Մագնիսաօպտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսաօպտիկա, ֆիզիկայի բաժին. ուսումնասիրում է մագնիսական դաշտի ազդեցությունը միջավայրի օպտիկական հատկությունների վրա, ինչպես նաև օպտիկական ճառագայթման (լույսի) առաքման, տարածման ու կլանման երևույթները մագնիսական դաշտում գտնվող նյութերում։ Մագնիսաօպտիկական հիմնական երևույթներն են. մագնիսական դաշտում սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների (Զեեմանի երևույթ), լույսի բևեռացման հարթության պտտումը (Ֆարադեյի երևույթ), լույսի երկբեկումը մագնիսական դաշտում գտնվող իզոտրոպ նյութում (Կոտոն-Մուտոնի էֆեկտ), Քերի մագնիսաօպտիկական երևույթը (Քերի երևույթ

20-րդ դարի 60-70-ական թթ. զարգացավ կիսահաղորդիչների և մագնիսակարգավորված բյուրեղների (ֆերիտներ, հակաֆեռոմագնիսական նյութեր) մագնիսաօպտիկան։ Մագնիսաօպտիկական մեթոդները կիրառվում են օպտիկական անցումները պայմանավորող քվանտային վիճակների, նյութի ֆիզիկաքիմիական կառուցվածքի, մետաղների և կիսահաղորդիչների էլեկտրոնային կառուցվածքի, ֆազային անցումների հետազոտման ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121 CC-BY-SA-icon-80x15.png