Մաթուսաղա եպիսկոպոս
Արտաքին տեսք
| Մաթուսաղա եպիսկոպոս | |
|---|---|
| Ծնվել է | 6-րդ դար |
| Մահացել է | մոտ 652[1] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | փիլիսոփա |
Մաթուսաղա, (ծն. թ. անհտ. – մոտ 652), հայ փիլիսոփա գիտնական, հոգևոր գործիչ։ Կենսագրական ստույգ տվյալներ մեզ չեն հասել։ Մաթուսաղան կազմակերպել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի գործերի մեկնությունները։ 633 թվականին Կարինի ժողովում դավանաբանական վեճի ժամանակ կարդացվել է Մաթուսաղայի թուղթը, որտեղ հեղինակը հիմնավորապես մերժել է քաղկեդոնականությունը։ 634 թվականից եղել է Սյունիքի եպիսկոպոսը։ Ստեփանոս Օրբելյանը իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում նրան անվանում է ժամանակի մեծ քերթող, փիլիսոփա, ճարտասան և հմուտ հոգևոր գործիչ՝ «…լի ամենայն իմաստությամբ և կատարեալ գիտութեամբ» (էջ 112)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 144)։ |