Մագնիսական դաշտի լարվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիսական դաշտի լարվածություն, վեկտորական ֆիզիկական մեծություն, միջավայրում մագնիսական դաշտի քանակական բնութագրերից։ Նշանակումը՝ ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր դեպքում մագնիսական դաշտի լարվածությունը կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից։ Բավարարում է Մաքսվելի հավասարումներին:

Միավորների ՍԳՎ համակարգում -ը մագնիսական դաշտի մյուս ավելի հիմնական բնութագրի՝ մագնիսական ինդուկցիայի վեկտորի հետ կապված է

առնչությամբ, որտեղ M-ը մագնիսացման վեկտորն է, այսինքն՝ միջավայրի միավոր ծավալի մագնիսական մոմենտը:

Իզոտրոպ միջավայրի դեպքում և վեկտորները կապված են պարզ գծային առնչությամբ՝

(ՍԳՎ համակարգում), որտեղ -ն միջավայրի մագնիսական թափանցելիությունն է։ Վակուումում և մագնիսական դաշտի լարվածությունը համընկնում է մագնիսական դաշտի ինդուկցիային։

Չափման միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԳՎ համակարգում մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը էրստեդն է, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ ա/մ-ը (1 է= 79.6 ամպեր/մ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png