Մայա-Սոկե լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մայա-Սոկե լեզուներ, ամերիկյան հնդկացիական լեզվաընտանիք։ Խոսողների թիվը՝ մոտ 3 միլիոն (1970)։ Ունի 3 լեզվաճյուղ. 1. մայա (մայա կիչե) լեզուներ՝ Հարավային և Հարավ-Արևելյան Մեքսիկայում, Գվատեմալայում և Բելիգում (հին մայա, յուկատեկյան մայա, հուացտեկյան, չոլ, կիչե և այլ լեզուներ), 2. սոկե-միշե լեզուներ՝ Հարավային Մեքսիկայում (սոկերեն, տապաչուլտեկերեն, վերակրուսերեն և այլն), 3. տոտոնակյան լեզուներ՝ Արևելյան Մեքսիկայում (տոտոնակերեն, տեպեուաերեն)։ Որոշ լեզվաբաններ Մայա-Սոկե լեզուների շրջանակը մեծացնում են՝ ընդգրկելով նաև այլ լեզուներ։ Մայա-Սոկե լեզուներն ունեն հարուստ բաղաձայնական համակարգ, կոկորդային շփականներ, բառակազմությունը և բառափոխումը մեծ մասամբ կատարվում է կցականության միջոցով։ Շարադասությունը կայուն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200 CC-BY-SA-icon-80x15.png