Մագդեբուրգի ջրային կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մագդեբուրգի ջրային կամուրջ | |
---|---|
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղանք | Մագդեբուրգ |
Տեսակ | navigable aqueduct?, հեծանային կամուրջ, պողպատե կամուրջ և երկհարկանի կամուրջ |
Հատում է | Էլբա |
Ճանապարհ | Magdeburg crossing of waterways? |
Երկարություն | 918 մետր |
Բացման տարեթիվ | 2003 |
Մագդեբուրգի ջրային կամուրջ (գերմ.՝ Kanalbrücke Magdeburg, ջրային ճանապարհի ամբողջական անվանումը՝ Wasserstraßenkreuz Magdeburg), երկու կարևոր ջրանցքները՝ Էլբա-Հավելը և Միջգերմանականը միավորող ջրային կամուրջ Գերմանիայում, որով իրականացվում է հաղորդակցումը արդյունաբերական շրջանի հետ։
Կամուրջը գտնվում է Մագդեբուրգի կենտրոնից 10 կմ հյուսիս։ Էլբայի աջ ափին, կամրջի մոտ գտնվում է Հոենվարտե բնակավայրը։
կամրջի երկարությունը կազմում է 918 մետր։
Այսպիսի կամրջի կառուցման միտքն առաջին անգամ արտահայտվել է դեռևս 1919 թվականին, իսկ 1938 թվականին պատրաստ էին Ռոտենզե նավամբարձիչը և կամրջասյուները։ Սակայն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ շինարարությունը հետաձգվեց։ Սառը պատերազմի սկզբում՝ Գերմանիայի բաժանումից հետո ԳԴՀ կառավարությունն անորոշ ժամանակով հետաձգում է շինարարությունը։ Գերմանիայի վերամիավորումից հետո կամրջի կառուցումը նորից է դառնում առաջնային խնդիր։
Շինարարությունն սկսվեց 1997 թվականին և ավարտվեց վեց տարի անց՝ 2003 թվականի հոկտեմբերին։ Նրա վրա ծախսվել է մոտ կես միլիարդ եվրո, 68000 մ³ բետոն և 24000 տ պողպատ։
Կամուրջն այժմ միացնում է Բեռլինի ներքին նավահանգիստը Ռեյնեի նավահանգիստների հետ։ Մինչ կամրջի կառուցումը նավերն ստիպված էին ռոտենզևյան ջրարգելակով, Էլբայով և «Նիգրիպպ» ջրարգելակով կատարել քսան կիլոմետրանոց կեռման։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր երկարությունը - 928 մ (690 մ ցամաքի վրա, 228 մ՝ ջրի վրա)
- Հունի լայնությունը - 34 մ
- Խորությունը - 4,25 մ
- Առավելագույն սյունամեջը - 106 մ
- Օգտագործված նյութերը - մոտ 68000 մ³ բետոն և 24000 տ պողպատ
- Կառուցումն սկսվել է 1997 թվականին, ավարտվել է 2003 թվականին
Ջրարգելակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլբա-Հավել ջրանցք նավերի իջեցման համար կառուցվել է երկակի ջրարգելակ։ կամրջի մյուս ծայրին Ռոտենզե նավամբարձիչն օգտագործվում է Միջգերմանական ջրանցք իջնելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոտոռեպորտաժ Արխիվացված 2012-05-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդեբուրգի ջրային կամուրջ» հոդվածին։ |