Մադագասկարյան ձկնկուլ (լատին․՝ Ardea humbloti[1]), ձկնկուլներիընտանիքի հազվագյուտ թռչուն։ Տեսակի անվանումը տրվել է ի պատիվ ֆրանսիացի բուսաբան Լեոն Ումբլոյի։
Տեսակը տարածված է Մադագասկարում, առավելապես կղզու հյուսիսում և արևմուտքում, ինչպես նաև Ալաուտա լճի ափին։ Բացի այդ, թռչուններին կարելի է տեսնել նաև Կոմարյան կղզիներում, Մայոտտեում և Ալդաբրա ատոլում։ Մադագասկարյան ձկնկուլները տարածված են խոնավ շրջաններում։
Տեսակի պոպուլյացիան հաշվվում է 1 000-ից 3 000 թռչուն, որն էլ ենթադրում է, որ կենդանիները գտնվում են բնաջնջման սպառնալիքի տակ։ Դրան նպաստում են մի կողմից որսորդները, մյուս կողմից կենսատարածքների հատումները և ճահիճների չորացումները։
↑Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 23. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.