Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան
Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան | |
---|---|
Մալչիշ-Կիբալչիշի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Vladimir Kubasov? |
Ստեղծում | 1972 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Gagarinsky District? |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Statue of Malchish-Kibalchish in Moscow Վիքիպահեստում |
Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան (ռուս.՝ Памятник Мальчишу-Кибальчишу), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Արկադի Գայդարի հեքիաթի հերոս Մալչիշ-Կիբալչիշին։ Տեղադրվել է Վորոբյովի գորիում, Կոսիգինի փողոցի և Վերնադսկու պողոտայի խաչմերուկում, Մոսկվայի մանկական (պատանեկան) ստեղծագործության քաղաքային պալատի մոտ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանի բարձրությունը 5 մետր է։ Մալչիշը պատկերված է շարժման մեջ, նա ոտաբոբիկ է, հագին կարճ շալվար է, պարզ շապիկ, գլխին բուդյոնովկա է, աջ ձեռքին սուր է, ձախին` շեփոր, և նա, կարծես, պատրաստվում է քայլ անել և կանչում է իր հետևից։ Պատրաստված է կռած պղնձից[1]։
Հեղինակներն են քանդակագործ Վ. Կ. Ֆրոլովը և ճարտարապետ Վ. Ս. Կուբասովը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականի մայիսի 19-ին` ի պատիվ Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության 50-ամյակի։
Մալչիշ-Կիբալչիշի հուշարձանը խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկն է։ Սակայն այն արտացոլում է ոչ միայն այդ ժամանակաշրջանի արվեստը. այստեղ էլ կարելի է տեսնել և՛ խորհրդային իդեալները, և՛ երիտասարդների պատրաստակամությունը սխրանքների, և՛ խորհրդային ժողովրդի միասնության ուժը։ Այսօր այս հուշարձանը հետաքրքիր է ոչ միայն տարեց մարդկանց, որոնց համար դա ամբողջ դարաշրջանի իսկական խորհրդանիշն է։ Ժամանակաից երիտասարդության համար այս քանդակը կարող է ծառայել որպես բարոյական իդեալ և ավելի լավ հասկանալ պատերազմի ամբողջ ողբերգությունը և գնահատել պատերազմում հաղթանակած ժողովրդի սխրանքը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Памятник Мальчишу - Кибальчишу». www.mosgid.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
- «Памятник Мальчишу - Кибальчишу». Сайте Прогулки по Москве. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մալչիշ-Կիբալչիշի հուշարձան կատեգորիայում։ |