Մայիս Աղաբեկով
Մայիս Աղաբեկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1941 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 17, 2020 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն |
Մայիս Ալիշիր օկլի Աղաբեկով(ադրբ.՝ Mayis Əlişir oğlu Ağabəyov, մայիսի 1, 1941, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2020, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կինոնկարիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2000)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիս Ագաբեկովը ծնվել է 1941 թվականի մայիսի 1-ին Բաքվում[2]։ 1961 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական գեղարվեստի դպրոցը։ 1969 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը[3]։ Ինստիտուտն ավարտելուց հետո նա սկսել է աշխատել որպես արտադրության նկարիչ «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում։
1965 թվականից մասնակցել է միջազգային և ազգային մի շարք ցուցահանդեսների։ 1996 թվականից դասավանդել է Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարանում։ Նա եղել է Ադրբեջանի պետական արվեստի ակադեմիայի Ակադեմիական նկարչության ֆակուլտետի պրոֆեսորը։
2000 թվականի դեկտեմբերի 18-ին Մայիս Աղաբեկովին շնորհվել է Ադրբեջանի ժողովրդական նկարչի կոչում։
Մայիս Աղաբեկովը մահացել է 2020 թվականի հունիսի 17-ին ՝ 79 տարեկան հասակում[4][5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր նկարիչ» - 4 մարտ, 1992 թ.[6],
- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ - 18 դեկտեմբեր, 2000 թ.[7],
- «Հումայ» ազգային մրցանակ - 26 ապրիլ, 2012 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Azərbaycan Respublikasının kino xadimlərinə fəxri adların verilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN FƏRMANI"
- ↑ Մայիս Ագաբեկով
- ↑ «azerbaijanfilm.az»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-05-ին։ Վերցված է 2021-03-17
- ↑ Մշակույթի նախարարություն
- ↑ Скончался народный художник Азербайджана Маис Агабеков
- ↑ «"Təsviri sənət xadimlərinə Azərbaycan Respublikasının fəxri adlarının verilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanı"»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է 2021-03-17
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2021-03-17