Մակարենկոյի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակարենկոյի փողոց (այլ կիրառումներ)
Մակարենկոյի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն150 մետր
Անվանվել էԱնտոն Մակարենկո
Փոստային ինդեքս298612

Մակարենկոյի փողոց (ռուս.՝ Улица Макаренко), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ուկրաինացի խորհրդային մանկավարժ և գրող Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի (1888-1939) պատվին։ Սկիզբ է առնում Կիևյան փողոցից և ավարտվում Տրուդովայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 150 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Մակարենկոյի փողոցը սկսվում է Կիևյան փողոցից, հատում Շիրյաևի փողոցը և ավարտվում Տրուդովայա փողոցի հետ հատումով։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 150 մետր է։ Փողոցում կա համարակալված 16 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 8, աջ կողմում (զույգ համարներ)՝ ևս 8։

Մակարենկոյի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է ուկրաինացի խորհրդային մանկավարժ և գրող Անտոն Սեմյոնովիչ Մակարենկոյի (1888-1939) պատվին։ Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։ Մակարենկոյի մանկավարժական փորձն ու հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ», «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա»), գեղարվեստական-տեսական, հրապարակախոսական հոդվածներում։ Մակարենկոն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 170».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]