Մաթիաս Յաբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաթիաս Յաբս
Ծնվել էհոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1] (68 տարեկան)
Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
Ժանրերմետալ
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար, երգերի հեղինակ և ձեռնարկատեր
Գործիքներկիթառ
ԼեյբլԲերտելսմանի երաժշտական խումբ
ԱնդամակցությունՍքորպիոնս
Պարգևներ
Կայքmatthiasjabs.de
 Matthias Jabs Վիքիպահեստում

Մաթիաս Յաբս (գերմ.՝ Matthias Jabs, հոկտեմբերի 25, 1955(1955-10-25)[1], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ռոք երգիչ, հանդիսանում է Scorpions խմբի կիթառիստ։

Հարդ ռոքի ամենատեխնիկական կիթառիստներից մեկը։ Բրիտանական ամսագիր Classic Rock-ը ընդգրկել է Յաբսին ժամանակվա թոփ 1000 լավագույն կիթառիստների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 25-ին Գերմանիայի Հաննովեր քաղաքում։ Դեռևս պատանի տարիքից սիրել է նվագել կիթառի վրա և լսել ռոք երաժշտություն։ 10 տարեկան հասակում Մաթիասը գերազանց տիրապետել է կիթառին և նույնիսկ փորձել է գրել իր սեփական կոմպոզիցիաները։ 14 տարեկան հասակում Մաթիասը արդեն գերմանական տարբեր ռոք խմբերի անդամ էր։

1978 թվականի հունիսին Մաթիասը տեղափոխվել է Լոնդոն մասնակցելու Scorpions խմբի կիթառիստի համար կազմակերպած կաստինգին։ Մաթիասի ջանքերը մեծապես ազդել են խմբի ուժի, հմտության և ինտելեկտի վրա։

Բացի կիթառից տիրապետում է նաև այլ երաժշտական գործիքների։ Հնարավոր է, որ նա մեզ առավել հայտնի է իր ավանդական գծավոր կիթառով։ Հատուկ Յաբսի համար Ֆենդեր ընկերությունը արտադրել է բացառիկ մի կիթառ, բայց համերգների ժամանակ Մաթիասը նվագում էր Explorer տեսակի կիթառով։ 2010-ական թվականներից սկսել է նվագել Cort-ի էլեկտրական կիթառներով, որոնք թողարկվել են ընդամենը երկու օրինակով։ Նաև շատ համերգներին, ինչպես խմբի իր կոլեգան՝ Ռուդոլֆ Շենկերը, նվագում էին Dommenget-ի էլեկտրոկիթառները, որոնք պատարաստվել են վարպետի կողմից հատուկ նրանց համար[2]։

Եղել է «Lady» և «Fargo» խմբերի անդամ։

Scorpions-ների ալբոմները, որոնք ձայնագրվել են Մաթիասի հետ։

  • 1979 - Lovedrive
  • 1980 - Animal Magnetism
  • 1982 - Blackout
  • 1984 - Love At First Sting
  • 1988 - Savage Amusement
  • 1990 - Crazy World
  • 1993 - Face The Heat
  • 1996 - Pure Instinct
  • 1999 - Eye II Eye
  • 2000 - Moment Of Glory
  • 2001 - Acoustica
  • 2004 - Unbreakable
  • 2007 - Humanity Hour I
  • 2010 - Sting in the Tail
  • 2011 - Comeblack
  • 2015 - Return to Forever

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Metal Rules». Metal Rules. 2007 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Յաբս» հոդվածին։