամ Բեն-Յաիրը (այդ փաստը հաստատում են ողջ մնացած ուղևորներից մեկի խոսքերը[4][7])։ Դրանից հետո դիպուկահարների կրակն անհնար է դարձել, և հրաման է տրվել անհապաղ գրոհել ավտոբուսը YAMAM ուժերի կողմից[6]։ 10:30-ին սկսված և 30 վայրկյան տևած գրոհի ընթացքում սպանվել են բոլոր երեք ահաբեկիչները[5]։ Սպանված պատանդների թիվը հասել Է երեքի. Բացի Ռամից և Բեն Յաիրից, զոհվել է ավտոբուսի ևս մեկ ուղևորուհի՝ Ռինա Շիրացկին[1][8]։ Տարբեր աղբյուրներում մյուս երկու կանանց մահվան պատճառը տարբեր կերպ է նշվում է. նրանցից ոմանք գրում են, որ կանայք զոհվել են իսրայելական հատուկ ջոկատայինների կրակից[9], մյուսները՝ որ բոլոր երեք պատանդները սպանվել են ՊԱԿ-ի անդամների կողմից[4][8][10] (այդ թվում նշելով, որ ավտոբուսը գրոհողներին հատուկ հրահանգներ են տրվել պատանդներին վտանգի չենթարկելու մասին[5])։ Գրոհի ընթացքում վիրավորների թիվը, ըստ տարբեր տվյալների, կազմել է 2-8 մարդ[1][3][11]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչությունից հետո անցկացված հետաքննությունը պարզել է, որ ավտոբուսի գրավումից մեկ շաբաթ առաջ ընկերությունը, որը զբաղվել է Դիմոնում միջուկային կենտրոնի աշխատակիցների տեղափոխմամբ, հրաժարվել է զինված պահակի ծառայություններից։ Մամուլում կարծիքներ են հնչել, որ եթե ավտոբուսը, ինչպես նախկինում, ուղեկցեր անվտանգության աշխատակիցը, գրավումը տեղի չէր ունենա։ Դեպքերի սկզբում զինյալների կողմից գրավված բանակային ավտոմեքենայով անզեն երթևեկող սպաները ռազմական դատարանի կողմից դատապարտվել են 35 օրվա կալանքի։ Գլխավոր շտաբի պետ Դան Շոմրոնն անձամբ հանդես է եկել հայտարարությամբ, որ զինծառայողները, որոնցից երեքը ծառայել են սպաների պատրաստման դպրոցում, խախտել են ուղիղ հրամանը՝ տեղաշարժվելով առանց զենքի[5]։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Բենյամին Նեթանյահուն նամակով դիմել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում Նեգևի ահաբեկչությունը կապել է Իսրայելի հյուսիսում ՊԱԿ-ի կողմից կազմակերպված նմանատիպ գործողությունների փորձերի հետ.մարտական խմբերը ձերբակալվել են նախորդ շաբաթվա ընթացքում Նագարիայի և Մալկիայի մոտակայքում, ինչպես նաև պետքարտուղար Ջորջ Շուլցի դեմ մահափորձի հետ, որը կատարվել էր մարտի 4-ին Երուսաղեմում։ Նեթանյահուն այդ իրադարձությունները գնահատել է որպես խաղաղ գործընթացին խոչընդոտելու կազմակերպված փորձ[8]։ Որոշ աղբյուրներ «Մայրերի ավտոբուսի» գրավումը համարում են Իսրայելի հատուկ նշանակության ուժերի կողմից Թունիսում ՊԱԿ-ի առաջնորդներից մեկի՝ Աբու Ջիհադի ոչնչացման անմիջական պատճառ[10][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Terror on the mother's bus». The Milwakee Journal (անգլերեն). 1988 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Samuel M. Katz. Major Ya'ma'm Operations // Global Counterstrike: International Counterterrorism. — Minneapolis, MN: Lerner Publications, 2005. — P. 49. — ISBN 0-8225-1566-0
  3. 3,0 3,1 Perliger, A., Hasisi, B., and Pedahzur, A. Policing Terrorism in Israel // Criminal Justice and Behavior. — 2009. — Vol. 36. — № 12. — P. 1288. — doi:10.1177/0093854809345827
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ami Pedahzur. The "Mothers Bus" // The Israeli Secret Services and the Struggle Against Terrorism. — Paperback edition. — New York, NY: Columbia University Press, 2010. — P. 77—78. — ISBN 978-0-231-14043-0
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ярон Друкман. (2013 թ․ մարտի 9). «Когда ЯМАМ ворвался в «Автобус матерей». На прошедшей неделе». Ynet (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  6. 6,0 6,1 «Паскальная Агада». Israel Defence (եբրայերեն). 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  7. Mark Granat. (2018 թ․ մարտի 7). «When shots rang out again, we knew we had to storm the bus». The Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Бенджамин Нетаньяху, посол. «Письмо постоянного представителя Израиля при Организации Объединённых Наций от 7 марта 1988 года на имя Генерального секретаря» (PDF). Организация Объединённых Наций. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  9. «Chronology of Terrorist Attacks Against Public Transit». GlobalSecurity.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  10. 10,0 10,1 Дон Миллер. Спецподразделения в борьбе с террористами (1968-1935) // Коммандос: Формирование, подготовка, выдающиеся операции спецподразделений. — Мн.: Харвест, 1999.
  11. Uzi Rabi, Joshua Teitelbaum. Armed operations // Middle East Contemporary Survey / Ami Ayalon, Haim Shaked (Eds.). — Boulder, CO: Westview Press, 1988. — Vol. 12. — P. 122—123. — ISBN 0-8133-1044-X
  12. Rabi & Teitelbaum, 1988, էջեր 131—132