Մականախաղի կենտրոն (Կազան)
Տեսակ | մարզական կառույց |
---|---|
Մարզաձև | մականախաղ |
Տեղագրություն | Կազան |
Երկիր | Ռուսաստան |
Բացված | սեպտեմբերի 9, 2007 |
Տարողություն | 2400 |
Մականախաղի կենտրոն (թաթ.՝ Чирәм хоккее үзәге), մարզական կառույց Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան)։ 2013 թվականի Ամառային ունիվերսիադայի օբյեկտներից մեկն է։ Կենտրոնը ներառում է մականախաղի երկու խաղադաշտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազանում մականախաղի պատմությունը սկսվում է 1980-ական թվականներից, երբ Կազանի քիմիկատեխնոլոգիական ինստիտուտում ստեղծված «Բուրևեստնիկ» թիմը սկսեց ելույթներ ունենալ Խորհրդային Միության տարբեր մրցաշարերում։ 2000-ական թվականներին Թաթարստանի «Դինամո» մարզական ընկերությունը մարզաձևը մասսայականացնելու փորձ արեց, որի արդյունքում ավելացավ ակումբների թիվը[1]։
Մականախաղի կենտրոնի նախագծումը սկսվել է 2005 թվականին «ԳիպրոՎՏԻ» ԲԲԸ-ի կողմից[2]։
2007 թվականի հոկտեմբերին Մականախաղի կենտրոնը կառուցվեց, որը դարձավ երկրում առաջին և միակ մասնագիտացված կենտրոնը[1]։ Օբյեկտի շինարարությունն իրականացրել է «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» պետական ունիտար ձեռնարկությունը[3]։ Կենտրոնը բացվել է 2007 թվականի սեպտեմբերի 9-ին[4]։ Բացվելուց հետո նույն թվականին օբյեկտում տեղի է ունեցել «Challenge 1» տղամարդկանց թիմերի Եվրոպայի առաջնությունը[5]։
Մարզադաշտի տարածքում 2013 թվականի հուլիսի 7-15-ին Ամառային ունիվերսիադայի շրջանակներում տեղի են ունեցել մականախաղի տղամարդկանց և կանանց մրցումները[6]։
Կենտրոնում մարզումներն են անցկացնում Սուպերլիգայի թիմերը[5]։
Համալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր մարզադաշտի տրիբունաները տեղավորում են 2400 հանդիսատես[3] (այլ աղբյուրների համաձայն՝ 1000 մարդ)[5]։ Կենտրոնն ունի նաև ուսումնական մարզադաշտ, ամբողջ օբյեկտի մակերեսը 4513 քառակուսի մետր է։ Կենտրոնի մաս կազմող մականախաղի երկու խաղադաշտերը ձմռան ամիսներին վերածվում են բացօթյա սառցադաշտերի[7]։ Ամռանը դաշտերը կարող են վերափոխվել նաև մինի ֆուտբոի խաղահրապարակների։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մականախաղի կենտրոնը գտնվում է հետևյալ հասցեով՝ Ռուսաստան, Կազան, Օրենբուրսկի ուղի, տուն 11[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Зарождение и развитие хоккея на траве в Казани». Центр хоккея на траве. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «История создания». Центр хоккея на траве. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Центр хоккея на траве». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Центр хоккея на траве». www.kazanfieldhockey.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Центр хоккея на траве». Kazan 2013. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Field Hockey - Results book» (PDF). Kazan 2013 (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Подробно о катке». Ледовый Каток в «Центре хоккея на траве». Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.