Մալայական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մալակայական գրականություն, մալայացիների և նրանց ազգակից այն ժոդովուրդների գրականությունը, որոնք ապրում են ժամանակակից Ինդոնեզիայի, Մալայզիայի և Հարավային Թաիլանդի տերիտորիայում։

Հին մալայերենով ամենավաղ գրական հուշարձանները վերաբերում են VII դ.։ Բացառված չէ, որ այդ լեզուն սանսկրիտի հետ եղել է Շրիվիջայա (VII-XII դդ.) հնդկացած ամբողջ կայսրության գրական լեզուն։ XIV դ. միջնադարյան Մալակայական գրականության զարգացման կենտրոնը եղել է Պասեյ իշխանությունը (Սումատրայում), XV դ.՝ Մալակկա սուլթանությունը։ XVI դ. սկզբներին այն տեղափոխվել է Ջոխոր և Աչե, իսկ XIX դ. Պենյենգատ սուլթանությունները։ Գրավոր գրականության արձակի հիմնական ժանրերը ներկայացված են տոհմաբանություն-ժամանակագրություններով և հեքիաթներով։ XVI դ. վերջին - XVII դ. 1-ին կեսին են վերաբերում դասական мալայական գրականության առավել նշանակալի ստեղծագործությունների՝ «Մալայական տոհմագրությունների» և միջնադարյան «Հանգա Թուահի պատմությունները» էպոսի վերջնական խմբագրությունները, ինչպես նաև ոչ ուղղափառ սուֆի բանաստեղծ Համզահ Ֆանսուրիի և նրա հետևորդ փիլիսոփա, բնապաշտ Շամսուդդին Պասեյսկու (մահացել է 1630 թվականին) ստեղծագործությունը։ Իրականության արտացոլման նկատմամբ բանական մոտեցումն է բնորոշ վաղ շրջանի լուսավորիչ Աբդուլլահ բին Աբդուլքադիր Մունշիի (1796-1854) և մալայացի վերջին պատմագիր Ռաջի Ալի Հաջիի (1909-1970) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 147 CC-BY-SA-icon-80x15.png